Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Ի վերուստ արվեստին կոչվածը

Հայաստանի նկարիչների միության 2—րդ հարկի ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Ավետիք Չթչյանի գրքի շնորհանդեսը, եւ բացվեց ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը։
Ավետիք Չթչյանի կյանքի ուղին կարճ էր, բայց թողած հետագիծը՝ խոր, լուսավոր եւ մնայուն։ Նա շարունակում է ապրել իր ստեղծագործություններով՝ որպես յուրօրինակ ինքնադիմանկար. «Ամեն ինչ հող ու մոխիր է դառնում, մնում է միայն արվեստը՝ իր խորքերում կրելով ճշմարիտ ասելիքը…»։
Չթչյանը էությամբ խորը, ոգեղեն մարդ էր։ Նա ասես իր մեջ կրում էր աշխարհի եւ մարդկանց միջեւ ստեղծված հոգեւոր կապը։ Նրա համար գեղանկարչությունը ապրելակերպ էր, հոգեւոր սնունդ, մտածելակերպ, որն էլ ուղեկցեց նրան ողջ կյանքում։ Նրա արվեստը ստեղծում է մի միջավայր, որում իշխում են մարդու խոհերն ու հույզերը՝ առարկաների երկխոսության միջոցով, բովանդակային խորքով։ Նա ոգեշնչում է իր պատկերած ամեն ինչը. իրերը, բնությունը. պարզ թվացող առարկաների հետեւում թաքնված է նրանց խոր իմաստը։
Չթչյանը փայլեց նատյուրմորտի ժանրում։ Ստեղծագործական վաղ շրջանի աշխատանքներում նշմարվում են հոլանդական դասական նատյուրմորտի ազդեցությունը եւ ներշնչանքը, ակադեմիական կառուցվածքը, շագանակագույնի, դարչնագույնի եւ օխրայի տարբեր երանգավորումները, շարդենական ֆակտուրան, լեսումային տեխնիկան, հատուկ սիրով ընտրված առարկաները, նրանց ներքին կապը եւ խոր բովանդակությունը մեծ ձգողականություն են առաջացնում դիտողի մոտ։ Հետագա աշխատանքներում նա դասականը համադրում է սյուրռեալիզմի ուղղության հետ, որը նրան հոգեհարազատ էր, դրանք խոհափիլիսոփայական, դեկորատիվ կամ սովորական նատյուրմորտներ են։ Գեղարվեստական ակադեմիան ավարտելիս նա առաջինն էր, ով որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է կոմպոզիցիոն նատյուրմորտ եռանկար, որը մինչ այժմ ակադեմիայում ցուցադրվում է եւ շատերին հիացնում իր կատարողական բարձր վարպետությամբ։
Նրա նատյուրմորտներում իշխում է խաղաղ մթնոլորտը, հանդիսավոր լռությունը՝ չնայած պայծառ գույներին, իսկ առարկաները ավելի քան խոսուն են՝ նկարչի ստեղծագործական ներշնչման շնորհիվ։ Հեղինակը լուսաստվերի խաղը, կարպետի ծալքերը, ապակու թափանցիկությունը նյութականության այնպիսի բացառիկ աստիճանի է հասցրել, որ ոչ փորձառու դիտողը կարող է տեսողական խաբկանքի մեջ ընկնել. այն հասնում է հիպեր ռեալիզմից միջեւ ֆոտոնատուրալիզմ։ Նրա շատ աշխատանքներ պարփակված են սիմվոլիզմով, որը փիլիսոփայական բովանդակություն է հաղորդում նրանց, ինչպես նաեւ դիտողի առջեւ կռահման խնդիր դնում։ Հաղորդակցվելով նրա որոշ աշխատանքներին՝ ակամա, մտովի ներխուժում ես կտավի խորքը։
Անշուշտ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում սյուրռեալիստական ոճով նատյուրմորտները. խնձորները՝ ամբողջ երկնքի անծայրածիր ֆոնին, վերնագրված «Ադամ» եւ «Եվա», փիլիսոփայական խորքով է օժտված «Ի վերուստ է տրվում» կարպետով նատյուրմորտը, որտեղ նռները վերեւից թափվում են։ Ինչպես նաեւ «Երաժշտական գործիքներով նատյուրմորտներ» շարքը, որոնցում իշխում է բանաստեղծական միջավայրը։
Չթչյանի ծննդավայր Գյումրիում է գտնվում իր կոմպոզիցիոն լավագույն աշխատանքներից մեկը՝ «Ռեքվիեմը», որն առանձնանում է իր մեծ չափերով։ Այն կարծես բաղկացած է մի քանի ավարտուն նկարներից։ Կոմպոզիցիոն կառուցվածքի, մանրակրկիտ մշակման, երաժշտական խոսուն միջավայրի շնորհիվ այս ստեղծագործությունը դիտվում է որպես կենդանի հնչեղությամբ սիմֆոնիա։
Նա առանձնակի ջերմությամբ է պատկերել բնության տեսարանները, ծաղիկները, հայկական եկեղեցիները, ունի Սեւանը պատկերող գեղեցիկ շարք՝ Շորժայի հրաշալի պատկերներով։ Այս նկարներում անհնարին է չնկատել հայկական ոգին։ Նրա նկարչությունը իր հետ պայծառություն եւ վեհանձնություն է բերում։ Նրա շատ աշխատանքներ կարող են անակնկալի բերել ամենախստաճաշակ դիտողին անգամ, գերել, լցնել հոգին ջերմությամբ, հենց դա է ճշմարիտ արվեստի կախարդական ուժը…
Ավետիք Չթչյանը գեղանկարչորեն էր ընկալում աշխարհը, ձգտում էր պատկերել ոչ միայն իրական կյանքը, այլեւ կյանքին զուգահեռ մի այլ իրականություն, ավելի ոգեղեն…
Նրա աշխատանքները ցուցադրվել են հանրապետական եւ միջազգային բազմաթիվ ցուցահանդեսներում. Երուսաղեմում, Բեյրութում, Փարիզում, Ստոկհոլմում, Մոսկվայում, Ամստերդամում, Վաշինգտոնում։
Նրա կյանքը լի էր լավատեսությամբ, լուսավոր ձգտումներով եւ ավելի մեծ բարձունքներ նվաճելու տենչով։ Ցավոք, ստեղծագործական ուղին երկար չեղավ, բայցեւ հասցրեց թողնել բարձրաճաշակ այնպիսի գործեր, որոնք վկայում են նրա ակադեմիական գրագետ նկարչության, կատարողական բարձր վարպետության, ինքնատիպ աշխարհընկալման, յուրովի ասելիքի, հոգու եւ մտքի հեքիաթային թռիչքի մասին… Կարճ ժամանակ էր տրված ապրելու, կարճ, բայց վառ ստեղծագործական կյանք, որում հստակ հաստատեց իր ստեղծագործական «Ես»—ը։

Ժաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արվեստաբան

13-09-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO