Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Որպեսզի թյուրըմբռնում չլինի

Շահագրգիռ կողմերի տեսակետները հաշվի կառնվեն

Կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը երեկ կառավարության նիստից հետո չցանկացավ խոսել իր՝ վերանշանակվելու հնարավորության մասին։ Նա լրագրողներին հորդորեց մի քանի օր սպասել։
Փոխարենը Լեւոն Մկրտչյանը պատասխանեց դպրոցների օպտիմալացման ծրագրի հետ կապված հարցադրումներին՝ նկատելով, թե շատերն այս խնդրի հետ կապված թյուրըմբռնում ունեն։ «Մենք վարչապետից ունենք հանձնարարական, կամփոփենք ծրագիրը։ Խոսքը վերաբերում է ֆինանսավորման նոր մեխանիզմներ ձեւավորելուն եւ քաղաքային դպրոցներ վերախմբավորելուն՝ զարգացման տեսակետից, քանի որ մենք ունենք խիստ գերբեռնված եւ թերբեռնված դպրոցներ։ Առաջին փուլում քաղաքային բնագավառում ունենք կոնկրետ մի քանի դեպքեր, որտեղ ծրագիրը կկիրառենք»,– մանրամասնեց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, թե հետագայում նոր միայն կիրականացնեն դպրոցների զարգացման սխեման։
Ի դեպ, Լեւոն Մկրտչյանը հստակ շեշտադրում արեց. յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս անպայման հաշվի են առնելու շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները։ Նա խոստացավ, որ նախարարությունն անպայման կներկայացնի օպտմիզացիայի զարգացման խնդիրներ, որտեղ կան որոշակի սկզբունքներ։ «Առայժմ գտնում ենք, որ կարելի է անդրադառնալ քաղաքային բնակավայրեին, օրինակ՝ ակնառու դեպքեր կան, ասենք, ունենք երկու ավագ դպրոց՝ հեռավորությունը միմյանց միջեւ մի քանի հարյուր մետր է, ու երկուսն էլ թերբեռնված են,–նշեց Լ. Մկրտչյանը։–Բացի այդ, խոսում ենք զարգացման ծրագրի մասին, այն չի կարող ինքնանպատակ լինել»։
Բանախոսի խոսքերով՝ ամբողջ խնդիրը դպրոցական կրթության որակի պահպանումն է։ Նրա խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր բնակավայր, եթե գոյություն ունի ու պիտի շարունակի իր գոյությունը, պետք է ունենա համապատասխան կրթական հաստատություն։ Կա մոտավորապես չորս հարյուր դպրոց, «որոնք ունեն հարյուր աշակերտից քիչ թվաքանակ»։ Իսկ այս պարագայում դպրոցական կրթության որակը բավականին անկում է ապրում։ «Մինչդեռ երեխան 21—րդ դարում պետք է ստանա կրթության նոր որակ»,–շեշտեց նախարարի պաշտոնակատարը։
Նա շեշտեց նաեւ, որ իրեն չի բավարարում ավագ դպրոցների կրթության ծանրաբեռնվածությունը. «Որովհետեւ որեւէ տեղում դուք չեք գտնի ավագ դպրոց կամ «հայ սքուլ» («high school») համակարգ, որտեղ երեխան ծանրաբեռնված է 16—ից մինչեւ 20 առարկայով»։
Ինչեւ, ավելի մասնագիտորեն բոլոր հարցերին մանրամասն պատասխաններ կտրվեն հաջորդ շաբաթ հրավիրվելիք ասուլիսում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-05-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO