Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ԼՂՀ


Արցախցի նկարչի ցուցահանդեսը

«Մարդուն ուժ տվողը նրա արմատներն են»

Այս համոզմունքն ունի արցախցի նկարչուհի Թամարա Մարդանյանը, ում «Ավանդույթների ու նախնիների մեծարումը» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը երեկ բացվել է Ստեփանակերտի պետական պատկերասրահում։
Արվեստագետն իր աշխատանքներին հաղորդակցվելու լայն հնարավորություններ էր ընձեռնել մեծ թվով այցելուների, նրանց «տրամադրելով» նախնիների, Արցախի հայտնի գերդաստանների դիմանկարներ, փորձելով նրանց միջոցով ներկայացնել արմատների ուժն ու իմաստությունը։ Արմատներին վերադառնալու կանչն էր, որ նրան Մոսկվայից «պոկեց» ու բերեց հայրենիք, պապերի ծննդավայր։ Ու ահա արդեն երկու տասնամյակ է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Արցախում։ Հոգեհարազատ որոշ գործեր նա իր հետ բերել է Ռուսաստանից, իսկ աշխատանքների «առույծի բաժինը» հիմնականում ծնվել, ամբողջացել է նախնիների հողում, ուր, ինչպես Թամարան է խոստովանում, «հետադարձ հայացք ձգելով՝ անցյալը նոր հիշողություններ է արթնացնում քո մեջ, ու երեւույթներն անսովոր աչքով ես ընկալում եւ փորձում գեղարվեստական վերարտադրել ընկալածդ»։
Երջանկահիշատակ հորը՝ Գուրգեն Մարդանյանին է նվիրել ցուցահանդեսը Թ. Մարդանյանը։ «Ավանդույթների եւ սովորությունների, արմատների թեման մշտապես հուզել է ինձ,–խոստովանում է արվեստագետը։–Ապրել Արցախի հինավուրց հողում, առնչվել զարմանահրաշ բնությանը, պատմամշակութային հարուստ արժեքներին, ավանդապահ մարդկանց եւ չոգեւորվել նրանց ներկայությունից, պատկառանքից, անհնար է։ Առանց խոր արմատ ձգելու, ոչինչ լիարժեք չի աճում ու չի պտղավորվում։ Հետեւաբար, որտեղ բնակվում ես, տաք մթնոլորտից, ջերմությունից պիտի ծլարձակեն հունդերը, պիտի ծաղկունքվի օջախդ, շրջապատդ, եւ կյանքն ավիշով լցվի, իմաստավորվի։ Եվ, որպեսզի չխաթարվեն այդ ավանդույթները, պարտավոր ես ձեռքդ զարկերակի վրա պահել ու փորձել հասկանալ, թե նախնիներդ անփոխարինելի ինչ արժեքներ են քեզ կտակել, եւ ինչպիսի գուրգուրանքով պիտի դրանք պահպանես եւ փոխանցես սերունդներին»։
Ըմբոշխնելով նկարչուհու ստեղծագործությունները, հայացքդ ծանոթ, ուշագրավ դիմանկարներ ու բնապատկերներ է որսում։ Հայտնի գերդաստաններ են՝ Վարանդայից, Դիզակից, Խաչենից, Շուշիից, պատմական այլ բնակավայրերից։ Նաեւ Թիֆիլիսից եւ Բաքվից, Ադրբեջանի հայաշատ մի շարք վայրերից են այցելուներին ներկայանում հայկական տարազներով տարեց կանայք (մամիկներ), տղամարդիկ, որոնցից շատերը իրական կերպարներ են եւ դառը ճակատագրի բերումով տեղահանվել են հայաշատ օջախներից եւ օտարությանը չեն դիմացել։ Նաեւ հայտնի արցախցիների դիմանկարներ են ցուցահանդեսում ներկայացված։ «Գերդաստանի նահապետները» շարքից «մեզ են նայում» Մելիք—Շահնազարյանների՝ Վարանդայի իշխանների հետեւորդ Աշոտ Մելիք–Շահնազարյանը, Շուշիից՝ հայտնի Բելուբեկյանները, Ննգիից՝ խեցեգործարանի հիմնադիրը, որոնց միավորում են արմատները։ «Սրտի թրթիռով եմ բոլորին հիշում եւ վերաբերվում, որոնց դիմանկարները փորձել եմ վերադարձնել իմ հայրենակիցներին,–ասում է Թամարա Մարդանյանը։–Այստեղ մեր անցյալն է, մեր պատմությունը, որով հպարտանում ենք, ուժ առնում, նայում ապագային»։
Հատկանշական է, որ այցելուներից ոչ ոք անտարբեր չէր անցնում ներկայացված աշխատանքների կողքով, եւ պատկերասրահը «լքելուց» առաջ շատերն իրենց տպավորություններով կիսվում էին հեղինակի հետ, հետաքրքրում ստեղծված դիմանկարների շարժառիթներով, գնահատանքի խոսքեր ասում։ Նաեւ արվեստագետ գործընկերներն էին ոգեւորված Թ. Մարդանյանի անհատական գործերի ցուցահանդեսով։
«Հաջողության գաղտնիքն այն է, որ նկարիչն անկեղծ է իր խորհրդածություններում, ընկալումներում, եւ աշխատանքներն աչքի են ընկնում ինքնատիպ հնչերանգներով ու համոզիչ շեշտադրումներով։ Արցախ աշխարհին, նրա մարդկանց սիրահար մարդը կարող է միայն այդքան խորը գիտակցել հողի ուժն ու զորությունը եւ անսասան պահել հաղթանակի նկատմամբ իր հավատը»,–կարծում է քանդակագործ, հանրապետության վաստակավոր նկարիչ Յուրի Հովհաննիսյանը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

18-03-2017





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO