Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Երախտավորներին չեն մոռանում

Հուշ—ցերեկույթ՝ նվիրված ջութակահար Տատյանա Հայրապետյանին

Երեկ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում կայացավ հուշ—ցերեկույթ՝ նվիրված ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր, դպրոցի երկարամյա տնօրեն Տատյանա Հայրապետյանին։
Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Տատյանա Հայրապետյանի որդին՝ կոմպոզիտոր, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը, երաժիշտներ, հասարակական—քաղաքական, մշակութային գործիչներ, արվեստասերներ եւ իհարկե՝ Տատյանա Հայրապետյանի սաները։
Մինչ միջոցառման մեկնարկը Չայկովսկու անվան դպրոցի համերգասրահը անվանակոչվեց Տատյանա Հայրապետյանի անվամբ։ Համերգասրահի հուշատախտակի բացման պատիվը վերապահված էր թոռանը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, եւ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին։
Տատյանա Հայրապետյանի աշակերտներից է ջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանը։ «Իմ կյանքում եղել են հատվածներ, որ նա փոխարինել է մորս։ Նրա նախաձեռնությամբ ես մեկնեցի Մոսկվա սովորելու։ Ավելին, ինձ հետ եկավ Մոսկվա եւ ներկա էր իմ ընդունելության քննություններին։ Տատյանա Բագրատովնայի աշակերտներից շատերն այսօր աշխարհի լավագույն բեմերում ներկայացնում են հայկական մշակույթը»,–նշեց Էդուարդ Թադեւոսյանը։
Ցերեկույթի ընթացքում հիշատակի խոսք ասացին բազմաթիվ երաժիշտներ, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու մշակույթի երախտավորին ու մեծ մանկավարժին։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Տատյանա Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։ Նշենք նաեւ, որ սահմանվել է Տատյանա Հայրապետյանի անվան կրթաթոշակ, որն այսուհետեւ կհանձնվի Չայկովսկու անվան դպրոցի լավագույն սանին։

18-03-2017





25-03-2017
Միասնական ՏՀՏ համակարգ
ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են թվայնացման տարբերակը

Տեղեկատվայնացման ...


25-03-2017
Առջեւում վճռորոշ շաբաթն է
Քաղաքական ուժերը կրկնապատկում են նախընտրական քարոզչության ջանքերը

Գիտելիքահենք արդյունաբերություն



25-03-2017
Վարչապե՛տ, ժողովուրդը սիրում է քեզ...
«Որ վարչապետ էի դառնում՝ գիտեի, որ միեւնույն է, չարածներս ...


25-03-2017
Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Հայաստանն աշխարհի հետ այսօր կնշի «Մոլորակի ժամը»

Երեկ ...


25-03-2017
Վարչապետն ընդունել է ԵՆԲ—ի փոխնախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ ...


 
25-03-2017
Հիվանդացությունը կրճատվել է
Նպաստել է տուբերկուլոզի կառավարման 2016—2020թթ. ազգային ծրագիրը

Տուբերկուլոզի ...


 
25-03-2017
«Առողջ աչքերը» կուրության «աչքը կհանի»
Կատարակտի անվճար վիրահատություն՝ տնտեսած գումարների հաշվին

«Աչքներդ լույս»,–ասում ...



 
25-03-2017
Առաջին եռյակը՝ ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներ
«Gallup International Association»—ը ներկայացրեց ...

25-03-2017
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը»
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ...

25-03-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ...

 
25-03-2017
Կիրականանա՞ Էրդողանի երազանքը
Թուրքիայում ընթացիկ տարվա ապրիլի 16—ին տեղի կունենա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO