Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.02.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարգադրոշմների փոխադարձ ճանաչում

Երեւանում հայ եւ ռուս մասնագետները քննարկել են ոսկերչության ոլորտի հարցեր

Երեկ տեղի է ունեցել «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության եւ թանկարժեք մետաղների բնագավառում» խորագիրը կրող կլոր սեղան—քննարկում։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը, ՌԴ—ում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահ Ալեքսանդր Մարկինը, հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաեւը, ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Վադիմ Սերովը, «Յուվելիրնիյ դոմ Ռոսսիի» կառույցի նախագահ Հրաչ Ավագյանը, ՌԴ պատրիարքի գլխավոր ոսկերիչը, ինչպես նաեւ երկու երկրների ոսկեգործության ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում այդ երկրներում արտադրված ոսկերչական արտադրանքի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման խնդրի, ինչպես նաեւ պետություն—մասնավոր հատված գործակցության ակտիվացման հարցերի քննարկումը։
Ողջունելով միջոցառման մանակիցներին՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը կարեւորել է նման քննարկման կազմակերպումը, նշել, որ այն լավ հնարավորություն է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում ոսկեգործության եւ թանկարժեք մետաղների բնագավառում իրականացվող քաղաքականության ներդաշնակեցման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների տեսակետներն ամբողջացնելու առումով եւ մաղթել արդյունավետ աշխատանք։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը նշել է, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել համագործակցության եւ փոխգործակցության այն բոլոր դաշտերը, որոնք նախատեսվում է ԵՏՄ տարածքում հայտարարի բերել մի համաձայնագրով՝ «Թանկարժեք մետաղների, քարերի եւ դրանցից պատրաստված իրերի շրջանառության առանձնահատկության մասին». «Դա նախագծման փուլում է, ԵԱՏՄ հանձնաժողովի հարթակում է քննարկվում, սակայն, որոշել ենք լսել նաեւ գործարարներին, հաշվի առնել նրանց կարծիքները։ Հետագայում այդ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հարցում կունենանք նաեւ ոլորտի գործարար համայնքի կարծիքը»։ Նշելով, որ հիմնական խնդիրը հարգադրոշմների եւ հարգորոշման հարցն է ԵՏՄ տարածքում, Մկրտչյանն ավելացրել է, որ կլինի կարծիքների փոխանակում, կքննարկվեն նաեւ հարցեր՝ կապված արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի, ինչպես նաեւ Իրանի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
ՌԴ—ում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից տրված հանձնարարականի հիման վրա եւ ուղղված է Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսության ամենակարեւոր ոլորտներից մեկի՝ ոսկեգործության զարգացմանը։ Նա նաեւ ավելացրել է, որ ռուսաստանյան շուկան ամենակարեւորն է Հայաստանի համար, եւ ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել Հայաստանից ապրանքների արտահանումն էլ ավելի խթանելու համար. «Դրոշմանիշերի փոխադարձ ճանաչելիությունն ավելի կարեւոր է փոքր եւ միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն հնարավորություն եւ ֆինանսական միջոցներ սպասելու մինչեւ դրոշմանիշերի դրվելը»։
ՌԴ պետական հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաեւը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զարգացման հեռանկարները բավականին լայն են, այն ներուժը, որ ունի ոսկեգործության ոլորտը Հայաստանում եւ Ռուսաստանում՝ շատ մեծ է, իսկ փոխգործակցության հիմքերը եւ հնարավորությունները շատ շատ՝ սկսած արտադրությունից մինչեւ իրացում։
Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի եւ ՌԴ—ում Հայաստանի առեւտրական ներկայացուցչի նախաձեռնությամբ։

19-05-2017





21-02-2018
Լեզուն մենք ենք
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Հովհաննես Թումանյանը ...


21-02-2018
Արդյունքը մեկ ամսում չի երեւա
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 6 գործողություն է իրականացվել



21-02-2018
Բնապահպանությունից մինչեւ գոյապահպանություն
1988—ի փետրվարի կեսերին Արցախում ծավալված ազատագրական ալիքը եւ մայր ...


 
21-02-2018
Չթերագնահատել եւ չգերագնահատել
Արմեն Սարգսյանը կարող է իրականացնել իր գործառույթները

ՀՀ ...


 
21-02-2018
Հայ—լիբանանյան օրակարգ
Լիբանանի նախագահի այցը նոր էջ կբացի երկու երկրների ...


21-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ինչու է հրամայական դրանց ստեղծումը

Ինչպես արդեն տեղեկացրել ...


21-02-2018
Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է
Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ

2018 ...



 
21-02-2018
Թուրք գործիչները եւս համամիտ են
Հայ—թուրքական արձանագրությունների ...

21-02-2018
Որակյալ կինոն կարեւոր «զենք» է
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ...

21-02-2018
Ներդրումները հիմնականում ուղղված են «Դվին» հյուրանոցին
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման ...

21-02-2018
Բարեփոխումներից մինչեւ երկրատեղեկատվական համակարգ
Կադաստրի պետկոմի նախագահն ամփոփում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +10... +12

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO