Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2018
ԱՇԽԱՐՀ


Ճնշումները մեծանում են

Քրդստանի անկախության հանրաքվեին հաշված օրեր են մնացել

Իրաքի Քրդստանի ինքնավարության (ՔԻ) անկախության հանրաքվեին հաշվված օրեր են մնացել, ինչի բերումով ներքին եւ արտաքին ճնշումներն օր օրի մեծանում են։
Այսուհանդերձ, ՔԻ նախագահ Մասուդ Բարազանին, կրկին հանդես գալով հայտարարությամբ, շեշտել է, որ հանրաքվեն իրենց «Օրինական ու բնական իրավունքն է», եւ որ դա ինքնավարության բնակչության որոշումն է։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Բարազանին հանդիպում է ունեցել Իրաքում ՄԱԿ—ի ներկայացուցիչ Յան Կուբիշի հետ, որի ընթացքում քննարկվել է հանրաքվեի եւ Բաղդադ—Արբիլ փոխհարաբերությունների հարցեր։ Կուբիշը հանդիպել է նաեւ Իրաքի վարչապետի հետ եւ ընդգծելով, թե ՄԱԿ—ը հաստատակամ է իր որոշման մեջ, կարեւորում է Իրաքի միասնականությունը, որի առաջնահերթությունն Իրաքում ուժերն ահաբեկչության դեմ կենտրոնացնելն է։
Բաղդադը հանրաքվեն անօրինական է համարում, թեեւ այն անցկացնելու իրավունքն ամրագրված է երկրի Սահմանդրությամբ, հետեւաբար Իրաքի իշխանությունները կարող են դեմ լինել այլ պատճառաբանությամբ՝ ժամանակավրեպ է, երկրի ամենանավթաշատ Քիրքուկ նահանգը, որը մասնակցելու է հանրաքվեին, ինքնավարության սահմաններից դուրս է եւ, ի վերջո, այն կարող է ներքին նոր բախումների առիթ դառնալ եւ այլն։ Ի դեպ, Իրանի ԱԳ նախարարությունը Քիրքուկի հանրաքվեին մասնակցելը խիստ վտանգավոր քայլ է գնահատել։ Թուրքիան էլ մշտապես հավակնություններ է ունեցել նավթառատ այս նահանգի նկատմամբ եւ այն գրավելու ցանկացած առիթ բաց չի թողել, դա են վկայում Անկարայի մտադրությունները 2003թ. իրաքյան պատերազմի ընթացքում, ինչը չիրականացվեց։ Անկարան դա պատճառաբանում է նաեւ այստեղ ապրող թուրքմենների առկայությամբ, որոնք մի երկու տարի առաջ ցանկություն էին հայտնում ապրել ՔԻ—ում։
Մյուս կողմից՝ ի սկզբանե հանրաքվեին խիստ դեմ են արտահայտվել հնարավոր անկախ Քրդստանի հարեւան երկրները՝ Թուրքիան, Իրանն ու Սիրիան։ Թուրքիան, որ առավելապես սարսափահար է քարտեզի վրա Քրդստան անվամբ երկիր տեսնելուց, ջանք չի խնայել հանրաքվեի անցկացումը խափանելու ուղղությամբ, կիրառելով իր դիվանագիտական զինանոցում առկա բոլոր միջոցները՝ սպառնալիքները, հարեւան երկրների հետ տարաձայնությունները մի կողմ թողնելով տարբեր մակարդակներով խնդիրը քննարկելով, փոխայցելություններով եւ այլն։ Միացյալ Նահանգներն առաջարկել է հետաձգել հանրաքվեն, իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ կարեւորում է Իրաքի միասնությունը, սակայն վերջինիս հորդորելով չանտեսել ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, խոշորագույնի՝ քրդերի իրավունքները։ Բացի այդ, ըստ ՔԻ պաշտոնական հայտարարության, Բարազանիի եւ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գեյդի հանդիպմանը եւս քննարկվել է խնդրո առարկան, վերջինս պահանջել է հանրաքվեն հետաձգել։
Սակայն քրդական որոշ աղբյուրների համաձայն, Աբու Գեյդը պահանջել է ոչ թե հետաձգել, այլեւ ընդհանրապես հրաժարվել հանրաքվեի մտքից։ Այլ կերպ ասած՝ հանրաքվեն անց է կացվելու արտաքին լուրջ ճնշումների պայմաններում, փաստորեն միակ երկիրը, որը դրական է վերաբերվում հանրաքվեին, Իսրայելն է։
Հարկ է նշել, որ քաղաքագետների ու վերլուծաբանների տեսակետները եւս խիստ հակասական են։ Օրինակ, եթե լոնդոնաբնակ քրդական հարցերով փորձագետ Հոման Սեյեդիի կարծիքով Քրդստանի պետության ձեւավորումը պատմական լուրջ ձեռքբերում է եւ նպաստելու է Միջին Արեւելքում տասնամյակներ շարունակվող արյունալի բախումներին վերջ դնելուն, ապա ֆինլանդաբնակ Միջին Արեւելքի հարցերով զբաղվող Հոսեյն Ալիզադեն շեշտում է, որ դա Միջին Արեւելքում կհանգեցնի արյունալի բախումների, այն կվերածվի արյան ծովի։ Նա միաժամանակ շեշտում է, որ անկախ Քրդստանը, որը շրջափակված է ցամաքով, ծանր վիճակի մեջ է հայտնելու, հաշվի առնելով որ հարեւան երկրները, որոնք դեմ են անկախ Քրդստանին, կարող են սահմանափակումներ կիրառելով այդ երկրի նկատմամբ, տնտեսապես ոչնչացնել այն։
Անդրադառնալով ՔԻ անկախության հանրաքվեի ներքին ընդդիմությանը՝ նշենք, որ տարածաշրջանի եւ դրան դեմ երկրների ԶԼՄ—ներում հաճախակի են դարձել ՔԻ—ի եւ հարակից քրդաբնակ շրջաններում հանրաքվեի լուրջ ընդդիմության ձեւավորման մասին նյութերը, ինչն, ըստ երեւույթին, հովանավորում են շահագրգիռ ուժերը։ Հանրաքվեին դեմ արտահայտվող քրդական կուսակցությունները ոչ թե ընդհանրապես են դեմ հանրաքվեին, այլ այն ժամանակավրեպ են համարում, որոշ կուսակցություններում էլ երկպառակություն է նկատվում։ Բացի այդ, Քիրքուկում թուրքմենները, որոնց հովանավորում է Թուրքիան, եւս հանրաքվեի դեմ լուրջ արշավ են սկսել։ Հստակորեն դեմ են արտահայտվել նաեւ Քրդստանի իսլամական եւ Փոփոխությունների կուսակցությունները։ Այլ կերպ ասած՝ ներկա դրությամբ ոչ միայն քրդերն են երկու ճակատի բաժանվել, այլեւ այստեղ բնակվող քրիստոնյա համայնքները, քաղդեացիների հոգեւոր առաջնորդը քրիստոնյաններին կոչ է արել դեմ քվեարկել անկախությանը, քանզի դա ներկա դրությամբ ՔԻ շահերից չի բխում։ Հայտարարությունը, թերեւս, վերաբերում է ասորիներին ու քաղդեացիներին, որոնք եւ այդ հարցում համակարծիք չեն։
Ստեղծված իրավիճակում Իրաքի բանակի ներկայությունը ՔԻ սահմաններում ուժեղացվում է, ինչը բացատրվում է Քիրքուկի վրա հնարավոր հարձակումով, նշվում է նաեւ, որ այդ ուժերը պատրաստ վիճակում են քրդական փիշմարգեների հետ հնարավոր բախումների դեպքում։
Ի դեպ, Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին։
Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը։ Նրա խոսքով, խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

13-09-2017





18-01-2018
«Միասին մենք ուժեղ կլինենք»
ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ ...


 
18-01-2018
Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով
Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների ...


18-01-2018
Հանցագործության ռոմանտիզացիա
Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ...


18-01-2018
Հայերի ցեղասպանությունը Բաքվում
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. ...


18-01-2018
Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է
Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ ...


 
18-01-2018
Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի ...


18-01-2018
Օրենսդրական նախագիծն ընդունվել է
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը




18-01-2018
Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում
Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ...

18-01-2018
Համահայկական թվային գրադարան
2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ...

18-01-2018
Ներդնել կառավարման նոր մշակույթ
Եվ առողջապահության ոլորտում էապես ...

18-01-2018
Կրթամշակութային նորոգ օջախներ
Տոնական արարողությունը եզրափակվեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +4... +6

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO