Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բռնության միջոցով արդարության չես հասնի

Անցյալ տարվա հուլիսի 17—ի առավոտյան Երեւանում մի խումբ զինված մարդիկ հարձակվեցին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա եւ պատանդ վերցրին… կրկին մի խումբ մարդկանց։
Այնպես չէ, որ զենքով հարձակվողները սրբերն էին, իսկ պատանդ վերցվածները՝ մեղավորները։ Մյուս կողմից, դա բնավ էլ զինված ապստամբություն չէր, որքան էլ ՊՊԾ գնդի վրա հարձակվողները ձգտեին դա այդպես ներկայացնել։
Դա արդարության ճանապարհ էլ չէր, որքան էլ ՊՊԾ գունդը զենքով գրավածները փորձեին դրանով պատճառաբանել իրենց գործողությունները։
Դա հաղթանակի չբերեց, որքան էլ շուրջ երկշաբաթյա պատանդառությունից եւ ոստիկանության գնդի տարածքում բնավորվելուց, այնուհետեւ զենքը վայր դնելուց եւ իրավապահ մարմիներին հանձնվելուց հետո այդպես հայտարարեին գունդը զավթած զինված անձինք։ Այդ մարդկանցից ոմանք ժամանակին անուրանալի ծառայություն էին մատուցել արցախյան պատերազմի ժամանակ, սակայն նույն ազատամարտին մասնակցել էին թե ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, թե նաեւ տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքի տեր մարդիկ, ովքեր հաղթանակ ասվածը բնավ էլ չեն պատկերացնում հայրենակցի արյուն թափելով, նրա կյանքի հաշվին վարկանիշ ձեւավորելով։
Խնդիրն այստեղ ոչ թե գործողությունների մասնակից որեւէ մեկի անձն է, այլ՝ գործողությունների հետեւանքը, որը առնվազն հանգեցրեց երեք մարդկանց մահվան, ովքեր իրենց աշխատանքն էին կատարում։ Եվ կարեւոր չէ, թե դա ինչ աշխատանք է, որովհետեւ նույն հաջողությամբ այդ օրը ՊՊԾ գնդի վրա հարձակման եւ դրան հետեւած իրադարձությունների արդյունքում կարող էին զոհվել ոչ թե իրենց ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանները, այլ՝ իրենց աշխատանքով զբաղված բոլորովին այլ մարդիկ, ովքեր չէին էլ մտածում, թե որոշ զինված անձինք որոշակի գաղափարներով առաջնորդվելով՝ կհարձակվեն պետական կառույցի վրա, մարդկային կյանքի գնով ու բռնությամբ կգրավեն այն եւ դա կարդարացնեն ժողովրդի շահով։ Իսկ ամիսներ անց էլ, արդեն դատավարության ժամանակ, կսկսեն երգել, մոռանալով, որ իրենց գործողությունների հետեւանքով երեք ընտանիք ու մի քանի երեխա է որբացել, որոնք ապրում էին խաղաղ կյանքով։
Հուլիսի 17—ը հոգեբանական փորձության օր էր մեր հասարակության համար։ Զգացմունքային առաջին տպավորություններից հետո, արդեն սառը դատողության շրջանակներում, տիրապետող է այն գիտակցությունը, որ չի կարելի թեկուզ թվացյալ արդարության ձգտել բռնության միջոցով։ Առավել եւս, որ արդարությունը սեփականություն չէ, որը գտնվում է ինչ—որ մեկի մոտ, իսկ ոմանք էլ փորձում են զենքի սպառնալիքով, իրենց պարտականությունների կատարմամբ զբաղված մարդկանց սպանելով, իբր թե խլել այն եւ իբր թե վերադարձնել այն կամ էլ վերականգնել։ ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց պիտի փաստել, որ ոստիկանության ստորաբաժանման վրա զինված հարձակումն արդարության առումով ոչնչի չհանգեցրեց, բացառությամբ երեք անմեղ զոհերի, որբացած երեխաների եւ բանտային պայմաններում կամ բանտային հիվանդանոցում հայտնված մի խումբ անձանց, ում ընտանիքները եւս հայտնվել են դժվարին վիճակներում, որովհետեւ գնդի վրա հարձակվողները անտեսել են նաեւ իրենց ընտանիքների վաղվա օրը։
Որեւէ բացիլով վարակվելու պարագայում իրական ու իսկական հայրենասիրությունը չի կարող դրական էներգիա արձակել. այդ օրերի դիպաշարը մեր հիշողությունը կամ մեր պետականության պատմությունը չհամալրեց դրական լիցքով։ Արդյո՞ք մեր հասարակությունը որեւէ դրական ձեռքբերում ունեցավ այդ դեպքերի արդյունքում։ Հետահայաց դիտարկումով, իրադարձությունները զգացմունքային դաշտից դուրս քննարկելու պարագայում, որեւէ ձեռքբերում արձանագրել հնարավոր չէ։ Չնայած ոմանք համարում են, թե այդ օրը մեզանում զարթոնք սկսվեց։ Բայց ո՞րն էր այդ օրվա իբր թե դրական հետեւանքը՝ զենքով եւ բռնությամբ հարց լուծելու անարդյունք ցանկությո՞ւնը, երեւակայական հաղթանակով բավարարվելու մղո՞ւմը, միմյանց մեջ թշնամի որոնելու մարմա՞ջը, արտաքին աշխարհին ծռի կերպարով ներկայանալու զավեշտական փո՞րձը։
Սրանցից եւ ոչ մեկը չի բխում մեր շահերից թե որպես պետություն եւ թե որպես հասարակություն, առավել եւս՝ որպես ժողովուրդ։ Ի տարբերություն հայոց դյուցազնավեպի ներքին խորհուրդների եւ հերոսական բովանդակության, որոնք իսկապես հայրենասիրություն են արթնացնում…

Կարեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

15-07-2017





 
17-02-2018
Հայաստանը կարող է կամրջել
Եվ հերքել ԵԱՏՄ–ԵՄ անհամատեղելիության կանխավարկածը

ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի ...


17-02-2018
Կստեղծվեն նոր սերնդի դասագրքեր
ԿԳՆ—ն մշակում է դասագրքերի չափորոշիչների եւ ծրագրերի ամբողջական ...


17-02-2018
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է
Լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը ամփոփված է հանուն հայրենիքի ինքնազոհաբերվելու ...


17-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ծրագիր, որը զգալի փոփոխություններ կբերի անասնաբուծության ոլորտում

Մեր ...


17-02-2018
Կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ
Ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

«Գեղարդավանք վանական համալիրի ...


17-02-2018
Տարազը նաեւ ազգի պատմությունն է
Իսկ տիկնիկները շատ լավ միջոց են այն ներկայացնելու ...


17-02-2018
Օգտագործել փոխգործակցության ներուժի բոլոր հնարավորությունները
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ ...



 
17-02-2018
«Աշխարհն առանց հեպատիտների»
Հայ լյարդաբանները կատարելագործում են ...

 
17-02-2018
Գիրք նվիրելու մշակույթը վերականգնվում է
Ընթերցանության ճգնաժամը կարելի է ...

17-02-2018
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ...

17-02-2018
Նախաձեռնությունը չի ընդունվել
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO