Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.07.2017
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ամեն ինչ մատուցվել է գլխիվայր

Այդ թվում՝ ադրբեջանական բանակի ֆինանսավորման տվյալները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ապրիլյան պատերազմին եւ Ռուսաստանի կողմից զենքերի մատակարարմանը։
Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է հարցազրույցին. «Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաեւ 2016 թ. չորսօրյա առճակատմանը եւ, հարեւան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր «ճարպկությամբ», փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր։
Մասնավորապես, նա ասել է հետեւյալը. «...Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչեւ 15—20 տոկոս ուժերը։ Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին։ Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել։ Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը։ Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին...»։
Հասրաթյանը նշում է ավելին, Զաքիր օղլին նաեւ փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջեւ...
«Դե ինչ, Զաքիրին հակադարձելու ու, առավել եւս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբեւէ չեմ ունեցել եւ հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով։ Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է...»,–գրել է Հասրաթյանն ու հատված հրապարակել իր «Ապրիլյան քառօրյա առճակատում» փաստավավերագրական մենագրությունից։
Արեւելագետ Արտյոմ Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը քառամյա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հուլիսի 13—ին հարցազրույց է տվել արտասահմանյան լրատվամիջոցի, ինչն արդեն իսկ ցուցիչ է, որ ադրբեջանական բանակը առնվազն քարոզչական տիրույթում որոշակի խնդիրներ ունի։
Սակայն ավելի ուշագրավ է, որ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը տված այդ հարցազրույցում Ադրբեջանի թիվ մեկ զինվորականը հայտարարել է, թե 2017թ. ադրբեջանական բանակի ֆինանսավորումն ավելացել է 17—20 տոկոսով։
Արտյոմ Տոնոյանի խոսքով, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայացրած տվյալները հակասում են կամ 2016 եւ 2017թ. պետական բյուջեի մասին Ադրբեջանի Հանրապետության օրենքի 8—րդ հոդվածի 2—րդ կետին եւ 8.2—ի 1—ին ենթակետին։
Ըստ նշված պետական փաստաթղթի՝ 2016թ. այդ երկրի պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվել է 1.837.821.237 մանաթ, որից 1.723.482.961 մանաթը՝ զինված ուժերին, իսկ 2017թ. ԱՀ պաշտպանության ոլորտին հատկացվել է միայն 1.615.359.868 մանաթ, որից միայն 1.486.905.140 մանաթը՝ զինված ուժերին. «Սա նշանակում է, որ 2016թ. համեմատ ԱՀ պետական բյուջեից պաշտպանության ոլորտին կատարված հատկացումները նվազել են 12.1 տոկոսով, իսկ հենց զինված ուժերինը՝ 13.73 տոկոսով»։

Կարող է չսպասել  կանաչ լույսի

Թեպետ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է ռազմական ոլորտի զարգացման վերաբերյալ ուռճացված տվյալներ ներկայացնել, սակայն ոչ ոք չի կարող լիովին բացառել այն, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։
Հասարակական—քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանն այժմ բացառիկ տեմպերով զինվում է, վերափոխումներ է կատարում, տնտեսության նոր հատվածներ է ձեւավորում, մասնավորապես, ռազմական արդյունաբերությունը, եւ բանակի հոգեբանական պատրաստությունն է բարձրացնում։ «Հայաստանը պետք է նույն տեմպերով պատրաստվի պատերազմին, ինչպես Ադրբեջանը, եթե այդպես չեղավ, ապա նոր լայնամասշտաբ պատերազմն անխուսափելի կլինի»,—նշել է նա։
Վ. Խաչատրյանը կարծում է, որ գերտերությունները չեն կարող կանգնեցնել Ադրբեջանին. «Կարող ենք ասել, իսկ աշխարհը թույլ կտա՞, թե՞ թույլ չի տա։ Ներկայիս իրավիճակն այնպիսին չէ, այժմ աշխարհում տեղի է ունենում մեծ անցում։ Ապրիլյան պատերազմից հետո եղած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատերազմն սկսել է ոչ թե կանաչ լույս ստանալով աշխարհի ուժային կենտրոններից, այլ ստանալով ընդամենը դեղին լույս։ Դրանից հետո պարզ չէր՝ կարմիրը կվառվի, թե կանաչը, բայց Ադրբեջանը գնաց ռիսկի»։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բրյուսելյան հայտարարությանը՝ նշել է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում զարմացնող են. «Տվյալ պահին թվում է՝ անիմաստ է, քանի որ հակամարտ գոտում պարբերաբար խախտվում է հրադադարը, իսկ համանախագահները կոչ են անում նոր հանդիպումների»։
Ըստ քաղաքագետի՝ նախեւառաջ կասեցնում են գործողությունները, ինչի համար վաղուց ԼՂ հակամարտության դեպքում նախատեսված էր սկզբունք, որը հայ—ռուսական նախաձեռնություն կարելի է համարել, որ յուրաքանչյուր միջադեպի հետաքննության մեխանիզմ պետք է մշակել ու հաստատել. «Դա նրա համար էր, որ աջուձախ չթվա, թե բոլոր կողմերն էլ հակասական տեղեկություն են տարածում, թե ով է առաջինը կրակել։ Բայց հենց Ադրբեջանն է սկսել մերժել նման առաջարկությունը, որովհետեւ պարզ է՝ հիմնական խախտողն Ադրբեջանն է»։

Արցախին անհրաժեշտ է Եվրոպայի  ներգրավվածությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնած Եվրոպայի ստորագրահավաք—արշավը եվրոպական կազմակերպություններին կներգրավի Արցախի ժողովրդի կյանքում։ Ակնկալվում են փոխայցելություններ, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն։ Ստորագրահավաքին արդեն միացել են 2000 մարդ, որոնց թվում են 60 հասարակական—քաղաքական ճանաչված դեմքեր, եվրախորհրդարանի պատգամավորներ։
«Ամենեւին արդար չէ, որ Եվրոպայի մաս հանդիսացող Արցախը դուրս մնա եվրոպական ինստիտուտների ուշադրությունից»,–Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ Եվրոպայի ներգրավվածությունը կարեւոր է առաջին հերթին քաղաքական առումով։
Նրա խոսքով, 2016 թվականի ապրիլյան դեպքերը պետք է ընդունել որպես բաժանարար գիծ. «Այդ իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդիրների նկատմամբ սփյուռքյան կառույցների ուշադրության ակնհայտ մեծացում եմ տեսնում։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը»։
Հարցին՝ արդյոք Արցախում մարդու իրավունքները պաշտպանվո՞ւմ են եվրոպական չափորոշիչներին համապատասխան, Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Մենք գոնե փորձում ենք։ Մեր հնարավորությունների սահմանում անընդհատ փորձում ենք իրավական դիրքորոշումներն արտահայտել, հղում անել եվրոպական իրավապաշտպան համակարգին։ 2015 թվականից Արցախն իր համար պարտադիր համարեց մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»։
Անդրադառնալով Թալիշում բնակվողների համար վտանգավորության խնդրին՝ նա նշել է. «Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է, այդպես չէ։ Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»։
«Արցախում այսօր միջազգային կազմակերպությունների ներգրավվածություն գրեթե չկա։ Ստորագրահավաքի բուն նպատակը գումարային աջակցությունը չէ, այլ եվրոպական կազմակերպությունների ներգրավվածությունը Արցախի հասարակության կյանքում, ՀԿ—ների համագործակցությունը։ Տեղեկատվության հասանելիության առումով եւս աշխատանքներ կան իրականացնելու, քանի որ Եվրոպայում շատ քչերը գիտեն Արցախի մասին։ Փորձում ենք ԶԼՄ—ների միջոցով լուսաբանել, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն, կան հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կառույցներ, որոնք ունեն համագործակցության կարիք»,–ասել է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանն ու հավելել, որ առաջարկելու են փոխայցելություններ, ՀԿ—ների համագործակցություն։
ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանի խոսքով՝ Եվրամիությունը դերակատարություն ունի շատ այլ չճանաչված երկրներում՝ Հյուսիսային Կիպրոսում, Աբխազիայում։ Կան հիմնադրամներ, որոնք աջակցում են այդ երկրներին, սակայն Արցախը չի ստանում նման աջակցություն։ «Մենք ուզում ենք փոխել այս վիճակը եւ օժանդակություն բերել նաեւ Արցախի ժողովրդին»,–նշել է նա։
Ֆրանսիայի հայ համայնքը եւս ակտիվ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղությամբ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշել է, որ նախատեսում են ընդլայնել Արցախի շուրջ համախմբված միջազգային գործիչների թիվը։
«Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ։ Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք։ Սա շատ կարեւոր նշանակություն ունի։ Պետք է այնպես անել, որ նման օրինակները շատ լինեն։ Երբ ունենանք Ֆրանսիայի 20—25 քաղաք, որ համագործակցության համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել։ Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն»,—ասել է Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով, մինչ այժմ լուրջ աշխատանք է տարվել, եւ այն շարունակվելու է, որ Ֆրանսիայում Արցախն ունենա քաղաքական համակրանք։ Շարունակելու ենք համախմբել ազդեցիկ քաղաքական գործիչների՝ կառավարության, նախագահի, պատգամավորների մոտ այդ գիծն առաջ տանելու համար։
«Ես լուրջ կապեր ունեմ դիվանագիտական քաղաքական, կառավարական միջավայրում եւ կարող եմ ասել, որ Թուրքիան, Ադրբեջանը չեն կարող ֆրանսիացիներին խաբել։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է Թուրքիայում կատարվում, գիտեն, թե ինչ է Ալիեւի ռեժիմը։ Ալիեւի ռեժիմը ժողովրդականություն չի վայելում Ֆրանսիայում։ Բոլորն էլ գիտեն, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապերը շատ հեռու չեն կարող գնալ։ Մենք պետք է այս իրավիճակն օգտագործենք դեպի մեր հաջողությունները։ Այս հարցում Էրդողանն ու Ալիեւը մեզ բավական օգնում են»,–ասել է Մուրադ Փափազյանը։
Նա նկատել է, որ Ֆրանսիայում շատ լավ տեղյակ են ղարաբաղյան խնդրից։ Իրենք գիտեն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն հաստատել, գիտեն, որ Ադրբեջանն է ուզում զենքով խնդիրը լուծել։
«Հեռու չէ այն օրը, որ որոշում լինի արցախյան հարցի հետ կապված։ 1994—ից ի վեր այսպիսի վիճակն անընդունելի է ժողովուրդների համար»,– նշել է նա։
Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

15-07-2017





22-07-2017
Հայ—իրանական փոխգործակցության հսկայական ներուժ կա
Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության ...


22-07-2017
Ամենօրյա հսկողություն, խստացված միջոցառումներ
«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ—ի խորհրդի նիստում

ՀՀ բնապահպանության ...


 
22-07-2017
Որ ֆինանսապես տուժածն անտանիք չմնա
Գործադիրը սահմանել է միակ բնակարանի իրացման համար նվազագույն ...


22-07-2017
Նախագահը ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ...


22-07-2017
«Ոսկե առյուծ» մրցանակը կմնա Հայաստանում
Նախագահը ընդունել է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի ...


22-07-2017
ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


22-07-2017
Լայն հնարավորություն է ընձեռվում
Հուշագրի ստորագրում ՀՀ Ազգային ժողովում

Երեկ ՀՀ Ազգային ...



22-07-2017
Բացահայտել եւ ցույց տալ
Նորովի գնահատելով Հայաստանի եւ Արցախի ...

22-07-2017
Համր, բայց հասկանալի բոլորին
Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան ...

 
22-07-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ...

22-07-2017
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արեւելյան թեմի ուխտավորներին
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +22... +24
ցերեկը +38... +40

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO