Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Սիրո մի կաթիլը

Բացվեց Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը

Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշարձանը սիրո մի կաթիլն է, որ հայ ժողովուրդը տածում է երգչուհու հանդեպ։ Երեկ Երեւանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում կայացավ հուշարձանի բացման արարողությունը։ Ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Իմ խորին համոզմամբ՝ ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո։ Նրա կատարումները համարվում են ազգային երգարվեստի ողնաշարը։ Ես պատիվ եմ ունեցել շատ անգամներ նրան ներկայացնելու աշխարհի տարբեր բեմահարթակներում։ Մինչեւ այժմ ականջներումս հնչում են այն հիացական ծափահարությունները, որոնք ուղղված էին Օֆելյա Համբարձումյանին։ Եվ համոզված եմ, որ դեռ շատ երկար են հնչելու»,—ասաց Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ երգչուհին ոչ միայն մեծ արտիստ էր, այլ նաեւ հրաշալի եւ հոգատար ընկեր։
Նախարարը համոզված է, որ Օֆելյա Համբարձումյանի կատարումները հայ զավակների մեջ ազգային ինքնությունն արթնացնելու լավագույն միջոցներից են։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, որոնք ապրում էին Մերձավոր Արեւելքում, դեռ 40—50—ական թթ. անհամբեր սպասում էին Օֆելյա Համբարձումյանի ռադիոյով հնչող կատարումներին։
Ռուբեն Մաթեւոսյանը, ով 55 տարի աշխատել է Օֆելյա Համբարձումյանի հետ, հիշում է, որ չի եղել մի ելույթ, երբ իրենց անունները հայտարարելիս դահլիճը չփորթորկվեր։ «Ազգային երգարվեստն իր հպարտությունն է ապրում այսօր, քանի որ դեպի հավերժություն է գնում մի անուն, որն ավելի քան 7 տասնամյակ կարողացել է հայ երգը հասցնել իր բարձրակետին։ Նա հայ երգարվեստ եկավ աստվածատուր շնորհով։ Մենք պետք է հպարտանանք, որ մեր մեծերի այս պանթեոնում հանգչում է նաեւ մի անուն, որ գնում է հավերժություն»,—ասաց նա։
«Փոքր էի, երբ առաջին անգամ լսեցի Օֆելյա Համբարձումյանի «Աղբյուրի մոտ» երգը, եւ ուղղակի սիրահարվեցի նրա ձայնին։ Նա մեր ազգագրական երգարվեստի բարձունքն է, եւ չեմ տեսնում որեւէ մեկին, որ փոխարինի նրան»,—ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն ու նշեց, որ երբ դեռ երգարվեստում չէր, աշխատում էր կրկնօրինակել նրա «Սիրեցի, յարս տարան» երգի կատարման ձեւն ու խորությունը։
Ռաիսա Մկրտչյանի համար Օֆելյա Համբարձումյանը նույնպես անկրկնելի է, ազգային երգարվեստի ամենաբարձունքն է։
«Չեմ տեսնում որեւէ մեկին, ով կկարողանա փոխարինել Օֆելյա Համբարձումյանին, չնայած կրկնօրինակման շատ փորձեր են արվում։ Ինքն անկրկնելի է՝ բոլոր առումներով»,–լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հուշարձանի ճարտարապետ Էմիլ Պետրոսյանն ասում է, որ ուղղանկյունաձեւ հուշարձանը ներկայացնում է փակ շրջափուլ։ Ջրի կաթիլը մարմնավորում է հենց Օֆելյա Համբարձումյանին։ «Նա մշակույթի աշխարհում մի կաթիլ էր, ով հարստացրեց մեր մշակույթը։ Հույս ունեմ, որ կրկին կլինեն նման կաթիլներ, որոնք կհարստացնեն հայկական ժողովրդական երգարվեստը»,–ասաց նա։

27-07-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO