Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Համագործակցությունը փոխշահավետ է

Սա պետք է գիտակցեն քաղաքական, հատկապես քարոզարշավի մասնակից ուժերը

Ռուսաստանի հետ հարաբերությունների օգտին Հայաստանում հանդես են գալիս շատ քաղաքական ուժեր, բայց այդ ուժերից գլխավորը, որն անցած տասնամյակում իր վրա վերցրել է հայ—ռուսական քաղաքականությունն առաջ մղելու հարցը, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունն է։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով վերջին մեկ ամսվա ընթացքում ՀԿ—ի, Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած քաղաքական հետազոտության արդյունքները հայ—ռուսական հարաբերությունների արդի վիճակի վերաբերյալ։
«Այս ուժն է, որ վերջին 10 տարում առաջ է տանում հայ—ռուսական բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու գիծը։ Առյուծի բաժինը ընկնում է ՀՀԿ—ին, որը համագործակցության փորձ ունի «Եդինայա Ռոսիայի» հետ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է Արամ Սաֆարյանը։
Երկրորդ քաղաքական ուժը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Եդինայա Ռոսիայի» հետ։ Չնայած այդ քաղաքական ուժում կան գործիչներ, որոնք ներդրում ունեն հայ—ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում, բայց Արամ Սաֆարյանը նշել է, որ հարաբերությունների առյուծի բաժինը Գագիկ Ծառուկյանինն է։ Նրան են ճանաչում Մոսկվայում, նրա հետ են ուզում գործ ունենալ։
Հայ—ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է։ Այս ուժը հետեւողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու քաղաքականություն։
Կան այլ մեծ ու փոքր կուսակցություններ, որոնք հանդես են գալիս երկու երկրների հարաբերությունների խորացման օգտին, բայց վերը նշված երեք ուժերի համեմատ, նրանց ներդրումը եղել է շատ ավելի համեստ։
«Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ—ռուսական հարաբերությունների կարեւորության հարցերը։ Այս քաղաքական ուժերը մանեւրում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, փորձում են դիվիդենտներ ստանալ մերթ այստեղ, մերթ այնտեղ։ Առկա քարոզարշավը մի հնարավորություն է, որ քաղաքական ուժերը պարզ, հստակ ներկայացնեն իրենց դիրքորոշումն արտաքին քաղաքական կարեւոր վեկտորների օգտին, մասնավորապես, հայ—ռուսական հարաբերությունների վերաբերյալ»,–ասել է նա։
Արամ Սաֆարյանը նշել է, որ քաղաքական շրջանակներից գալիս են ազդակներ այն մասին, որ Հայաստանը կարող էր ավելի անկախ դիրքորոշում ունենալ միջազգային քաղաքականության դաշտում, արվում են փորձեր՝ նսեմացնելու հայ—ռուսական հարաբերությունների նշանակությունը, կասկածանքի սերմ գցելով հայ հասարակության մեջ։
«Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է հայ—ռուսական ռազմաքաղաքական դաշինքի զարգացման վրա, դրա հետ մեկտեղ, ուժային մյուս բեւեռների հետ փոխվստահության, փոխօգնության հարաբերությունների կառուցման վրա, կարծում ենք, որ քաղաքական դաշտում այս դիրքորոշմանն այլընտրանք չկա»,– հավելել է նա։
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարեւոր իրադարձություն է Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում եւ արտահայտում է հայ—ռուսական հարաբերությունների բարձր, վստահելի մակարդակը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը հանդես է գալիս հայ—ռուսական հարաբերությունների խորացման օգտին։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ նախագահի Մոսկվա այցելությունը տնտեսական եւ քաղաքական առումով գնահատում է օգտակար։ Ըստ նրա՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական տարրը շատ ուժեղ է, ինչն արտահայտվում է նախագահների կամ վարչապետների պարբերական հանդիպումներում։ Այս հանդիպումը դրանցից մեկն էր։ Ըստ իս՝ քննարկման համար կարեւոր մի քանի խնդիրներ կային։ Առաջինը վերաբերում է տարածաշրջանային իրավիճակներին եւ համագործակցությանը։ Երկրորդ՝ այն կապ ունի մեր վարչապետի Վրաստան կատարած այցի հետ։ Վարչապետի խոսքի մեջ հետաքրքիր միտք կար՝ տարածաշրջանային համագործակցություն։ Եվ տարածաշրջանային համագործակցությունը, բնականաբար, ներառում է նաեւ Ռուսաստանը։ Հայաստանը Վրաստանի հետ համագործակցելով եւ համաձայնության գալով՝ կփորձի գտնել այլընտրանքային ուղիներ Վերին Լարսին զուգահեռ։ Ինչը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից, քանի որ երկաթգիծը կարող է ընդհանուր աշխատել։
Հանդիպման ընթացքում պիտի քննարկվեին նաեւ ՀՀ նախագահի՝ Եվրամիություն կատարած այցի արդյունքները։ Ռուսաստանը ներքին կարգով պետք է հավաստիանար, որ Հայաստանի ԵՄ—ի հետ ստորագրելիք համաձայնագիրը չի վնասի Ռուսաստանի շահերին։ Եվ, կարծում եմ, որ ՀՀ նախագահը եւ ՌԴ վարչապետը պիտի խոսեին նաեւ առաջիկա ընտրությունների մասին՝ ավելի խորապես հասկանալու ընտրական արշավի հեռանկարները։ Ռուսաստանը կուզեր իմանալ՝ ապագայում ինքն ում հետ է գործ ունենալու»,–ասել է Գագիկ Մակարյանը։
Գործատուների հանրապետական միության նախագահն առհասարակ բարձր է գնահատում Հայաստանի վերջին ժամանակների արտաքին քաղաքականությունը, ինչն էականորեն փոխում է տրամադրվածությունը մեր երկրի հանդեպ։ Արդյունքում՝ ՀՀ—ն կարողանում է շահել որոշակի իրավիճակներում՝ ձեռք բերելով համագործակցության հնարավորություններ։
Հայաստանի հանդեպ արտաքին վերաբերմունքն օգնում է նաեւ Եվրոպային՝ իրատեսորեն ընկալել Ադրբեջանի հետ բախումը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին դիվանագիտության դրական կողմերը տեսանելի են։

18-03-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO