Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.02.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ—ից դուրս գալու հարցն արդիական չէ

Հայաստանն այդ շուկայում գործելու մեծ հնարավորություններ ունի

«Ելք» դաշինքը հանդես է եկել ԵԱՏՄ—ից դուրս գալու նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնությունը, սակայն, ԱԺ—ում շատ կողմնակիցներ չունի։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ժամանակահատվածում Հայաստանը կարողացել է բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարել։ Նա նշել է, որ ԵԱՏՄ—ին անդամակցելու որոշումն այդ պահին ամենաճիշտն էր։ «Եվրասիական տնտեսական միությունում ունենք տնտեսական հնարավորությունների մեծ դաշտ, որը լիարժեք չի օգտագործվել։ Դրանում մենք ենք մեղավոր, քանի որ չենք կարողացել մեր տնտեսությունը համապատասխանեցնել նոր իրավիճակին»,–ընդգծել է նա։
Արմեն Ռուստամյանը դրական է գնահատել Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությունն այն առումով, որ դա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ խոսելու ԵԱՏՄ անդամակցության դրական եւ բացասական կողմերի մասին։
Անդրադառնալով ԵՄ—Հայաստան նոր համաձայնագրին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ այդ փաստաթուղթը Հայաստանին շատ բան է տալու։ Խոսքը, մասնավորապես, այն արժեհամակարգի տեղայնացման մասին է, որն անհրաժեշտ է կառավարման նոր կարգի անցնող երկրին։ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ եվրոպական պառլամենտարիզմի փորձը, ձեռքբերումներն ու նվաճումները Հայաստանին շատ են պետք։
ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի խոսքով, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննարկել Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու գործընթաց սկսելու՝ «Ելք» խմբակցության առաջարկը։ «Գործընկեր ցանկացած քաղաքական ուժի առաջ քաշած օրինագիծ արժանի է քննարկման։ «Ելք»—ի ներկայացրած օրինագծի քննարկումների ժամանակ ես մի քանի հարցադրումներ կանեմ։ Արդյոք կա՞ն համարժեք հիմնավորումներ առ այն, թե ինչպիսին են ռիսկերը, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ—ից։ Օրինակ՝ քանի՞ հարյուր հազար մարդ է աշխատում ՌԴ—ում, որոնք պրոբլեմներ կունենան անդամակցության կասեցումից հետո։ Հարց է առաջանում նաեւ, թե ի՞նչ կկատարվի ամսական 150—180 միլիոն դոլար տրանսֆերտների հետ։ Նաեւ կան հարցեր մեր անվտանգության համակարգի հետ կապված»,–ասել է Մելքումյանը։
Միեւնույն ժամանակ, Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենք պատրաստ են քննարկել այդ օրինագիծը, սակայն դրանից իրենց կարծիքը չի փոխվում ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ «Մենք կողմ ենք քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ—ին։ Կողմ ենք դրան, որովհետեւ հարցին համալիր պետք է նայել, մինչեւ չտեսնենք՝ ինչպես են գնահատվում ռիսկերը եւ ապագա ռիսկերն ինչպես են կառավարվելու, այդ հարցը դեռեւս արդիականություն չունի»,– հավելել է նա։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ այս փուլում Հայաստանի համար ԵԱՏՄ—ից դուրս գալը նպատակահրամար չէ. «Կեղծ գնահատողներին ուզում եմ ասել, որ մեր հաջողությունները կամ մեր անհաջողությունները չպետք է փնտրել ԵԱՏՄ—ում գտնվելու հանգամանքի մեջ»։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ—ն Հայաստանի համար 180 մլն—անոց շուկա է, որտեղ կարող են իրացվել «արտադրական ցածր կուլտուրայով» ստեղծված ապրանքները, որոնք Եվրոպան «ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ»։
«ԵԱՏՄ անդամ երկրներում ապրում են հայեր, որոնք ստանում են եկամուտներ ու տրանսֆերտների ձեւով ուղարկում են մեր երկիր։ Հիմա ինչ—որ ուժեր առաջարկում են՝ եկեք էդ ծառի ճյուղը կտրենք։ Հասկանո՞ւմ եք։ Է՛հ, կտրեք։ Մենք պետք է մտածենք նաեւ էնտեղ ապրող հայերի մասին, չէ՞»,–ասել է Բոստանջյանը։
Երեկ ԵԱՏՄ—ի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել նաեւ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքով, ԵԱՏՄ—ն տարածաշրջանային միակ տնտեսական նախագիծն է, որում Հայաստանը ներգրավված է։
«Մենք Բաքու—Թբիլիսի—Ջեյհանում չկանք, Կարս—Ախալքալաք նախագծում չկանք։ Հայաստանը որեւէ տնտեսական նախագծում չկա, այսինքն՝ շրջանցված է ամբողջապես։ ԵԱՏՄ—ն, փաստորեն, միակ նախագիծն է, որում Հայաստանը ներկայացված է։ Ես չեմ ուզում ասել՝ դրական, թե բացասական է այդ կառույցից դուրս գալը։ Սրա գնահատականը պետք է տան ժամանակը եւ տնտեսագետներն՝ իրենց հաշվարկներով»,–նշել է նա։
Ըստ միջազգայնագետի՝ պետք է հասկանալ, թե ինչ կարող է Հայաստանին տալ ԵԱՏՄ—ից դուրս գալը. «Եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ—ից, հայտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի հարեւանները շտապում են մուտք գործել այդ կառույց։ Թուրքիան արդեն իսկ հայտարարել է, որ դիտարկում է այս հանգամանքը։ Դեռեւս պետք է հետեւել եւ հասկանալ՝ Թուրքիա—ԵՄ հարաբերություններն ինչ ուղղությամբ են գնում։ Այս առումով Հայաստանի դուրս գալուց հետո ԵԱՏՄ—ում են հայտնվելու Թուրքիան եւ Ադբեջանը»։
Ա. Խ.

13-09-2017





21-02-2018
Լեզուն մենք ենք
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Հովհաննես Թումանյանը ...


21-02-2018
Արդյունքը մեկ ամսում չի երեւա
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 6 գործողություն է իրականացվել



21-02-2018
Բնապահպանությունից մինչեւ գոյապահպանություն
1988—ի փետրվարի կեսերին Արցախում ծավալված ազատագրական ալիքը եւ մայր ...


 
21-02-2018
Չթերագնահատել եւ չգերագնահատել
Արմեն Սարգսյանը կարող է իրականացնել իր գործառույթները

ՀՀ ...


 
21-02-2018
Հայ—լիբանանյան օրակարգ
Լիբանանի նախագահի այցը նոր էջ կբացի երկու երկրների ...


21-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ինչու է հրամայական դրանց ստեղծումը

Ինչպես արդեն տեղեկացրել ...


21-02-2018
Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է
Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ

2018 ...



 
21-02-2018
Թուրք գործիչները եւս համամիտ են
Հայ—թուրքական արձանագրությունների ...

21-02-2018
Որակյալ կինոն կարեւոր «զենք» է
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ...

21-02-2018
Ներդրումները հիմնականում ուղղված են «Դվին» հյուրանոցին
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման ...

21-02-2018
Բարեփոխումներից մինչեւ երկրատեղեկատվական համակարգ
Կադաստրի պետկոմի նախագահն ամփոփում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +10... +12

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO