Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՆԱԽԱԳԱՀ


Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից

Նախագահը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ Հայկական ընդհանուր բարեգործական միության ընդունելությունների դահլիճում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի համայնքի՝ խորհրդի անդամների, մի խումբ կրթաթոշակառուների, շրջանավարտների, ինչպես նաեւ հիմնադրամի «Ստարտ Արմենիա» 2016—2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողների հետ։
«Լույսի» կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման սկզբում համառոտ խոսել է հիմնադրամի վերջին շրջանի ձեռքբերումների, այդ թվում՝ «Ստարտ Արմենիա» մրցույթի նպատակների մասին, որից հետո մրցույթի ժյուրիի անդամները ներկայացրել են հաղթողներին, ովքեր լսարանին պատմել են իրենց ծրագրերի մասին, պատասխանել հանրապետության նախագահի եւ հանդիպման մասնակիցների հարցերին։
Հանրապետության նախագահը 2016—2017թթ. ձեռներեցության մրցույթի հաղթողներին հանձնել է մրցանակները, շնորհավորել եւ մաղթել նորանոր հաջողություններ։
«Ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաստատենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքներն օգտակար են եւ պետք է ծառայեն Հայաստանի զարգացմանը։ Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ տասը տարի առաջ նախաձեռնած մեր փորձը հաջողությամբ շարունակվում է, եւ արդեն հարյուրավոր երիտասարդներ կարողացել են մի կողմից ստանալ լավ ուսում, մյուս կողմից՝ դա կապել Հայաստանի հետ, ձեռք բերել ընկերներ, հաստատել նոր կապեր։ Իրոք, ուրախ եմ այս հաջողությունների համար, որ ունենք եւ կարծում եմ, որ «Լույսի» շրջանավարտների ու ընդհանրապես մեր բոլոր երիտասարդների համար եկել է ամենաիսկական ժամանակը ակտիվորեն մասնակցելու Հայաստանում սկսված բարեփոխումներին, որովհետեւ ամենից լավ բարեփոխումներ կարող են իրականացնել միայն երիտասարդները»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ «Լույսը» հավերժ շարունակելու է իր գործունեությունը եւ մշտապես իր նպաստն է բերելու Հայաստանի զարգացմանը։
«Մենք միշտ աջակցելու ենք այն երիտասարդներին, ովքեր ունակ են սովորելու աշխարհի լավագույն բուհերում, բայց հնարավորություն չունեն։ Ունակությունը ձեզնից, հնարավորությունները՝ մեզնից»,–ընդգծել է նախագահը եւ նշել, որ ուսյալ մարդկանց, երիտասարդների շնորհիվ է գալու մեր երկրի վերածնունդը։

18-03-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO