Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.07.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


10 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում

Իտալական IDS եւ հայաստանյան TSD ընկերությունները երեկ հայտարարել են ՏՏ ոլորտում 10 միլիոն եվրոյի ներդրումներով գիտահետազոտական լաբորատորիա եւ բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության լրատվական ծառայություններից։
Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ողջունել գործարքի փաստը եւ վստահեցրել, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը։ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը խոստացել է հիմնադրամի աջակցությունն ամբողջ հետներդրումային շրջանում։
Ծրագիրը կիրականացվի 5 տարում։ Ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն։ Գործարքը հնարավոր է դարձել նաեւ հայ—իտալական գործարար կապերի ակտիվացման եւ ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ։ Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան—Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես—ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ։ Հայաստանի զարգացման հիմադրամի եւ Իտալիայի առեւտրի խթանման գործակալության (ICE) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու եւ գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ (https։// www. youtube.com/watch?v=OS8jQ6—nyJo եւ https։// www.youtube. com/watch?v=rEJDsBRwewo)։ «Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD եւ իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները, եւ արդունքն այս նոր ներդրումն է։ Մենք պլանավորում ենք մինչեւ տարեվերջ եւս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,—նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ «Մենք թիրախավորել ենք 40 տոկոս արտահանման ցուցանիշ ՀՆԱ—ի նկատմամբ, որին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկը գիտելիքահեն տնտեսության ձեւավորումը եւ գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»,–նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Էմիլ Տարասյանը։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման հիմնադրամին եւ Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին՝ նշելով. «Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ Իտալիայում հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտահետազոտական եւ արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով»։
«Հայաստանում բավականին լավ հիմք կա գիտահետազոտական ոլորտում, եւ մենք ուզում ենք այստեղ ներդրումներ անել. սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում եւս»,–նշել է IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն։

15-07-2017





22-07-2017
Հայ—իրանական փոխգործակցության հսկայական ներուժ կա
Երկաթուղու, գազատարի ծրագրերը կարող են նպաստել ՀՀ անվտանգության ...


22-07-2017
Ամենօրյա հսկողություն, խստացված միջոցառումներ
«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ—ի խորհրդի նիստում

ՀՀ բնապահպանության ...


 
22-07-2017
Որ ֆինանսապես տուժածն անտանիք չմնա
Գործադիրը սահմանել է միակ բնակարանի իրացման համար նվազագույն ...


22-07-2017
Նախագահը ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ...


22-07-2017
«Ոսկե առյուծ» մրցանակը կմնա Հայաստանում
Նախագահը ընդունել է «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի ...


22-07-2017
ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչն Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


22-07-2017
Լայն հնարավորություն է ընձեռվում
Հուշագրի ստորագրում ՀՀ Ազգային ժողովում

Երեկ ՀՀ Ազգային ...



22-07-2017
Բացահայտել եւ ցույց տալ
Նորովի գնահատելով Հայաստանի եւ Արցախի ...

22-07-2017
Համր, բայց հասկանալի բոլորին
Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան ...

 
22-07-2017
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ...

22-07-2017
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արեւելյան թեմի ուխտավորներին
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +22... +24
ցերեկը +38... +40

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO