Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2017
ՆԱԽԱԳԱՀ


«Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ»

Նախագահը մասնակցել է ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։
Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ եւ զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել։ Զեկուցվել են նաեւ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին եւ ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետեւողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման եւ ամրապնդման քաղաքականությունը։
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր եւ տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում եւ գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը։ Դրանց մասին են վկայում նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ—Փի—Էս—Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները։
Հանդիպման ավարտին նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարներին, որոնք միտված են շարունակելու հնչեցված ծրագրերի հետ կապված աշխատանքները՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները։ Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի անցկացված քննարկումների արդյունքները, ի մի կբերի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները եւ կսկսի անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները։ Կրթության եւ գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ։
Նախագահն ընդգծել է, որ ոչ ոք չի պնդում, թե ներկայացված ծրագրերը կատարյալ են, եւ դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

15-07-2017





18-11-2017
Հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա
Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Երեկ ...


18-11-2017
Գործակցության ներուժը մեծ է
Մեդիաֆորումը քննարկել է ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները

ԱՊՀ ...


 
18-11-2017
Կառուցողական քննարկում
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ...


 
18-11-2017
ՄԽ—ում ոչ ձեւաչափի, ոչ կազմի փոփոխություն չի լինի
Իսկ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը կհասնենք միայն ներքին հզորացմամբ



18-11-2017
Անդրադարձել են նաեւ ՀՀ–ԵՄ հարաբերություններին
Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին

Նախագահ ...


18-11-2017
Ընդունվել են մի շարք օրինագծեր
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը



18-11-2017
Շրջայց «Կումայրի» պատմական կենտրոնի տարածքում
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց ...



18-11-2017
Ինչ հեռանկարներ ունի Մատաղիսի ձկնաբուծարանը
2018—ին առաջին արտադրանքը կհայտնվի ...

18-11-2017
Տոնական անակնկալ ուսանողներին
Ուսանողության միջազգային օրը երեկ էր, բայց հայ ...

18-11-2017
Շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային օրվա առթիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մասնակցել է ...

18-11-2017
Փոխգործակցության հնարավորություններ
ՀՀ ՊՆ պատվիրակությունը հյուրընկալվել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO