Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կրկին նենգ, սադրիչ քայլեր

Բաքուն փորձում է «ոտնահարված արժանապատվությունը հանգստացնել»

Հրաժարվելով կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցով ենթադրվում էր սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, Բաքուն շարունակում է պնդել, թե սահմանային լարվածության հեղինակները հայերն են։
Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները հաղորդագրություն են տարածել, իբր, հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։
Արցախում դա հերթական սադրանքն են համարում։ «Ադրբեջանը նենգ, պրովոկատիվ քայլերի է դիմում։ Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատվության տարածումն այդ մասին է խոսում»,–«Արմենպրեսին» ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Ըստ էության, Ադրբեջանի վերնախավը նենգ, պրովոկատիվ քայլեր է նախանշում։ Դրա համար սկզբում սկսում են աշխատել տեղեկատվական դաշում, հող են նախապատրաստում՝ ասելով, թե իբր հայերը խախտել են զինադադարի ռեժիմը, իրենք էլ կրակում են։ Պուտին—Ալիեւ վերջին հանդիպմանը հստակ վերահաստատվել է համանախագահների այն դիրքորոշումը, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Դրա համար Ադրբեջանը, հասկանալով, որ միջազգային հանրությունը դեմ է ռազմական գործողություններին, հասկանալով նաեւ, որ ինքն ի վիճակի չէ ուժի միջոցով կարգավորելու հարցը, փորձում է պրովոկացիաների դիմել՝ դրանով սեփական ոտնահարված արժանապատվությունը ինչ—որ ձեւով հանգստացնելու համար»,–ասել է նա։
Իսկ նախագահներ Պուտինի եւ Ալիեւի օրերս տեղի ունեցած հանդիպման գլխավոր հարցը, ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, եղել է Սիրիայի հիմնախնդրին Ադրբեջանի մասնակցությունը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այդ մասին կարելի է դատել՝ կարդալով ՌԴ արտգործնախարարության մամուլի հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հիմնախնդիրներ. «Պուտինն ասել է՝ տարածաշրջանում բարդ իրավիճակ է, այս բոլորն ադրբեջանական կողմը վերագրել է ԼՂ հիմնախնդրին»։
Քաղաքագետը հիշատակել է, որ լրատվամիջոցներով տեղի է ունեցել արտահոսք, ըստ որի՝ Ադրբեջանից մատակարարումներ են եղել ահաբեկիչներին դեպի Սիրիա եւ Իրաք։ Ըստ նրա՝ հենց այդ հարցն է, որ քննարկվել է երկու երկրների նախագահների միջեւ, եւ դա հասկացվում է, երբ վերցնում ենք փաստերը եւ գումարում դրանք։
«Փաստ կա, որ եղել է զենքի մատակարարում Ադրբեջանից, եւ ստացվում է, որ նա սկսել է խանգարել երեք երկրների՝ Իրանին, ՌԴ—ին, նաեւ Թուրքիային՝ սիրիական հիմնախնդրում»,–ասել է Շաքարյանցը՝ նկատելով, որ այդ երկրներն անհանգստացած են Ադրբեջանի մասին եղած տեղեկատվությամբ։ «Երեք կողմերն էլ զգուշացնում են Ադրբեջանին Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ»,–նշել է նա։
Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ ՌԴ—ն Ալիեւի հետ հանդիպմանն առավել շատ փորձել է պարզել, թե ում կողմից է եղել Սիրիայի ահաբեկիչներին զենք մատակարարելու պատվերը։
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելուն, ապա, նրա խոսքով, միջնորդները նման ցանկություն չունեն եւ ցանկանում են նախաձեռնությունը թողնել կողմերին։
Ա. Խ.

27-07-2017





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO