Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Բարերար ներդրում եւ արդյունքներ

Բացվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2017—2018թթ. ուսումնական տարին

Երեկ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2017—2018 թթ. ուսումնական տարվա բացումը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ցերեկույթը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա կատարվեց ուսանողների օրհնության կարգ։
Հայաստանի Հանրապետության եւ ճեմարանի օրհներգերից հետո բացման խոսքով հանդես եկավ Գեւորգյան ճեմարանի տեսուչ տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հոգեշնորհ հայր սուրբը, շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով, տեղեկացրեց, որ այս տարվա 48 դիմորդներից Գեւորգյան հոգեւոր ճեմարան է ընդունվել 18 սան, եւս 18—ը՝ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց։
Անդրադառնալով ճեմարանի դերին ու առաքելությանը՝ հայր սուրբը նշեց, որ այստեղ ձեւավորվում է հայ ազգի հոգու ապագա մշակը, որի համար մարդակերտման ու հոգեկերտման կարեւորագույն որակ պիտի դառնա մղումը՝ դարման լինելու բեկյալի սրտին, սփոփանք լինելու կարոտյալի վշտին, հարատեւ աղոթք ընծայելու տիեզերքի Արարչին, անտարբեր չլինելու կյանքում որեւէ երեւույթի հանդեպ։ «Ի չիք է ամեն գիտելիք եւ ուսում, եթե այն միտված չէ այլոց կյանքի մեջ բարերար ներդրում ունենալուն, եթե այն ձեռք չի բերվում այն գիտակցումով, որ ամեն պարգեւ Տիրոջից է եւ Նրան պիտի դարձվի»,—ընդգծեց հայր Գարեգինը։
Իր խոսքում հայր Գարեգինը տեղեկացրեց արձակուրդային շրջանում քարոզչական, հովվական, կրթական եւ սոցիալական տարբեր ծրագրերում ճեմարանականների ունեցած ակտիվ մասնակցության մասին։ ԳՀՃ տեսուչն անդրադարձավ նաեւ առաջիկա ուսումնական տարում իրականացվելիք մի շարք կրթա—գիտական, հրատարակչական եւ մշակութային ծրագրերին։ Ճեմարանի համար այս տարին նշանակալի է նաեւ նախորդ տարի հաստատված ասպիրանտական կրթության մեկնարկով։
Հանդիսության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի։ Իսկ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության լարային քառյակի կատարմամբ հնչեց Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ»—ից «Ամառ»—ը։
Հանդիսությունն ամփոփվեց Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով։
Վեհափառ հայրապետն իր բարեմաղթանքն ու շնորհավորանքները հաղորդեց նոր ուսումնական տարեմուտի առիթով՝ նշելով, որ այս իրադարձությունն ամեն անգամ նոր հույսեր ու տեսլականներ է ձեւավորում, որոնք աղոթքով ու գործով պիտի իրականություն դառնան եւ արդյունքներ պարգեւեն մեր ազգին եւ Սուրբ Եկեղեցուն։
Անդրադառնալով հոգեւորականի կերպարին՝ Նորին սրբությունն ընդգծեց, որ Հայոց եկեղեցին մեծապես կարեւորել է, եւ ժողովուրդը մեծարել ազգային կյանքում հավատքով զորեղ, գիտելիքներով զինված, սիրո ու անձնվիրումի ոգով գործող հոգեւորականի սպասավորությունը։ «Քրիստոսի հավատարիմ սպասավորը չի բնորոշվում սոսկ իր կրած սքեմով, այլ ինքն է արժեւորում իր կոչումն ու համազգեստը, արգասավորում իր ստանձնած առաքելությունը, ի սեր Աստծո եւ ժողովրդի հաղթահարում փորձություններ, համբերությամբ ու ըմբռնումով տանում նաեւ զրկանքներ եւ Տիրոջ սերն ու խաղաղությունը սփռում իր հավատավոր հոտի, իր ժողովրդի կյանքում»,–ասաց Վեհափառ հայրապետը՝ հավելելով, որ այսպիսի ընկալումով դասախոսները տեսչության գլխավորությամբ պիտի իրականացնեն հոգեւորական կրթելու եւ դաստիարակելու առաքելությունը։
Հայոց հովվապետը հորդորեց ճեմարանականներին նույն այդ գիտակցությամբ առաջնորդվել իրենց ուսումնառության մեջ՝ Սուրբ Եկեղեցու արժանավոր մշակ դառնալու՝ օրինակ ունենալով հայոց լուսավորիչներին, թարգմանիչ վարդապետներին, Նարեկացուն, Շնորհալուն, Կոմիտասին եւ բազում այլոց, որոնց փառքն ու գործը շողարձակել են հայոց պատմության դարավոր ընթացքում։
Նորին սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց տեսչությանը, դասախոսական կազմին եւ ուսանողներին՝ մաղթելով, որ Աստծո Աջը հովանի լինի ամենքին եւ առաջնորդի ուսումնական կյանքի ճանապարհով՝ ապահովելով բարի արդյունքներ։
Բացման հանդիսությունը փակվեց Ամենայն հայոց կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով եւ հայրապետական մաղթերգով։
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգեւոր—կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմերը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները եւ այլ հրավիրյալներ։

13-09-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO