Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սարքավորման եւ հումքի ներմուծումն ազատել ԱԱՀ—ից

Մեկ տարում կոմիտեն ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ եկամուտներ է ապահովել պետբյուջե

Բիզնեսին ներդրումների արագ հետգնման եւ շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
ՊԵԿ—ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որից մեկը վերաբերում է ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքի եւ մեքենասարքավորումների համար մաքսային սահմանին ԱԱՀ չգանձելուն, մյուսը՝ արտահանողներից բացի նաեւ հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ վերադարձնելուն։ «Նախագծերի կյանքի կոչմամբ էականորեն բարելավվելու է երկրի ներդրումային գրավչությունը, եւ նախադրյալներ են ստեղծվելու՝ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ապահովման համար, ինչը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից է»,—նշել է Վախթանգ Միրումյանը։
Սահմանին ԱԱՀ չվճարելով տնտեսավարողն ունենում է շրջանառու միջոց, որը կարող է ներդնել տնտեսական գործունեության ընդլայնման համար։ Փոխարենը պետությունը ԱԱՀ—ի գումարը կստանա արտադրանքի իրացման փուլում հաշվարկվող հարկի գանձումից։ Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1—ից, սակայն որպեսզի ներդրողներն այդքան չսպասեն, անցումային դրույթ է մշակվել այն տնտեսավարողների համար, ովքեր կառավարության ներդրումային ծրագրով ներկրված մեքենասարքավորումների համար ԱԱՀ—ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն են ստանում. «Օրենքի հրապարակումից հետո համապատասխան սարքավորումներ ներկրողները նույնպես հետաձգման փոխարեն կազատվեն ԱԱՀ—ի վճարումից»,—հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը։
Նա տեղեկացրել է նաեւ, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում հարկ վճարողներն իրենց ընտրությամբ, կախված տնտեսական գործունեության տեսակից, կարող են շահութահարկի տեսքով կատարվող ներդրումները հետգնել 1 տարվա ընթացքում։ Կոմիտեի ներկայացրած մյուս նախագծով պետությունը հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին 6 ամիս հետո վերադարձնելու է մատակարարների հետ գործարքներից առաջացած ԱԱՀ—ի գումարը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ, այս համարձակ նախաձեռնությունների համար երաշխիք է ծառայել հարկային եկամուտների աճը. «Արդյունավետ վարչարարության եւ ստվերի կրճատման շնորհիվ հաջողվել է 2016թ. սեպտեմբերից մինչեւ 2017թ. օգոստոս ամիսներն ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ հարկային եւ մաքսային եկամուտներ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ ավելի քան 70.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2 տոկոսով կամ 62.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են նաեւ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները եւ ապառքները՝ համապատասխանաբար շուրջ 6.4 եւ 7.4 մլրդ դրամով։ Իսկ արտահանողներին վերադարձվող ԱԱՀ գերավճարները կազմել են ավելի քան 57.3 մլրդ դրամ, ինչը 7.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից։ Ցուցանիշների աճը Վախթանգ Միրումյանը պայմանավորում է ոչ միայն արտահանման դրական տեմպերով, այլեւ վարչապետի հանձնարարությամբ կոմիտեի նախաձեռնած մի քանի բարեփոխումներով. «Մասնավորապես՝ կառավարության որոշմամբ մինչեւ 20 մլն դրամ ԱԱՀ—ի հայտերի դեպքում գերավճարների վերադարձման ժամկետը սահմանվել է առավելագույնը 4 օր՝ նախկին 90+90 օրվա փոխարեն, 20 մլն դրամից ավելի հայտերի դեպքում ժամկետը կրճատվել է մինչեւ 77 օր, ինչպես նաեւ կրկնակի նվազեցվել է օտարերկրյա անձանց ԱԱՀ գումարների վերադարձման սահմանաչափը»։
ՊԵԿ նախագահի տեղակալը կարեւորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է հարկային ստուգումների 47.8 տոկոս կրճատման պարագայում. «Ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային եւ մոնիթորինգի կենտրոնի գործարկմանը»։
Մաքսային բնագավառի բարելավումները, ըստ Վախթանգ Միրումյանի, նույնպես անդրադարձել են վարչարարության վրա. «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր—հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը»։ Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին՝ Վախթանգ Միրումյանը կարեւորել է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը, ինչպես նաեւ 2018թ.—ից 1 միասնական գանձապետական հաշվի գործարկումը, որը իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որ խստիվ արգելվում է նաեւ ՊԵԿ նախագահի հանձնարարականով։

13-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO