Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ռիշար Կլայդերմանը՝ կրկին հայաստանյան բեմում

Հայ հանդիսատեսի տված էներգիան նոր ստեղծագործություն կդառնա

Երեւանյան գարնանային օդը մինչեւ կիրակի հագեցած կլինի կլայդերմանական նոտաներով. ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանն այստեղ է։ Հայաստան այցի առիթը համերգն է։ Մարտի 18—ին կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում տեղի կունենա դաշնակահարի եւ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը։
Համերգին կհնչեն հանրահայտ եւ սիրված «Show time Murmurs», «L for Love», «Chariots of fire», «Ballade pour Adeline», «Corazon de Nino», «Love at first sight», «Childhood memories», «Cinema Paradiso», «Spartacus», «Romeo and Juliet», «Blue Rondo», «America» եւ այլ ստեղծագործություններ։
«Սա իմ երկրորդ այցն է Հայաստան։ Հույս ունեմ, որ համերգը լավ կանցնի։ Համերգը, քանի որ կանանց միամսյակի շրջանակում է, ռոմանտիկ ստեղծագործություններ եւս կլինեն։ Բայց հայկական ստեղծագործություն այս անգամ չեմ հասցրել ներառել ծրագրում։ Կարծում եմ, մյուս անգամ անպայման կնվագեմ նաեւ որեւէ հայկական երաժշտություն»,—երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտորը՝ ընդգծելով, որ այս մեկը տարբերվելու է նախորդից։
Նրա առաջին համերգը մեր երկրում եղել է 2015—ին։ Ջերմ ընդունելությունից ու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հրաշալի համերգից հետո, պատմում է, որ ցանկությունը մեծ է եղել երկրորդ անգամ գալ ու նորից հայկական բեմում ելույթ ունենալ։ Համոզված է՝ հայաստանյան երկրորդ ելույթից հետո նոր ստեղծագործություններ են լինելու. հայ հանդիսատեսից շատ դրական էներգիա է ստանում։
«Ես շատ երկրներում եմ եղել։ Հավատացեք՝ դա շատ կարեւոր է երաժշտի համար. նվագել տարբեր լսարանների համար, տեսնել նրանց արձագանքը, ստանալ նրանցից եկող էներգիան։ Դրանք հետո վերածվում են նաեւ նոր ստեղծագործությունների»,—նկատում է ֆրանսիացի դաշնակահար—կոմպոզիտորն ու իր մասին պատմում՝ սկսել է դասական երաժշտությամբ։ Ժամանակի ընթացքում նվագել է պարի տարբեր խմբերի համար, գնացել դեպի պոպուլյար երաժշտություն։ Բայց այդ անցումը շատ բնական է եղել. «Գնացի դեպի այն երաժշտությունը, որն ինձ դուր էր գալիս»։ Կարծում է՝ ճիշտ է արել։ Այդ քայլի շնորհիվ է կարողացել աշխարհով մեկ շրջագայել։
Նա դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից՝ դեռ վաղ տարիքում։ Իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր։
Կլայդերմանն իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը։
Պոլ դը Սենեվիլի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում։ Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրում՝ 22 մլն օրինակով։
Ռիշար Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի, ստեղծել նոր ռոմանտիկ երգացանկ՝ յուրօրինակ ոճով, միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը։ Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում՝ որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»)։
Իր եջանկությունը ամենահաջողակ դաշնակահարը համարում է սերը, որը տածում է առ երաժշտություն, առ դաշնամուր։ «Այդ երաժշտությունն ու դաշնամուրն է, որ ինձ թույլ է տալիս արդեն 38 տարի զբաղվել այս գործով»։ Արդեն 38 տարի նվագում է աշխարհի ամենատարբեր բեմերում ու հարթակներում, իսկ ասուլիսների ժամանակ նվագելու վերաբերյալ հարցին պատասխանում է. «Ոչ, երբեք, երբեք դա չեմ անում»։
Բայց երեկ նա դա արեց անակնկալի տեսքով. հանդիպման ավարտին Ռիշար Կլայդերմանը նվագեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

18-03-2017





18-01-2018
«Միասին մենք ուժեղ կլինենք»
ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ ...


 
18-01-2018
Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով
Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների ...


18-01-2018
Հանցագործության ռոմանտիզացիա
Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ...


18-01-2018
Հայերի ցեղասպանությունը Բաքվում
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. ...


18-01-2018
Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է
Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ ...


 
18-01-2018
Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի ...


18-01-2018
Օրենսդրական նախագիծն ընդունվել է
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը




18-01-2018
Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում
Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ...

18-01-2018
Համահայկական թվային գրադարան
2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ...

18-01-2018
Ներդնել կառավարման նոր մշակույթ
Եվ առողջապահության ոլորտում էապես ...

18-01-2018
Կրթամշակութային նորոգ օջախներ
Տոնական արարողությունը եզրափակվեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +4... +6

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO