Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.04.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ջեքսոն Պոլակի արվեստը՝ անսովոր մատուցմամբ

«Ֆրեսկա» ակումբը չի դադարում զարմացնել ոչ միայն իր նախընտրած միջոցառումների տեսակներով, այլեւ դրանք ներկայացնելու անսովոր ձեւաչափով։ Այստեղ ցանկացած բնույթի նախաձեռնություն հանդիսատեսի համար անակնկալ եւ ոչ ավանդական լուծում է թաքցնում։
Մեր օրերում արդեն տարօրինակ չի հնչում, երբ որեւէ թեմայով դասախոսություն կազմակերպվում է ոչ ավանդական պայմաններում, ավելին՝ դա նույնիսկ խրախուսվում է, քանի որ անկաշկանդ միջավայրը հաճախ նպաստում է ընկալման արդյունավետությանը։ Այդպիսի հետաքրքիր եւ ոչ ավանդական զրույց էր կազմակերպել ակումբը աշխարհահռչակ աբստրակտ էքսպրեսիոնիստ նկարիչ ամերիկացի Ջեքսոն Պոլակի կյանքի եւ ստեղծագործության մասին։ Գեղանկարներով համալրված միջավայրում, փափուկ բազկաթոռին բազմած ներկաներին դեպի Պոլակի բազմաշերտ գեղանկարչություն ուղեկցեց մասնագիտությամբ ռեժիսոր Միխայիլ Սաակովը։ Հանդիպման գլխավոր առավելությունը ներկաների անմիջական մասնակցությունն էր զրույցին. բանախոսն այդպիսով ոչ միայն աշխուժացնում էր իրավիճակը՝ խուսափելով ձանձրալի պահերից, այլ նաեւ մասնակցին կարեւոր ու անհատ զգալու զգացողություն պարգեւում։ Նյութի մատուցումը հետաքրքիր ու տպավորիչ էր դարձնում նաեւ էկրանին ներկայացվող հարուստ տեսանյութը՝ բաղկացած նկարչի եւ նրա մտերիմների անհատական լուսանկարներից ու գեղանկարներից։ Իբրեւ բովանդակային մասի առավելություն կարելի է նշել կենսագրական փոփոխություններին համընթաց ոճային նվաճումների զուգորդումն ընդգծելը։ Երեկոյի տպավորությունների անմոռանալիությունն ապահովեց զրույցի ավարտին ներկայացված կինոդիտումը, որն ամենեւին կենսագրական բնույթի չէր. այն վերաբերում էր Ջեքսոն Պոլակին վերագրվող նկարներից մեկի խորհրդավոր ճակատագրին, որն իրականում վեր էր հանում արվեստի ժամանակակից աշխարհի լուրջ խնդիրներ։ Այսպիսով, կինոդիտումը ոչ միայն ամփոփեց թեման, այլեւ լուրջ ու երկարատեւ մտորումների առիթ տվեց։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

18-03-2017





21-04-2018
Երկխոսության սպասելիս
Զսպվածության կոչերը շարունակվում են

Չնայած հանրապետության նախագահի, հոգեւոր ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանում ...


21-04-2018
Կընդգրկվենք կլինիկական հետազոտություններում
Երեւանում կհիմնվի բիոտեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական ...


21-04-2018
Հրաժեշտի հանդիպում Լիտվայի դեսպանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ ...


21-04-2018
Հյուրընկալվել են Վեհափառ հայրապետները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ...


21-04-2018
«Շատ հասցեական պետք է աշխատենք»
ՀՀ առաջին փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել

«Ես պատասխանատու ...



21-04-2018
Առաջինը՝ Շիրակի մարզային գրադարանին
Հայաստանում Չինաստանի դեսպանության ...

21-04-2018
Հոբելյանական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում ...

 
21-04-2018
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +19... +21

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO