Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2018
ԱՇԽԱՐՀ


Այսօր Իրանում ընտրություններ են

Այսօր Իրանում տեղի են ունենում նախագահական 12—րդ եւ տեղական խորհուրդների 5—րդ ընտրությունները։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրում բոլոր մակարդակի ընտրությունները իրականացնում է ՆԳ նախարարությունը։ Ըստ երկրի Սահմանադրության՝ նախագահական, խորհրդարանական եւ բանիմացների (Սահմանադիր ժողով) ընտրությունները եւ հանրաքվեն վերահսկում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ), իսկ տեղական ընտրությունները՝ խորհրդարանը։ Տեղական ընտրություններին թեկնածության հայտ էր ներկայացրել 289 հազար 777 մարդ, որոնցից շուրջ 4500–ը հրաժարվել է, իսկ 9 հազար 470—ի հայտը չի ընդունվել։ Վերահսկողությունը իրականացնելու է 90 պատգամավորից կազմված պատվիրակությունը, որտեղ ընդգրկված են քաղաքական երկու հոսանքների ներկայացուցիչներ։
Թեհրանի խորհուրդը ունի 21 մշտական եւ 11 ոչ մշտական անդամ։ Մայրաքաղաքի խորհրդի ընտրությունների համար առաջադրվել էր շուրջ 3 հազար մարդ, հաստատվել է 2722—ի թեկնածությունը, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ, 3 հայազգի եւ մեկ զրադաշտական։ Մայրաքաղաքի խորհուրդը ընտրում է քաղաքապետին։ Հաշվի առնելով վերջինիս կարեւոր դերն ու կշիռը երկրի մակարդակով որոշումների հարցում, խորհրդի ընտրությունները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Ավելին, վերլուծաբանների կարծիքով, Թեհրանի ընտրությունները որոշիչ կլինեն քաղաքական երկու հոսանքների հաջողության ու պարտության համար։
ՍՊԽ—ն ուսումնասիրելով առաջադրված նախագահի 1636 թեկնածուի համապատասխանությունը, հաստատեց 6—ին, որոնցից 3—ը պահպանողական թեւի ներկայացուցիչ են, մյուս 3—ը՝ բարենորոգչական—չափավորական։ Ապրիլի 21—ից սկսվել էր թեկնածուների քարոզարշավը եւ շարունակվեց մինչեւ երեկ առավոտյան 8—ը։ Դիտորդների կարծիքով՝ նախագահական 12—րդ ընտրությունների քարոզարշավը լիովին տարբերվում էր նախորդներից, մասնավորապես համացանցից ու սոցցանցերից օգտվելու առումով։ Այս տեսանկյունից կարելի է առաջին տեղերում դասել «Instagram» եւ «Telegram» ցանցերը։ Իրանում եւ արտերկրում ընտրելու իրավունք ունեն շուրջ 56 միլիոն իրանցիներ, որոնք կարող են քվեարկությանը մասնակցել երկրում 164 հազար տեղամասում եւ երկրից դուրս շուրջ 100 երկրում։ Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու է ընտրողների 72 տոկոսը, որոնցից 83,5 տոկոսը որոշել է, թե ում օգտին է քվեարկելու։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ բարձր մասնակցության դեպքում հաջողության են հասնում բարենորոգիչ—չափավորականները։
Գործող նախագահ հոջաթոլիսլամ Հասան Ռուհանին, առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին եւ Սեյեդ Մոսթաֆա Հաշեմիթաբան բարենորոգչական—չափավորական թեւի ներկայացուցիչներ են։ Իսկ պահպանողական թեւի գլխավոր թեկնածուն Մեշհեդի սուրբ Ռեզայի սրբավայրի ունեցվածքի խնամակալ հոջաթոլիսլամ Էբարհիմ Ռայիսին է։ Խոսքը տնտեսական մի հսկայի մասին է, որը, ըստ որոշ գնահատականների, Միջին Արեւելքի խոշորագույն տնտեսական կառույցն է։ Պահպանողականների մյուս երկու թեկնածուներն են Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, ով հանեց իր թեկնածությունը՝ աջակցելով Ռայիսիին, եւ Մոսթաֆա Միրսալիմը, ով ներկայացնում է պահպանողական իսլամական կոալիցիոն կուսակցությանը։ Բարենորոգչական Ջահանգիրին իր հերթին հանեց թեկնածությունը հօգուտ Ռուհանիի։
Փաստորեն ընտրություններին մասնակցելու է 4 թեկնածու, սակայն մրցապայքարը Ռուհանիի եւ Ռայիսիի միջեւ է. մեծ հավանականությամբ նախագահը ընտրվելու է առաջին փուլում, հաշվի առնելով, որ մյուս երկուսի ձայների քանակը միասին վերցրած հազիվ թե կազմի 10 տոկոս։ Ավելին, Հաշեմիթաբան ընտրողներին կոչ է արել քվեարկել հօգուտ Ռուհանիի։ Նախագահական ընտրությունների օրենսգրքի համաձայն՝ նախագահն ընտրվում է վավեր եւ որոշ անվավեր ողջ քվեների (այն անվավերները, որոնց վրա կնիք եւ մատնահետք կա) գումարի 50 տոկոս գումարած մեկով։
Անդրադառնալով գլխավոր թեկնածուների ծրագրերին ու խոստումներին, նշենք, որ Ռուհանին միակ թեկնածուն էր, ով գրավոր ծրագիր էր ներկայացրել։ Նա ավելի շատ պաշտպանել է իր գլխավորած կառավարության 4 տարվա ձեռքբերումները եւ խոստացել շարունակել սկսածը, ավելին անել, ինչի հավանականությունը մեծ է, հաշվի առնելով որոշ հանգամանքներ։
Իսկ Ռայիսին խոստանում է լուծել գործազրկության հարցը, հաստատել սոցիալական արդարություն, արգելափակել մաքսանենգ ապրանքների մուտքը երկիր։ Ի դեպ, Ռուհանիի օրոք մաքսանենգ ապրանքների մուտքը 25 միլիարդ դոլարից կրճատվել, դարձել է 15 միլիարդ։ Ռայիսին թեեւ խոսել է մշակված ծրագրի մասին, սակայն չի հրապարակել։ Ավելի ուշ ասել է, թե արդյո՞ք երկրի խնդիրը ծրագիր գրելն է, որ ոմանք նստեն ու գրեն։ Բացի այդ, նա հակված է իսլամական հեղափոխությունը տարածելու տնտեսության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ համալսարանների իսլամականացմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

19-05-2017





 
17-02-2018
Հայաստանը կարող է կամրջել
Եվ հերքել ԵԱՏՄ–ԵՄ անհամատեղելիության կանխավարկածը

ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի ...


17-02-2018
Կստեղծվեն նոր սերնդի դասագրքեր
ԿԳՆ—ն մշակում է դասագրքերի չափորոշիչների եւ ծրագրերի ամբողջական ...


17-02-2018
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է
Լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը ամփոփված է հանուն հայրենիքի ինքնազոհաբերվելու ...


17-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ծրագիր, որը զգալի փոփոխություններ կբերի անասնաբուծության ոլորտում

Մեր ...


17-02-2018
Կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ
Ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

«Գեղարդավանք վանական համալիրի ...


17-02-2018
Տարազը նաեւ ազգի պատմությունն է
Իսկ տիկնիկները շատ լավ միջոց են այն ներկայացնելու ...


17-02-2018
Օգտագործել փոխգործակցության ներուժի բոլոր հնարավորությունները
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ ...



 
17-02-2018
«Աշխարհն առանց հեպատիտների»
Հայ լյարդաբանները կատարելագործում են ...

 
17-02-2018
Գիրք նվիրելու մշակույթը վերականգնվում է
Ընթերցանության ճգնաժամը կարելի է ...

17-02-2018
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ...

17-02-2018
Նախաձեռնությունը չի ընդունվել
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO