Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ծիրանի արտահանման աննախադեպ աճ

Գյուղացիներին 5 տոկոս տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն

«Հուլիսի 26—ի դրությամբ հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10 հազար 500 տոննա պտուղ—բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարեղեն, 9170 տոննան՝ պտուղ»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
Նրա խոսքերով՝ 7300 տոննան եղել է ծիրան. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ—բանջարեղեն։ Այսինքն՝ այս տարի շուրջ 67 տոկոսով ավելի պտուղ—բանջարեղեն են մթերել ընկերությունները»։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հուլիսի 26—ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ—բանջարեղեն։
Այս տարի, ըստ փոխնախարարի, արդեն 26 հազար տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա։
«Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել։ Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռեւս մնացել է պահեստավորված ծիրան»,–ասաց Ռոբերտ Մակարյանը։
Փոխնախարարը նշեց, որ աճել է նաեւ ելակի արտահանումը, մասնավորապես, հանրապետությունից արտահանվել է շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը։
Հանրապետությունից արտահանվել է նաեւ 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է։ Արտահանման հիմնական երկրներն են՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 62 հազար տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս եւ Ուկրաինա։
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ոլորտում խնդիրներ չի տեսնում։
«Ներկայումս իրականացվում է բերքի ծավալների մոնիթորինգ, ինչպես նաեւ ուսումնասիրվում են, թե ինչ ծավալով են պատրաստ վերամշակող ընկերությունները խաղողը վերամշակել։ Այսօրվա դրությամբ խաղողի արտադրության ծավալները համապատասխանում են մթերման ծավալներին, եւ մինչ սեպտեմբեր գործարանների հետ անընդհատ ճշգրտումներ են իրականացվելու»,–ասաց Մակարյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսին ՀՀ կառավարության կողմից կընդունվի վերամշակող ոլորտում մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրման ծրագիրը, որը հնարավորություն կտա վերամշակող ընկերություններին նախապես կնքված պայմանագրով գյուղատնտեսին գումարը վճարել։
«Վարկերը վերամշակող ընկերություններին կտրամադրվեն տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Այս դեպքում կլուծվի գյուղացիների եւ վերամշակող ընկերությունների միջեւ խնդիրը՝ ուշացումներ, պարտքի կուտակումներ չեն լինի։ Այս մեխանիզմով ֆինանսական կառույցը միանգամից գյուղատնտեսին բերքի գումարը կվճարի։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 միլիարդ դրամի սահմաններում, որի պիլոտային ծրագիրը՝ 2.4 միլիարդ դրամի շրջանակներում, կիրականացվի այս տարի՝ պտուղ—բանջարեղենի, խաղողի ոլորտներում։ Պիլոտային ծրագրի հաջողության դեպքում այլ ոլորտները նույնպես կընդգրկվեն»,–ասաց Մակարյանը։
Մակարյանը նշեց, որ գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի հունվար—հունիսի 1.4 տոկոսի չնչին անկումը պայմանավորված էր երկու պատճառներով։
«2017 թվականին գյուղատնտեսական տարին 10—15 օր ուշացմամբ սկսվեց։ Բացի այդ, բերքի կարկտահարման դեպքերը նույնպես խնդիրներ առաջացրին»,–եզրափակեց Մակարյանը։
Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր է մշակում, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին պետության կողմից աջակցությունն ավելացնել։ Եթե ներկայումս գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ 8 տոկոսը գյուղացին, ապա ծրագրով նախատեսվում է գյուղացու տոկոսադրույքը սահմանել 5 տոկոս։
«Մնացածը սուբսիդավորելու է պետությունը։ Բացի այդ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է սահմանել տարեկան 3 տոկոս տոկոսադրույք։ Այս տարի նախատեսվում է շուրջ 7.5 միլիարդ դրամի ներդրումային պորտֆել, իսկ հաջորդ տարիներին այն կհասնի 10 միլիարդի»,–ասաց Մակարյանը։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայումս գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մինչեւ 3 միլիոն դրամի վարկերը նախատեսվում է ավելացնել 3—10 միլիոն դրամի սահմաններում։
Ըստ Մակարյանի՝ 2018 թվականից նախատեսվում է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների ծրագիր իրականացնել։
«Պետության կողմից կլինի վարկի սուբսիդավորում, եւ բավականին էժան տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն շահառուներին։ Մինչեւ օգոստոսի 8—ը գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչությունը ընդունում է այս ծրագրով հետաքրքրվող գյուղացիների դիմումները»,–ասաց Մակարյանը։
Նախարարի տեղակալը նաեւ նշեց, որ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվելու է ուսուցում, որոնք ուղղված կլինեն գյուղտեխնիկայի իմացության, ֆինանսական գրագիտության բարձրացմանը եւ այլն։
ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքում ներկայումս 65 միավոր գյուղատնտեսական տեխնիկա է վաճառվել գյուղատնտեսներին։ «Գյուղատնտեսական տեխնիկայից 29—ը տրակտոր է, մնացածը այլ գյուղտեխնիկա։ Այն տրամադրվում է տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, որից 7 տոկոսը պետության կողմից սուբսիդավորվում է»,–ասաց նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը շարունակվում է եւ բավականին մեծ պահանջարկ կա։ «Հայտերն անընդհատ ընդունվում են թե փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերից եւ թե գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերից, ուստի գործընթացը շարունակվում է։ Այս պահին ծրագրում ընդգրկված են 3 ֆինանսական կառույցներ՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ—ն, Քարդ ագրո կրեդիտ ՈՒՎԿ—ն եւ «ԱԳԲԱ լիզինգը»,–ասաց Մակարյանը։
Ռոբերտ Մակարյանը հայտարարեց նաեւ, որ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում հուլիսի 29—ին կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը։
Նրա խոսքով՝ տոնավաճառում պահպանվելու են նույն կանոնները, որոնք գործում են Կասյան փողոցին կից տոնավաճառում։

Էլեկտրական  չորանոցներ՝ անհատ ձեռնարկատերերի  համար

«Սուրեն—Անի» ՍՊԸ—ի տնօրեն Սուրեն Գալստյանը եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ—ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը երեկ ստորագրեցին պայմանագիր՝ էլեկտրական չորանոցների իրացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կողմերի համագործակցությունը նպատակ ունի աջակցել անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային իրավաբանական անձանց արտոնյալ պայմաններով էլեկտրական չորանոցներ ձեռք բերելու համար։
«Այս պայմանագրով մեր ընկերությունը հնարավորություն ստացավ ձեռք բերել էլեկտրական չորանոցներ եւ ֆինանսական վարձակալությամբ տրամադրել շահառուներին։ Տվյալ գործարքը կնպաստի գյուղմթերքի վերամշակման գործընթացի ավելի զարգացմանը եւ արտահանման ավելացմանը, քանի որ հայկական չարազեղենը մեծ պահանջարկ ունի արտասահմանում»,–ասաց Դարբինյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական վարձակալությամբ տրամադրվելու է էլեկտրական չորանոց՝ 1 տարի առավելագույն ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով եւ առնվազն լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարով։
«Էլեկտրական չորանոցները բավականին էժան են նույն տեխնիկական բնութագիր ունեցող արտասահմանյան այլ չորանոցների համեմատ»,–ասաց Դարբինյանը։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նմանատիպ գործընթացները շարունակական բնույթ են կրելու, եւ գյուղատնտեսության նախարարությունը մշտապես խթանելու է գյուղմթերքի վերամշակման ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ աջակցելու է տեղական արտադրողներին։
«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ընկերության հետ, որը հանդես կգա նմանատիպ նախաձեռնությամբ»,–ասաց Մակարյանը եւ հավելեց, որ նախատեսվում է սարքավորումների շրջանակն ընդլայնել։

27-07-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO