Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աճին նպաստող գույքը պարապուրդի չպետք է մատնվի

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը սեփական աշխատանքին գնահատական տալը «կոռեկտ» չհամարեց։ Սա նախարարի պաշտոնակատարը ասաց այն ժամանակ, երբ հետաքրքրվեցինք՝ իրեն կրկին տեսնու՞մ է կառավարության կազմում։
Այնուամենայնիվ, կառավարության ղեկավարը գո՞հ է իր աշխատանքից, թե՞ ոչ։ Հարցին ի պատասխան նկատեց, թե կարծում է, որ ամեն դեպքում առավելագույն ջանքեր ներդրել են, որպեսզի իրենց առաջադրված առաջադրանքները կատարեն։
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձ արեց հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին։ Վարդան Արամյանը հարցադրումներին ի պատասխան մանրամասնեց հարցի էությունը. «Կա պոտենցիալ գույք, որը կարող է նպաստել մեր տնտեսական աճին։ Օրինակ՝ ունենք որեւէ հողատարածք, որը գյուղատնտեսական նշանակության է, բայց պարապուրդի է մատնված, կամ եթե որեւէ տարածք կա, որից հնարավոր է եկամուտ ստանալ, ապա պետք է գործիքակազմ ստեղծել»։
Հարց է ծագում՝ ինչպե՞ս է պետությունը բիզնեսի փոխարեն որոշում կայացնելու։ «Պետությունը բիզնեսի փոխարեն չի կարող որոշում կայացնել, բայց կարող է ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որպեսզի խթաններ ստեղծի եւ շահավետ լինի՝ այդ գույքն օգտագործելու համար»,–ի պատասխան ասաց բանախոսը։
Հակառակ պարագայում, ինչպես միաժամանակ հավելեց նա, եթե այդ գույքը արտադրական տարածք է, որը կարող է պոտենցիալ արտադրական նշանակությամբ օգտագործվել, բայց չի օգտագործվում, տվյալ տնտեսավարողը կամ սեփականատերը պայմանական պետք է տուգանվի։ «Այդպես դու կարողանում ես ռեսուրսներն ուղղորդել դեպի արտադրական պրոցես։ Մենք դա ենք փորձում անել»,–եզրափակեց Վ. Արամյանը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-05-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO