Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քաղաքական վերընթացներն առջեւում են

Նորընտիր Ազգային ժողովին տրված է պատմական հնարավորություն

6—րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի կարեւոր հարցերից մեկը բնականաբար ղեկավար կազմի ընտրությունն էր։
ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը մի քանի օր առաջ է տեղեկացել, որ ԱԺ նախագահի պաշտոնն իրեն է վերապահվել։
«Պետք է աշխատել, պատասխանատվությունը մեծացավ։ Հուսով եմ՝ կանեմ այն, ինչ ինձանից սպասում է ժողովուրդը»,–ճեպազրույցի ժամանակ ասաց նա։
Հարցին, թե եթե գտնվեն «չարաճճի» պատգամավորներ, ինչպե՞ս է պատժելու, հիշեցրեց, որ մանկաբույժ է, եւ երեխաների հետ հաճույքով աշխատել է։
Եթե պատգամավորները բացակայեն եւ կեղծ տեղեկանք բերեն, Բաբլոյանն ամոթանք կտա։
Նա հույս ունի, որ այս խորհրդարանն ավելի արդյունավետ կաշխատի։
Հարցին, թե հե՞շտ կլինի փոխարինել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, Արա Բաբլոյանը բացասական պատասխան տվեց։
«Ամեն դեպքում ամեն մարդ իր փորձառությունն ունի։ Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե՛ քաղաքական, թե՛ պառլամենտական կյանքում։ Համենայնդեպս, այն դասերը, որ պետք է քաղեինք, մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողանանք դրսեւորել մեր կարողությունը»,–ասաց նա։
ԱԺ նախկին նախագահ, այժմ պատգամավոր Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Արա Բաբլոյանն ինչպիսի ԱԺ նախագահ կլինի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լավը կլինի։ Եթե մերն է՝ լավը կլինի»։
Իսկ առաջին նիստը նախագահող Կնյազ Հասանովն ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցին, թե իրեն դուր եկա՞վ ԱԺ նախագահի տեղը նստելը, նախ ասաց՝ ոչ, ապա շարունակեց. «Դուր գալու, չգալու հարց չկա, օրենքի պահանջն էր։ Պատգամավորի նստելու աթոռն էլ շատ լավ աթոռ է, նորմալ է, եթե այդ աթոռին կարող եմ նստել, շնորհակալ եմ»։

Ակնկալվում է առավել արդյունավետ աշխատանք

Նոր Ազգային ժողովից պատգամավորների ակնկալիքները մեծ են։
ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը տրամադրված է դրական եւ մարդկանց հոգսերը լուծելու ակնկալիքով։
Նա նշեց, որ շարունակում է լավատես մնալ։
«Ես անուղղելի լավատես եմ եւ հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրություններին»,—լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հարցին, թե արդյոք կուսակցությունը կադրային խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հին կադրեր են առաջադրվում առանցքային պաշտոններում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այդ նույն հին դեմքերին ժողովուրդն է տվել իր ձայնը։ Ժողովրդի ընտրությունը չի քննարկվում»։
Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը։ Նա ընդգծեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը. «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ։ Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»։
Արմեն Աշոտյանը գոհ է ընտրությունների արդյունքներից եւ նոր խորհրդարանի կազմից։ Նա նշեց, որ քաղաքական վերընթացները դեռ առջեւում են, ԱԺ դերակատարությունը երկրում վերագնահատվում է. «Քաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով եւ պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին։ Ինչպիսին կլինեն արտաքին եւ ներքին միջավայրերը, այդպիսին էլ կլինի Ազգային ժողովը։ Կարեւորն այն է, որ խորհրդարանը շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»։
Նա շեշտեց, որ այսօրվա ԱԺ—ին տրված է պատմական շանս. «Ազգային ժողովի դերը, որակը Սահմանադրությունն է տվել. սա նշանակում է, որ այս գումարման ԱԺ—ն ավելի մեծ առաքելություն ունի։ Իհարկե, չեմ ուզում նսեմացնել նախորդ Ազգային ժողովների աշխատանքները, հատկապես, որ պատիվ եմ ունեցել նախկինում լինելու պատգամավոր»։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեծ սպասելիքներ ունի խորհրդարանական կառավարման համակարգից։ Նա նշեց, որ ներկայիս ԱԺ—ում պատգամավորի աշխատանքն ավելի կանոնակարգված է լինելու։
«Աշխատաժամերը եւս ավելանում են, եւ նոր խորհրդարանը լիագումար նիստերն արդեն կգումարի ժամը 10։00—ից, իսկ հաջորդող շաբաթվա ընթացքում խմբակցությունների նիստեր կգումարվեն, որտեղ խմբակցությունները կվերլուծեն հանձնաժողովներում քննարկված հարցերը»,–լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե արդյոք նման աշխատաոճը կստիպի՞ նիստերից բացակայող պատգամավորներին ավելի ակտիվ լինել եւ մասնակցել խորհրդարանական նիստերին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ակտիվ աշխատելը հարաբերական է։ Ակտիվ աշխատել՝ չի նշանակում լիագումար նիստերին միայն կենտրոնական ամբիոնից խոսել կամ դահլիճում ակտիվ լինել։ Ես ավելի շատ գնահատում եմ հանձնաժողովի աշխատանքները, որովհետեւ օրենքները եփվում են հանձնաժողովներում եւ խմբակցություններում։ Լիագումար նիստերում պարզապես գալիս է քննարկման փուլ հանրությանը մատուցելու համար։ Կան պատգամավորներ, որոնք միշտ իրենց աշխատանքը տարել են, եւ կան պատգամավորներ էլ, որոնք նման օրենսդրական աշխատանքով բացարձակապես չեն էլ զբաղվել»։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ ուսումնասիրելով բոլոր պատգամավորներին՝ նրանց մոտ նկատել է աշխատելու մեծ ցանկություն։

Խմբակցությունում կորոշեն

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայտարարելո՞ւ են, որ ընդդիմություն են, ասաց. «Եթե մենք կոալիցիայի մեջ չենք, ինքնըստինքյան նշանակում է, որ ընդդիմություն ենք»։
Հարցին, թե ի վերջո խմբակցությունում կրքերը հանդարտվեցի՞ն, Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե»։
Հարցին, թե դաշինքի մանդատը դիմումով հետ վերցրած 12 պատգամավորներն այդուհանդերձ մանդատը վայր դնելո՞ւ են, դաշինքի ղեկավարը պատասխանեց, թե կորոշվի ավելի ուշ։
Ամեն դեպքում՝ այդ պատգամավորների ճակատագիրը ինչ է լինելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե շատ լավ է լինելու։ Նա ասաց, որ այսօր չեն կարող վայր դնել մանդատները, եւ հստակեցրեց, որ խմբակցությունում կքննարկեն եւ կորոշեն։
Նա նշեց, որ ճիշտ է գնահատում նրանց քայլերը, ովքեր գնացին ԿԸՀ եւ հետ վերցրեցին մանդատները, եւ ասաց, որ նրանցից մի քանիսին ինքն է ուղարկել։ Անուններ չհնչեցրեց՝ ում է ինքն ուղարկել եւ ինչու. «Մի՛ թողեք չակերտները բացեմ»։
«Ինձ հետ կապված որեւէ հարթվելու բան չկա։ Ես պայմանավորվել էի Ծառուկյանի հետ, որ գնամ եւ վերցնեմ այդ մանդատը։ Ճիշտն ասած, ի տարբերություն շատերի, ես շատ դժվարությամբ եմ համաձայնել ընդունել այս մանդատը»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը։
Նա նշեց, որ դաշինքի, Գագիկ Ծառուկյանի հետ ինչ—որ քայլ անելու կամ չանելու, ինչ—որ պայմանով մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու որեւէ պայմանավորվածություն, պարտավորություն չի ունեցել. «Ունեցել եմ քաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում հայտնվել եմ դաշինքի համամասնական ցուցակի 6—րդ տեղում։ Ինքս անձամբ, ցանկանալով աջակցել դաշինքին, իմ նախաձեռնությամբ հայտարարել եմ, որ կառաջադրվեմ մեծամասնական ընտրակարգով։ Այդ ժամանակահատվածում քարոզչական գործունեությամբ չեմ կարողացել զբաղվել. վիրահատություն եմ տարել։ Արդյունքներից որոշակի հիասթափություն ունեի, ասացի, որ չեմ գնա խորհրդարան, կհրաժարվեմ մանդատից։ Ի տարբերություն շատ այլ դեպքերի, Գագիկ Ծառուկյանն ինձ առաջարկեց լինել պառլամենտում, հետ վերցնել այդ դիմումը»։
Նա ընդգծեց, որ շարունակում է իր գործունեությունն Ազգային ժողովում։
«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված եւ ԱԺ փոխնախագահ առաջադրված Միքայել Մելքումյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու չեն հետեւել «Ելք»—ի օրինակին եւ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել. «Մենք այդպես ենք որոշել։ Քաղաքական որոշում է, ինքնանպատակ չպետք է լինի որոշումը։ Միշտ էլ թեկնածուներ կան, բայց մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը եւ ռեալ քայլեր պետք է անենք»։
Լ. Ա.

19-05-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO