Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեկտեղում են ջանքերը ընդդեմ խտրականության

Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների նոր նախաձեռնությունը

Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունները առաջին անգամ նախաձեռնում են մրցանակաբաշխություն ընդդեմ խտրականության եւ հանուն հավասար հնարավորությունների։
Համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեցին Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպաններ Մաթիաս Քիսլերը եւ Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Ըստ դեսպանների՝ ավելի քան 50 տարի տեւող ֆրանս—գերմանական գործակցությունը պետք է ամրապնդվի համատեղ քայլերով։ «Ֆրանսիայի եւ Գերմանիայի որդեգրած քաղաքականությունը նախեւառաջ շարժիչ ուժ է Եվրամիության համար. այն առնչվում է ամենատարբեր ոլորտների, ինչպիսիք են տնտեսականը, մշակութայինը եւ այլն։ Այս ամենից, իհարկե, չի կարող անմասն մնալ մարդու իրավունքների ոլորտը. մարդու իրավունքը համամարդկային արժեք է, որն ընկալվում է առանց կանխակալ կամ ինչ—որ յուրահատուկ մեկնաբանության։ Մարդու իրավունքների առումով բոլոր հասարակություններում յուրահատուկ ակնկալիք ու սպասում կա»,–ասաց Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն։
Գերմանիայի դեսպանն էլ, համամիտ լինելով գործընկերոջ հետ, հավելեց, որ այսպես ցանկանում են ներդրում ունենալ, ինչպես նաեւ երախտիքի խոսքը հայտնել նրանց, ովքեր շարունակական աշխատանք են տանում խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտում։
«Որեւէ հասարակություն կատարյալ չէ. սա վերաբերում է թե Ֆրանսիային, թե Գերմանիային, թե Հայաստանին։ Մեր երկներում էլ կան խոցելի խմբեր։ Օրինակ՝ Գերմանիայում միայն վերջին 40—50 տարիների ընթացքում է, որ կոտրվել են կարծրատիպերը, եւ գերակայում է այն գաղափարը, որ չպետք է սահմանազատել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ինտեգրել հասարակությանը»,—ընդգծեց Մաթիաս Քիսլերը։
Դեսպանը տեղեկացրեց, որ 1000 եվրո մրցանակային պարգեւը կտրամադրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, որբերի եւ հասարակության այլ խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծման համար...
Դեսպանները պատասխանեցին նաեւ լրագրողների որոշ հարցերի։
«Ես կարող եմ միայն հաստատել, վերահաստատել, կրկնել դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերը, որ Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին կնքել Հայաստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որեւէ խոչընդոտ ներկայումս գոյություն չունի»,–ասաց Մաթիաս Քիսլերը։
Գերմանացի դիվանագետը նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է համարում. «Եթե այն ստորագրվի, բազմաշերտ հնարավորություններ կընձեռի խորացնելու Հայաստան—Եվրամիություն համագործակցությունը»։
Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ համամիտ է դեսպան Մ. Քիսլերի հետ, ապա հավելեց. «Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ երկու տարբեր գոտիներում գտնվել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ անկախ, ինքնիշխան երկիրը չի կարող ընտրել իր համապատասխան գործակցային հարաբերությունները եւ հետագա անելիքները։ Այն օրը, երբ կստորագրվի Հայաստան—Եվրամիություն համաձայնագիր, կարծում եմ, բոլոր նախադրյալները առկա են ու պատրաստ, որ ստորագրվի, Հայաստանը կլինի միակ երկիրը, որը ԵԱՏՄ անդամ լինելով՝ միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ, որը բավականին հավակնոտ, համարձակ, երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող ծրագիր է»։
Ֆրանսիայի դեսպանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպման կազմակերպումը չէ՞ր նշանակում, որ Մոսկվան ցանկանում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, ասաց. «Այն ամենը, ինչն ուղղված է երկխոսությանն ամենատարբեր մակարդակներով՝ պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ շփումներ քաղացիական հասարակության միջեւ, ընդունելի է մեզ համար»։
Նրա խոսքով, Համայն Ռուսիո պատրարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար էր, որովհետեւ այն, ինչը տանում է ճիշտ ուղով, կարող է միայն ու միայն նպաստել թնջուկի կարգավորմանը. «Կարեւոր չէ, թե հանդիպումը որ կողմն է նախաձեռնում, կարեւորը որ տեղի ունենան երկխոսություններ։
Շատ կարեւոր միտք արտահայտվեց այդ հանդիպման ժամանակ. երկու հոգեւոր հայրերն էլ միտք հնչեցրին, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական խնդիր չէ, սա ազգային նշանակություն ունեցող հարց է, պետք է հարթվի, կարգավորվի ոչ թե զենքով, այլ երկխոսությամբ»։

13-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO