Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ցուցանմուշներ՝ «պոպուլիզմի թանգարանից»

Որոշ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը լի են դրանցով

«Ծառուկյան» դաշինքը նախ եւ առաջ պայման է դնում ընտրողի առաջ.  «Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, եւ մենք պարտավորվում ենք...»։ Այսինքն, եթե մենք այս թիվը չստացանք, մեր ասածի, խոստացածի համար ոչ մի պատասխանատվություն չենք վերցնում։
Ինչեւէ, դաշինքը հայտարարում է, թե իր կողմից ձեւավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի եւ կարմիր գծերի վերացումը։
Ըստ էության, դեռ ոչնչի չհասած, այս դաշինքը հայտարարում է բյուջեի եկամուտները կրճատելու մտադրության մասին, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ կրճատվեն նաեւ սոցիալական ծրագրերը, եւ այդ դեպքում առոչինչ է դառնում, օրինակ, ծրագրային այն դրույթը, թե՝ 2018 թվականի հունվարի 1—ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազ. դրամ։ Մինչդեռ, անցյալ տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել այդ թեմայով՝ հստակ հանձնարարական տալով՝ այսուհետեւ կարմիր գծերի, արագաչափերի ու տեսախցիկների գրանցած խախտումներից գոյացած եկամուտներն ուղղվելու են ոչ թե մասնավոր, այլ հանրային սեկտորին։ Նախագահը հանձնարարել էր կառավարությանը՝ լուծել այս հարցը՝ «հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաեւ պետության ու համայնքի շահերը»։ Նա մեկ անգամ եւս կրկնել էր՝ նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը։ Այս հանձնարարականին հետեւեցին կառավարության հստակ գործողությունները, եւ այժմ արդեն ֆինանսական հոսքերի կառավարումն ամբողջությամբ անցել է պետական կառույցներին, այսինքն՝ այդ գումարները պետությունն է տնօրինում։
Դաշինքը ջերմեռանդությունը չի թուլացնում նաեւ մյուս ոլորտներում, օրինակ, առաջարկելով պետության կողմից վարկավորել եւ խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին եւ ընկերություններին, գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3–5–ի շեմը։
Իհարկե, ասվածը շատ գեղեցիկ ու գայթակղիչ է հնչում, սակայն ինչպե՞ս կարձագանքեին այս դաշինքի մեջ մտնող գործարարներն իրենք, եթե պետությունը փորձեր մտնել իրենց գրպանը եւ պարտադրեր իջեցնել իրենց կողմից մատուցվող ծառայության կամ վաճառվող ապրանքի գինն ի վնաս իրենց։ Մատչելի վարկերի գաղափարը եւս շատ գեղեցիկ է հնչում, բայց եւ մարդկանց մոլորեցնելու փոխարեն «ցուցակային» գործարարները վաղուց կարող էին իրենց բանկը բացել եւ իրենց իսկ առաջարկած տոկոսադրույքներով վարկեր տրամադրել թե գյուղացիներին եւ թե տնտեսությանն ընդհանրապես։ Տրամադրեին ու հետեւեին, թե բիզնեսի տեսանկյունից որքանո՞վ է շահավետ դա։ Օրինակ ծառայելու նմանատիպ մի քայլ էլ կարելի է անել գազի ոլորտում, ասենք, էապես իջեցնել գազի գինը գազալիցքավորման կայաններում, հաշվի առնելով, թե դաշինքի ոչ պաշտոնական հաշվեկշռում քանի գազալիցքավորման կայան կա։ Դա սոցիալական մեծ աջակցություն կլիներ հասարակությանը եւ շատ ավելի շոշափելի գործողություն։
Կոնգրես—ՀԺԿ կուսակցությունների դաշինքի պոպուլիզմն ինքնատիպ է։ Այն կարելի է բնորոշել պարտվողական պոպուլիզմ։
Նրա «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը որքան արտաքուստ ակնահաճո եւ ականջահաճո է, մի քանի անգամ ավելի շատ՝ ներքուստ վտանգավոր։ Այստեղ եւս փորձ է արվում օգտագործել զինվորի ու նրա հարազատի զգացմունքային ու հոգեբանական դաշտերը։ Իհարկե, խաղաղությունն էլ, հաշտությունն էլ, բարիդրացիականությունն էլ դրական եւ օգտակար կատեգորիաներ են, պետության զարգացման տեսանկյունից կարեւոր գործոններ, սակայն եթե հարեւանդ կամ հարեւաններդ չեն հասկանում ոչ խաղաղությունը, ոչ հաշտությունը, ոչ էլ բարիդրացիականությունը, այդ դեպքում նրանց պետք է պարտադրել թե խաղաղությունը եւ թե հաշտությունը։ Իսկ բարիդրացիականությունը կարող է հետեւել դրան, եթե, իհարկե, մեր հարեւանները հասկանան, որ խաղաղության անվան տակ մենք երբեք չենք հանդուրժելու եւ ընդունելու ո՛չ Արցախի ենթարկեցում Ադրբեջանին, ո՛չ էլ որեւէ ոտնձգություն մեր սահմանների, մեր զինվորի ու քաղաքացու կյանքի եւ առողջության հանդեպ։ Խաղաղության ու հաշտեցման կարգախոսով ընտրողին գայթակղելը պարտվողականության հոգեբանություն տարածելու փորձ է, ինչը վտանգավոր է չավարտված պատերազմի վիճակում գտնվող երկրի համար։
«Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ—ի 4—5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը»,—ասվում է դաշինքի ծրագրում։ Դաշինքի մեկ անդամ չէ, որ պարբերաբար դժգոհում է, թե Հայաստանը պատշաճ չի սպառազինվում, իսկ հիմա էլ այլ բան է ասում։
Ընտրողները սոցիալական հարցերում գուցեեւ ինչ—որ տեղ ընդունեն, նույնիսկ սխալվեն պոպուլիզմի հարցում, սակայն խաղաղության ու անվտանգության հարցում մեր քաղաքացիները միշտ էլ դատում են առավելապես սթափ, երբեք չեն շփոթում խաղաղ ապրելը պարտված ապրելու հետ եւ երբեք հետ չեն կանգնի հաղթանակով խաղաղություն պարտադրելու ավանդույթից։ Անգամ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք, տվյալ դեպքում՝ Կոնգրես—ՀԺԿ դաշինքը պարտվողական խաղաղության տակ ամենալուսավոր բաները մատուցի։
Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Շարունակելի

18-03-2017





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO