Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայ-չեխական համագործակցության նոր ձեւաչափ

Միջկառավարական հանձնաժողովի 3—րդ նիստում ստորագրվեց արձանագրություն

Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները ակտիվացման միտում ունեն։ Կան ոլորտներ, որոնք օտարերկրյա գործընկերների համար դիտարկվում են առաջնահերթ եւ հեռանկարային, ուստի այդ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար պետք է քննարկումներն այլ հարթություն տեղափոխել։
Թե ի՞նչ ձեւաչափով է ընթանալու հայ չեխական տնտեսական համագործակցությունը՝ կողմերը քննարկեցին երեկ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նշենք, որ սա հայ—չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 3—րդ նիստն է, որին մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունների, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Իսկ Չեխիայի գործարար պատվիրակության կազմում էին Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի, արտաքին գործերի, եւ այլ գերատեսչությունների, ինչպես նաեւ Արդյունաբերության կոնֆեդերացիայի, Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, Հայաստանում Չեխիայի դեսպանության, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների առեւտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ գիտության, մշակույթի, ՏՏ եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Ստորագրվեց արձանագրություն, որով սահմանվեցին հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տպավորիչ ու հագեցած համարեց օրակարգով ամրագրված քննարկումները, իսկ ձեւաչափը որակեց արդյունավետ, քանի որ յուրաքանչյուր ոլորտում հնարավոր դարձավ վեր հանել համագործակցության հնարավորությունները, իսկ դրանք տարբեր են՝ տուրիզմից սկսած մինչեւ գյուղատնտեսություն։
Ինչ վերաբերում է Հայաստան–Չեխիա ուղիղ չվերթի վերականգնմանը, ապա, փոխնախարարի տեղեկացմամբ, որոշումը կայացվելու է մասնավոր ընկերությունների կողմից որոշ հաշվարկներ կատարելուց հետո։ «Մենք ընդունեցինք ի գիտություն այն վերլուծությունը, որ կա նախնական հետաքրքրություն այս տարվա ընթացքում վերականգնելու Հայաստան—Չեխիա ուղիղ չվերթը, ինչը ողջունելի է, քանի որ չվերթը նպաստում է ինտենսիվ համագործակցությանը զբոսաշրջության ոլորտում»,–վստահեցրեց Գարեգին Մելքոնյանը՝ հույս հայտնելով, որ տարվա ընթացքում չվերթը կվերականգնվի։
Հայ–չեխական տնտեսական համագործակցության խթանման համար միայն անցած տարի 3 բիզնես ֆորում է իրականացվել, իսկ չորրորդը, ըստ նախարարի տեղակալի, կկազմակերպվի այս տարվա հոկտեմբերին։ Նման ակտիվությունը նա պայմանավորում է երկուստեք ներդրումների եւ ծրագրերի իրականացման նկատմամբ հետաքրքության մեծացմամբ։ Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 30 ձեռնարկություն։ Իսկ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական շրջանառությունը տարեկան կազմում է 20 մլն դոլար։ Առաջին կիսամյակային տվյալներով շրջանառությունն արդեն աճ է գրանցել, իսկ շուրջ 20 տոկոսով ավելացել է Չեխիայից Հայաստան տուրիստական հոսքերի թիվը։
Փոխգործակցության հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ Հայաստան—ԵՄ, Հայաստան—ԵԱՏՄ, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացներով։ Բացի այդ, Գարեգին Մելքոնյանը նկատեց, որ բիզնեսի իրականացման եւ պայմանների մատչելիության առումով Հայաստանը գրավիչ է տարածաշրջանային այլ երկրների համեմատ, եւ իրենց նպատակն է հետաքրքիր բիզնես գաղափարներ ստեղծել ամենատարբեր ոլորտներում ու ներկայացնել մասնավոր հատվածին՝ նրանց տեղեկացվածության բարձրացման համար։
Գ. Մելքոնյանը բավական գրավիչ է համարում էներգետիկայի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտները սարքավորումների եւ տեխնոլոգիական հագեցվածությանն առնչվող ապրանքների ներմուծման առումով, խոսքը վերաբերում է չեխական «Շկոդա» ընկերության կողմից արտադրվող տեխնոլոգիական նորարարություններին։ Ի դեպ, չեխական ընկերություններն ունեն լուրջ հնարավորություններ եւ փորձառություն նաեւ այս ոլորտում։
«Էներգետիկ ոլորտում մենք հուսալի ենք, այս համագործակցությունը չի լինի գրավոր ամրագրված փաստաթուղթ եւ ուղղված կլինի կոնկրետ գործողությունների իրականացմանը։ Մենք քննարկեցինք մի շարք ոլորտներ՝ ներառյալ ռազմականը, որտեղ համագործակցության մեծ հնարավորություններ ենք տեսնում։ Արդեն կա լուրջ փոխգործակցություն տրանսպորտի ոլորտում։
Հայաստանում այսօր արդեն հայտնի ապրանքանիշ են Չեխիայից ներկրվող տրակտորներն ու բեռնատարները, որոնք գործարկվում են գյուղատնտեսության ոլորտում։ Հայաստանը մեզ համար գրավիչ է, քանի որ երկու երկրների միջեւ կան շատ նմանություններ։ Հայաստանը դիտարկում ենք մեզ համար ոչ միայն բաց երկիր, այլեւ դարպաս դեպի ՌԴ եւ Իրան, իսկ մենք որպես դարպաս կարող ենք ծառայել Հայաստանին ԵՄ շուկա մուտք գործելու համար»,–նշեց Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։
Գյուղատնտեսության, ջերմոցների կառավարման, սննդի վերամշակման գործընթացներում տեխնոլոգիական լուծումների ներմուծման առումով եւս Չեխիան կարող է փոխշահավետ գործընկեր լինել։ Լավագույն ծրագրերից մեկը կարող է լինել աղբի վերամշակումը։ Ըստ փոխնախարար Գարեգին Մելքոնյանի՝ աղբի սորտավորման, հավաքման, վերամշակման եւ աղբավայրերի կառավարման պլանավորման առումով չեխական կողմի առաջավոր փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Համագործակցություն է սպասվում նաեւ կրթության ոլորտում։
«Մենք առաջարկել ենք 2018թ. Չեխիայում կազմակերպել Հայաստանի կրթության պատմությանը նվիրված ցուցահանդես։ Օրակարգի ձեւավորումը, կարծում եմ, լուրջ նախադրյալ է առաջիկա մեկ տարում ինտենսիվ աշխատանքներ կատարելու համար»,–ասաց Գ. Մելքոնյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO