Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ժամանակ է անհրաժեշտ

Իսկ ուղղությունը կառավարությունը ճիշտ է վերցրել

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցներում պատգամավորները, ինչպես առաջին նիստի ընթացքում, երեկ եւս անդրադարձ են կատարել վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությանն՝ այն ընդհանուր առմամբ համարելով օգտակար։ «Մեկ տարվա կտրվածքով դրված մոտեցումները, թիրախավորումները մենք դրական ենք գնահատում»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«7 ամսվա ընթացում 6.2 տոկոս տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ—ի ռազմավարական գործընկեր ՌԴ—ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված»,–ասել է նա։
Հարցին՝ մարդիկ զգո՞ւմ են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանել է, որ դա բավականին նուրբ հարց է. «Մարդիկ մեկ տարվա ընթացքում չեն կարող շոշափելի արդյունք զգալ, բայց հավատի զգացում կա ապագայի նկատմամբ, այսինքն՝ կառավարության գործունեությունը հավատ է ներշնչում։ Աստված մի արասցե, հանկարծ հիասթափություն լինի։ Մեկ տարին բավական չէ, որ շոշափելի զգան, մինչդեռ վերցված տեմպերը բավական են»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը ընդգծել է, որ վարչապետի աշխատանքը գնահատելու համար հարկավոր է ամբողջական պատկեր ունենալ։ «Եթե բյուջեի կատարողականի ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել։ Վերջնական արդյունքները շատ պարզ են. համեմատում ես պետական բյուջեի ծրագրերում ունեցած պարտավորությունները եւ բյուջեի ձեռք բերած փաստացի կատարողականի ցուցանիշները։ Համեմատում ես եւ վարչապետի գնահատականը պարզ է դառնում»,–նշել է պատգամավորը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր շունչ է հաղորդել կառավարման համակարգին. «Նորարարությունները, որ սկսվել են իրականացվել վարչապետի կողմից, ժամանակ են պահանջում։ Բայց մենք դրանք դեռ կտեսնենք մեր կենցաղում։ Տեմպերը կարող են գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»։
Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից։ Հարցին, սա նշանակո՞ւմ է, որ ՀՅԴ—ն ցանկանում է, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել 2018 թվականից հետո, Ռուստամյանը պատասխանել է. «Մեզ համար կարեւոր են այն ուղղությունները, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Անձի հետ կապված չեն։ Այն, թե իրականացնողը ով կլինի, իհարկե, մեզ համար կարեւոր է։ Նաեւ այն, որ նա հոգով, սրտով կարողանա կատարել։ Նման մարդիկ շատ կան»։
Նա նաեւ նկատել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հաջորդ տարի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, հետեւաբար ՀՅԴ—ն նպատակահարմար չի համարում թեկնածու առաջադրել։
Հարցին՝ հնարավո՞ր է 2018—ին ՀՀԿ—ի՝ վարչապետի թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ նման քննարկումներ կուսակցությունում դեռ չեն եղել. «2018 թվականին վարչապետը լրիվ այլ կարգավիճակում պետք է լինի, այլ արտոնություններ կունենա, որովհետեւ 2018 թվականից անցնում ենք խորհրդարանական համակարգի։ Սակայն այդ հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել։ Վարչապետը կատարում է իր պարտականությունները, իսկ հանրապետության ղեկավարը՝ իր։ Երբ 2018 թվականին կլինի պարտականությունների տարաբաժանում, կքննարկենք ու կներկայացնենք հասարակությանը»։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

13-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO