Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ԼՂՀ


«Մեծ կինոն՝ փոքր գյուղում»

Հեղինակային ֆիլմերի ցուցադրություն Արցախում

Այս խորագիրն է կրում կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նախաձեռնած ակցիան, որ հուլիսի 14—16—ը իրականացվում է հեղինակի ծննդավայր Խաչմաչ գյուղում։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշեց կինոռեժիսորը, համագյուղացիների դատին են ներկայացնում «Ընդհատված մանկություն», «Թեւանիկը» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմերը։ Իսկ թե ինչու ցուցադրման համար հեղինակը ընտրել է հենց այդ ստեղծագործությունները, նա խոստովանեց, թե՝ «Դա կինոհանդիսատեսների ցանկությունն էր, նրանց խնդրանք—պահանջը։ Հավանաբար, նաեւ ֆիլմերի թեմաներն են նրանց հոգեհարազատ։ Պատերազմը ում դուռը չի ծեծել»։
Ջ. Ավետիսյանի խոսքով, այսուհետեւ արցախյան բնակավայրերում հեղինակային ֆիլմերի ցուցադրումը կանոնավոր բնույթ է կրելու։ «Մտադիր եմ ամեն տարի հրավիրել կինոոլորտի հայ եւ արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում»… Այս խորագիրը կրող գաղափարը ես արդեն ներկայացրել եմ ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ արտաքին գործերի նախարարներին, եւ ստացել նրանց համաձայնությունը։ Մտահղացման մասին տեղյակ եմ պահել նաեւ ամերիկյան իմ գործընկերներին՝ ARTsakh Arts and Cultural Foundation»—ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով, ի դեպ, իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, եւ Գարո Մադենլիանիին։ Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության է արժանացել նաեւ նրանց կողմից,—նշեց ռեժիսորը։–Այս ամենը նպատակ է հետապնդում ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրությանը։ Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կգան ու կտեսնեն Արցախը, կհիանան նրա հրաշագեղ բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների հետ ու կծանոթանան մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն ու արցախցիներին, ի վերջո, կծանոթանան հայ ժողովրդի պատմական անցյալին ու ներկային։ Այսպիսով, հայկական կինեմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաեւ լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»։
«Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվել է Լիբանանում, Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ—ում, Չինաստանում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ «Շանհայի 20—րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմն ընդգրկվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում,–տեղեկացրեց կինոռեժիսորը։–Այն ցուցադրվել է 5 անգամ։ Իսկ պաշտոնական գլխավոր ցուցադրությունը տեղի է ունեցել հունիսի 25—ին։ Այդ առիթով ինձ հետ Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը եւ ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը»։
Ջիվան Ավետիսյանը խոստովանեց, որ «Վերջին բնակիչն» ընդգրկվել էր այդ կինոփառատոնում եւ ցուցադրվել մեծ հաջողությամբ։ «Փառատոնի կազմակերպիչների խմբի կողմից լսեցինք դրական անկեղծ արձագանքներ։ Ֆիլմն իր սցենարով, դերասանական կազմով, ասելիքով բոլորին հետաքրքրեց։ Իհարկե, հանդիսատեսի որոշ մասը տեղեկացված էր, սակայն ստվար զանգվածը պատկերացում անգամ չուներ ո՛չ Արցախի, ո՛չ ղարաբաղյան հիմնախնդրի մասին։ Ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։ Հանդիսատեսների կողմից, բնականաբար, շատ հարցեր հնչեցին։ Նրանց հետաքրքրում էին հակամարտության հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը։ Չինացիները հատուկ վերաբերմունք էին տածում հայերի նկատմամբ։ Ֆիլմն օգնեց ներկայացնել Արցախի ժողովրդի պատմությունը, մարդկանց պատմել խեղված ճակատագրերի մասին»,–պատմեց Ջ. Ավետիսյանը։
Արվեստագետի հավաստմամբ, չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը։ Ըստ ֆիլմի ռեժիսորի, Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից տեղեկատվությունից հետո նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց։
Զրույցի ժամանակ Ջ. Ավետիսյանն անդրադարձավ «Դրախտի դարպասը» նոր ֆիլմին։ Նա նշեց, որ Կաննի կինոփառատոնի կինոշուկայից վերադարձել են լուրջ հաջողություններով։ «Ֆիլմի նկարահանումների մեծ մասը կատարվելու է Արցախում։ Արդեն ճշգրտված են նկարահանման տեղանքները։ Արդյունքների մասին կխոսենք մի փոքր ուշ»,–հավելեց կինոռեժիսորը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

15-07-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO