Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Համակարգը արդարացնում է իրեն

Ուստի ապրիլից բոլոր ՓԲԸ—ները նույնպես կանցնեն էլեկտրոնային տարբերակին

Հայաստանում նախորդ տարի իրականացված պետական գնումների ընթացակարգերի արդյունքները նախնական ամփոփման արդյունքներով գոհացուցիչ են։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը։
Նրա ներկայացմամբ՝ 2016 թվականի ընթացքում իրականացվել են 188.5 մլրդ դրամի պետական գնումներ, որից 97 մլրդ դրամը եղել են մենաշնորհային գնումներ (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն), իսկ 91,5 մլրդ դրամը եղել են մրցակցային գնումներ։
«Մրցակցային գնումների մեջ ընդամենը 6,6 մլրդ դրամն է կատարվել մեկ անձից, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2,5 անգամ։ Այսինքն՝ 21,2 մլրդ դրամից հասել ենք 6,6 մլրդ դրամի, տոկոսային հարաբերակցությամբ՝ 18,3 տոկոսը դարձել է 7,2 տոկոս։ Սա շատ մեծ ձեռքբերում է։ Այն ցույց է տալիս, որ պետական գնումների մրցակցությունն ու մասնակցությունը խրախուսվում են։ Գրեթե 95 տոկոսն արդեն իսկ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով է իրականացվում, եւ ամբողջ տվյալները հրապարակվում են հունվարի 1—ից»,–ասել է Թամազյանը։
Նրա դիտարկմամբ՝ որոշ գնումների առումով գրեթե երկու անգամ ավելացել է մասնակցությունը։ Իրենք շարունակելու են էլեկտրոնային համակարգի ներդրումը՝ գնումների մրցակցությունը, պետական միջոցները ծախսելու եւ գնումների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար։
ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3—ն արդեն իսկ կատարվել են, իսկ 1—ը կավարտվի հաջորդ շաբաթ։
Նրա ներկայացմամբ՝ միջոցառումներից մեկը, որն ավարտվել է փետրվարին, գնման գործընթացների պարզեցումը, պատվիրատուների թվի կրճատումը եւ մասնակի կենտրոնացված համակարգի ներդրումն է։
«Իրականացվեց պետական կառավարման մարմինների շրջանակում գործող ՊՈԱԿ—ների կողմից գնումների կենտրոնացում։ Փաստացի, այս տարի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնացրեց իր ՊՈԱԿ—ների գնումները։ Հիմա արդեն աշխատում ենք նաեւ առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրա ներքո գործող ՊՈԱԿ—ների գնումները նույնպես կենտրոնացվեն պետական գնումների էլեկտրոնային համակարգում»,–ասել է փոխնախարարը։
Մյուս միջոցառումը հակամրցակցային երեւույթների զսպման նպատակով գնման գործընթացում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների եւ գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունն է։
«Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տվյալ կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում մրցույթներն իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով։ Իրականում այն մեզ համար մեծ վստահության քվե է։ Նման կազմակերպություն, ինչպիսին Համաշխարհային բանկն է, վստահում է Հայաստանի պետական գնումների համակարգին»,–նշել է նա։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսում են նաեւ, որ ապրիլից բոլոր պետական ՓԲԸ—ները նույնպես անցնեն պետական գնումների էլեկտրոնային տարբերակին. «Հիմա արդեն աշխատանքները տարվում են։ Նախատեսում ենք, որ ապրիլի վերջից բոլոր պետական հիմնադրամները նույնպես կանցնեն դրան, եւ հանրությանը տեսանելի ու հասանելի լինեն նրանց գնումների ընդունման արդյունքները»։

18-03-2017





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO