Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2018
ԱՅԼՔ...


Հստակ վերջնաժամկետ

Այլապես կկիրառվեն տույժեր

Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման (Մ—6) միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր—Ալավերդի հատվածի լայնածավալ հիմնանորոգումը շարունակվում է։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է նշված ճանապարհահատված՝ շինարարական աշխատանքների որակին ու ընթացքին հետեւելու։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագիրը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։ «Կապավոր» ընկերությունը, որը պատասխանատու է ճանապարհի երրորդ հատվածի շինարարության համար, ամբողջությամբ ավարտել է կամուրջներից մեկի կառուցումը։ Ընկերության շինարարներն ավարտել են նաեւ 3 թունելներից երկրորդի հիմնանորոգումը։ Այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ կառուցումը, քանի որ տարիներ շարունակ այն վտանգավոր եւ դժվարանցանելի է եղել երթեւեկության համար։
Այստեղ հատակն իջեցնելու եղանակով թունելի բարձրությունն ավելացվել է 2 մետրով՝ համապատասխանեցնելով ճանապարհաշինական ընդունված նորմերին։ Այն նաեւ լայնացվել է, հիմնովին նորոգվել են պատերն ու առաստաղը։ Մնացել է միայն լուսավորությունը ապահովել, որը, «Կապավոր» ընկերության տնօրենի խոսքով, նույնպես իրականացնելու են բարձր որակով։
Լիովին բարեկարգվել է նաեւ երրորդ թունելը։ Շինարարական ընկերության ղեկավարը հայտնեց, որ այստեղ կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Նախարարը, սակայն, ընդգծեց, որ անհրաժեշտ են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ, որոնք կքննարկվեն ընթացիկ աշխատանքին զուգահեռ։
Վանաձորից եկող ճանապարհի առաջին հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է «Արարատ—ճանշին» ընկերությունը, այս պահին ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։ Ուշացնում են ՀԷԿ—ի, ինչպես նաեւ ջրատար նոր խողովակները տեղադրող եւ հներն ապամոնտաժող ենթակապալառուները։ Նախարարը պահանջել է հստակ վերջնաժամկետ եւ հանձնարարել բոլոր հին խողովակները ապամոնտաժել եւ նորերը տեղադրել մինչեւ օգոստոսի 15—ը։ Հակառակ դեպքում կկիրառվեն տույժեր, այդ թվում՝ նաեւ պայմանագրի վերանայում։
Հիմնանորոգվող երկրորդ հատվածի կապալառու «Ճանապարհ» ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանը նախարարին ներկայացրեց ընթացիկ խնդիրները։ Որոշ տեղերում առկա են նաեւ սեփականաշնորհված հողատարածքներն իրացնելու խնդիրներ։
Նախարարին ներկայացվել է կատարված աշխատանքը՝ ճանապարհի հատվածաբար լայնացումը, կառուցված հենապատերը, կտրուկ վայրէջք—վերելքների մեղմացումները։
Նախարար Վահան Մարտիրոսյանն, ընդհանուր առմամբ, շինարարության ընթացքն ու որակը գոհացուցիչ է համարել, սակայն բոլոր 3 ընկերություններին հանձնարարել է խստագույնս հետեւել պայմանագրով նախատեսված ժամանակացույցին՝ միաժամանակ պահպանելով որակի պահանջները, հաշվի առնել նաեւ բնապահպանական նորմերը։

27-07-2017





18-01-2018
«Միասին մենք ուժեղ կլինենք»
ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ ...


 
18-01-2018
Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով
Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների ...


18-01-2018
Հանցագործության ռոմանտիզացիա
Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ...


18-01-2018
Հայերի ցեղասպանությունը Բաքվում
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. ...


18-01-2018
Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է
Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ ...


 
18-01-2018
Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի ...


18-01-2018
Օրենսդրական նախագիծն ընդունվել է
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը




18-01-2018
Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում
Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ...

18-01-2018
Համահայկական թվային գրադարան
2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ...

18-01-2018
Ներդնել կառավարման նոր մշակույթ
Եվ առողջապահության ոլորտում էապես ...

18-01-2018
Կրթամշակութային նորոգ օջախներ
Տոնական արարողությունը եզրափակվեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +4... +6

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO