Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է սերժանտ Գեւորգ Դադասյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2016 թ. նոյեմբերին ղարաբաղա—ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած սերժանտ Գեւորգ Դադասյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ գերաշնորհ տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Վրթանես եպիսկոպոսը Վեհափառ հայրապետին ներկայացրել է հայրենյաց պաշտպանին, ով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նախաձեռնությամբ եւ Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության աջակցությամբ առաջիկայում անհրաժեշտ բուժումը կստանա Հնդկաստանում։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն է բերել քաջարի հայորդուն՝ ընդգծելով, որ մեր ժողովրդի, պետության եւ սուրբ եկեղեցու նվիրական պարտքն է հոգալ եւ հնարավորինս օժանդակել հայրենիքի պաշտպանության ծառայության ընթացքում վիրավորում ստացած իր զավակներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել ապրել իրենց լիարժեք կյանքով։
Հայրապետական իր օրհնության եւ բարեհաջող ապաքինման մաղթանքով Վեհափառ հայրապետը գոհունակություն է հայտնել, որ հակառակ բոլոր տեսակի կորուստների՝ հայոց արիասիրտ զինվորները ամուր են հոգով եւ շարունակում են պահպանել լավատեսությունը՝ իրենց բարձր ոգով խանդավառելով նաեւ զինակից եղբայրներին։
Ամենայն հայոց կաթողիկոսն այս առիթով իր գնահատանքն է փոխանցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը, ինչպես նաեւ դեսպան Արմեն Մարտիրոսյանին՝ հայորդու բուժման նպատակով ձեռնարկված քայլերի համար։
Իր հերթին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Նորին սրբությանը հայոց բանակին ցուցաբերվող մշատական զորակցության համար։

27-07-2017





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO