Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատալ եւ քվեարկել իրենց օգտին

Քաղաքական ուժերը կյանքի որակի փոփոխություն են խոստանում

Մեկ քվեն՝ փոփոխությունների սկիզբ

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ։
Պատգամավորն ընդգծել է, որ իրենց գործունեությունը միտված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավատան իրենց ուժերին, հավատան, որ ունեն քաղաքացիական իշխանություն՝ իրավիճակ փոխելու։
«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ հույս ենք դնում ձեզ վրա, ձեզնից յուրաքանչյուրի քաղաքացիական գիտակցության վրա։ Մենք հույս ենք հայտնում, որ, հայտնվելով ընտրական տեղամասում, դուք քվեարկելու եք ձեր խղճի, մտքի եւ քաղաքացիական գիտակցության համաձայն»,–ասել է Փաշինյանը եւ հավելել, որ քարոզարշավի շրջանակներում իրենց ընտրողներին են տրամադրում նաեւ դաշինքի նախընտրական ծրագիրը, որպեսզի ավելի առարկայական պատկերացնեն, թե ինչ են առաջարկում։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2—ին գլուխներդ բարձր գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին եւ մի հուսահատվեք, սիրելի ժողովուրդ, որովհետեւ ելք կա։ Լավագույն մաղթանքներս ձեզ»,–ասել է պատգամավորը։
«ՀՀ քաղաքացին, ձայն տալով մեր դաշինքին, առաջին անգամ բացառիկ հնարավորություն ունի Հայաստանում փոփոխություններ իրականացնելու»,–Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Մենք կոչ ենք անում ապրիլի 2—ին քվեարկել մեր դաշինքի օգտին։ Մենք հանդես ենք գալիս տարածքային համաչափ զարգացման, տնտեսական հավասար հնարավորությունների ծրագրով։ «Ելք»—ը պայքարելու է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մարդը լինի բարձրագույն արժեք, եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը համաչափորեն զարգանա»,–նշել է դաշինքի ցուցակի առաջին համարը։
«Մենք ամեն բան անելու ենք, որ ՀՀ—ն լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր։ Մենք փորձելու ենք մեծ հայրենադարձության ծրագիր իրականացնել։ Մենք լինելու ենք հասանելի, պայքարելու ենք ժողովրդի իրավունքների համար։ Հավատացեք, որ բացառիկ այս հնարավորությունն օգտագործելով, կարող եք շատ բան փոխել։ Ժամանակն է, որ սերնդափոխության ջատագով ուժը՝ «Ելք»—ը, գա իշխանության։ Քայլը ձերն է, դուք ձեր մեկ քվեով կարող եք փոփոխություններ սկսել»,–ասել է Էդմոն Մարուքյանը։

Երկիրը մեծ թռիչքի ներուժ ունի

Քանաքեռ—Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը խոսել է երկրում առկա խնդիրներից։ Թեկնածուն նշել է արտագաղթը, աշխատատեղերի բացակայությունը, երկրի սոցիալ—տնտեսական վիճակը. «Այս իրավիճակում անհրաժեշտ են փոփոխություններ։ Մեր առաջարկած ծրագիրը իրատեսական է, եւ այն հնարավոր է իրականացնել Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ՝ «Հայկական վերածնունդ»—ի հաղթանակի դեպքում»։
Շահգելդյանը մատնանշել է իրենց կուսակցությանը ձայն տալու այլ պատճառներ եւս։ «Քանի որ մենք ինչ ասել՝ արել ենք՝ ավանդների վերադարձ, բազմազավակ ընտանիքներին եւ նոր ծնվող երեխաների համար ֆինանսական աջակցություն, մանկապարտեզների շենքերի սեփականաշնորհման կասեցում, փախստականներին բնակարաններով ապահովում եւ բազմաթիվ այլ բարեփոխումներ»,–ասել է նա՝ նշելով, որ իրենք շարունակելու են գործել ժողովրդի համար նույն տեմպով։
Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նկատել է, որ իրենք շատ մրցունակ թեկնածուներ են ներկայացրել։
«Մենք ունենք մոտիվացիա, մենք կարող ենք փոխել, եւ ես հավատում եմ, որ մեր երկիրն ունի մեծ թռիչքի ներուժ։ Այս երկիրը երկիր է, չեմ ուզում, որ ապրիլի 3—ին ասեք՝ այս երկիրը երկիր չէ»,–ասել է ՀՎԿ առաջնորդը՝ հավելելով, որ հարկավոր է գնալ ընտրատեղամաս ու ճիշտ ընտրություն կատարել՝ ընտրելով գրագետ մարդկանց, որպեսզի ունենանք գրագետ խորհրդարան։

Խոստանում են հաշտ կեցություն

«Ես կցանկանայի, որ քարոզարշավն ընթանար ոչ թե կուսակցությունների միջեւ կարգախոսների, խոստումների համեմատությամբ, թե ով ավելի փայլուն հեռանկար կխոստանա, այլ առաջարկվող այն տարբերակներով, որոնք հնարավորություն կտային լուծել իրավիճակը»,—լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ իրենք այսօր ընտրություններին մասնակից միակ ուժն են, որ ներկայացրել են իրատեսական, շոշափելի լուծում՝ երկրի անվտանգության, զարգացման, բարեկեցության ապահովման համար։ Պատգամավորը նշել է, որ իրենք այս տարիների ընթացքում անխնա քննադատել են իշխանություններին, բարձրացրել են այն թեմաները, որոնք տաբու են եղել, խոսել կոռուպցիայի, չարաշահումների մասին։
«Մեր պետության գոյության ամենագխավոր խնդիրը խաղաղությունն է»,–շեշտել է Լեւոն Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե խաղաղության ծրագիրն անիրատեսական է, քանի որ հնարավոր չի լինի պարտադրել այն Ադրբեջանին, ապա Զուրաբյանը պատասխանել է, որ իրենք պացիֆիստ չեն, հասկանում են, որ խաղաղությունը պարտադրվում է։
Իսկ թե ի՞նչ է իրենից ենթադրում խաղաղության ծրագիրը, արդյոք նախատեսո՞ւմ է «հողերի հանձնում», Լեւոն Զուրաբյանը պարզաբանել է. «Ի՞նչ հողեր հանձնելու հարց։ Հարցն այլ կերպ պետք է ձեւակերպել։ Մենք առաջարկում ենք ազատագրված հողը պահպանելու, այն լեգիտիմ դարձնելու ծրագիր։ Ուստի մենք ասում ենք՝ ժողովուրդ, գնանք, ձեռք բերենք ամենակարեւոր՝ միջազգային երաշխիքներով երաշխավորված խաղաղության պայմանագիր, որը թույլ է տալիս, որ աշխարհը ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
«Երկրի զարգացման կարեւոր նախապայմաններն են արդար եւ թափանցիկ ընտրությունները եւ ղարաբաղյան հակամարտության լուծումը»,–նշել է «Կոնգրես—ՀԺԿ» դաշինքի անդամ Արման Մուսինյանը։
«Մենք այն եզակի քաղաքական ուժն ենք, որ գիտակցում ենք՝ Հայաստանի հետ անկյունաքարային հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն է եւ հարեւանների հետ հաշտ ու համերաշխ ապրելը»,–ասել է նա՝ նշելով, որ իրենք իրենց այդ մոտեցումները չեն թաքցրել, երբ եղել են իշխանությունում եւ իշխանությունից դուրս։
Ըստ նրա՝ եթե սկսենք անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, լուծվի արցախյան հակամարտությունը, ապա երկրի զարգացումն իր բնականոն հունով կընթանա։
Հիմնախնդիրը կլուծվի զարգացած ու մրցունակ տնտեսությամբ

Գեղարքունիքի մարզի ընտրողների հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մարզկենտրոն Գավառի մշակույթի պալատում ներկայացրել են մարզի զարգացման ուղղությունները։
Նա առանձնացրել է Գեղարքունիքի մարզի զարգացման չորս գլխավոր ուղղությունները, որտեղ կկատարվեն հիմնական ներդրումներն առաջիկա տարիների ընթացքում։ «Մեր երկրում նախատեսված շուրջ 3,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներից Գեղարքունիքի մարզին բաժին է ընկնելու շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափի ներդրում, որով նախատեսվում է իրականացնել 31 զարգացման ներդրումային ծրագրեր»,–նշել է Կ. Կարապետյանը։
Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացումն ընթանալու է թիրախային 4 ուղղություններով՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, այլընտրանքային էներգետիկայի զարգացում եւ ենթակառուցվածքների զարգացում։
Բնապահպանության ոլորտում հիմնական շեշտադրումը կատարվելու է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանության եւ վերարտադրության, ձկնաբուծության եւ տուրիզմի զարգացման ուղղություններով, գյուղատնտեսության ոլորտում՝ անասնապահության, վերամշակող ձեռնարկությունների զարգացման ուղղություններով. «Միաժամանակ, Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մեր ծրագիրը եւս մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը»։
Կ. Կարապետյանը կրկին շեշտել է՝ երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման միակ բանալին զարգացած ու մրցունակ տնտեսություն ստեղծելն է. «Մեր այսօրվա կարողությունները մեզ թույլ չեն տալիս հիմնովին լուծել մեր ուսուցիչների, բժիշկների, հանրային այլ ոլորտների ծառայողների, զինծառայողների, հաշմանդամների, սոցիալական ամենատարբեր կարիքավոր խմբերի բազմատեսակ հիմնախնդիրները։ Այդ հարցերը հիմնովին լուծած կլինենք, երբ կարողանանք ստեղծել հզոր, զարգացող ու մրցունակ տնտեսություն։ Մենք պարտավորված ենք մեր համատեղ ուժերը ներդնել բարեկեցիկ ու զարգացած երկիր ստեղծելու նպատակի իրագործմանը»։
Սեւան քաղաքում Կ. Կարապետյանը նշել է, որ այն առողջարանային քաղաք է, սակայն զբոսաշրջությունն այստեղ զարգացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերահսկողություն քաղաքային իշխանությունների կողմից. այն, որ քաղաքը առողջարանային է, չի նշանակում, որ ցանկացած ոք կարող է լողափնյա շրջանում կառուցել ինչ ուզի. «Մեկը բարձր ցանկապատ է տեղադրում, մյուսը՝ ցածր, մեկը ջրի մեջ է մտնում, մյուսը չի մտնում, մեկին հողատարածք ենք տրամադրում, որ հանգստի գոտի կառուցի, նա ցանկապատով տեսարանը փակում է։ Սա կկարգավորվի, եթե Սեւանի քաղաքապետը վերահսկողություն իրականացնի»։
«Մեզ համար կարեւորագույն խնդիրն այս ընտրություններն անխոցելի անցկացնել է, քանի որ այն լուրջ նշանակություն պետք է ունենա մեր երկրի իմիջի վրա»,–այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքերով՝ բոլոր քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի այն, որ կարողանան հանրությանը ներկայացնել ընտրական կարգը եւ ընտրությունների կարեւոր նշանակությունը։
«Քարոզարշավի շրջանակներում 120—ից ավելի հանդիպումներ եմ ունեցել, եւ աստիճանաբար ավելի քաղաքական է դառնում քարոզարշավը։ Հույս ունեմ, որ կկարողանանք լավ բացատրական աշխատանքներ տանել»,–ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Այսօր ավելի լավ գաղափարներ ունեն

Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Սիլվա Ադամյանը նշել է, որ տեսնելով ներկայիս իրավիճակը, խնդիրները, որոշեց ՀԿԿ—ից առաջադրվել. «Ինչո՞ւ կոմունիստական կուսակցությունից, որովհետեւ ես Կոմունիստական կուսակցության իշխանության ժամանակ տեսել եմ անհոգ կյանք, երջանիկ մանկություն, բարձրագույն կրթություն, շատ լավ աշխատանք։ Մենք ուզում ենք դա վերադարձնել, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի»։
ՀԿԿ—ից առաջադրված մեկ այլ կին թեկնածու՝ Նաիրա Մարտիրոսյանը նշում է, որ բոլոր քաղաքական ուժերի գաղափարները փայլուն են, սակայն վերջին 20 տարիների ԱԺ աշխատանքը ցույց է տվել, որ դրանք չեն իրագործվում։
«Ես շատ եմ գնահատում կոմունիզմի գաղափարներն՝ ուղղված հասարակ մարդուն, նրա վիճակի բարելավմանը։ Այն ժամանակ կար անվճար ուսում, անվճար բուժօգնություն, հիմա որ դա լինի, ում համար է դա վատ։ Ես գտնում եմ, որ պետք է ճիշտ մարդկանց ընտրել, որոնք կարող են իրենց գաղափարներն իրականացնել»,–ասել է Մարտիրոսյանը։
«Մենք կարող ենք վերականգնել ավտոդողերի գործարանն էլ, «Նաիրիտն» էլ։ Այդ գործարաններում տասնյակ հազարավոր մարդիկ էին աշխատում։ Պետք է վերականգնվի արդյունաբերության նախարարությունը։ Ժամանակին այդ նախարարությունը լավ էլ զբաղվում էր այդ գործերով։ Այսօր մենք ավելի հզոր ենք, մեր ներկայացրած գաղափարները այսօր ավելի լավն են, մենք այսօր ավելի առաջադիմական գաղափարներ ենք ներկայացնում։ Չինաստանը կոմունիստական երկիր է, չէ՞, բայց տեսեք՝ ինչքան զարգացած է»,–նշել է նա։

«ՕՐՕ»—ն առաջարկել է համախմբվել

«ՕՐՕ» դաշինքն առաջարկել է ԱԺ ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն։
Դաշինքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կոալիցիոն այդ իշխանության ձեւավորմանը նրանք բացառել են ՀՀԿ—ի մասնակցությունը։
Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն առաջարկում է մինչեւ ընտրությունները միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր։

Քարոզարշավին չեն մասնակցել

Անցյալ տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ քաղաքական որոշ ուժեր դադարեցրել են նախընտրական քարոզարշավը։
«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» դադարեցրել է քարոզարշավը թիվ 3 (Շենգավիթ, Մալաթիա—Սեբաստիա համայնքներ) ընտրատարածքում։
ՀՅԴ—ն էլ չեղարկել է նախատեսված բոլոր համերգային ծրագրերը։
«Ծառուկյան» դաշինքը նախընտրական հանդիպումները մարտի 17—ին՝ օրվա երկրորդ կեսից է դադարեցրել։ Քարոզչություն չի իրականացրել նաեւ «Օհանյան—Րաֆֆի—Օսկանյան» դաշինքը։
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

18-03-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO