Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրինաչափ ու տրամաբանական

Շարունակվել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ու միջազգային համաձայնագրերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ կառավարության հեղինակած «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահան Հարությունյանը։
Փաթեթի, ինչպես նաեւ ճարտարապետական գործունեության, քաղաքի ճարտարապետական դիմագծի, ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները։ Հակոբ Հակոբյանը հարց է բարձրացրել, թե արդյոք փաթեթն ի զորու է լուծելու այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում։ Արարատ Միրզոյանը խոսել է նախագծերում առկա թերություններից, կարեւորել դրանց հստակեցումն ու բովանդակության որոշ հատվածների վերանայումը։ Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ փաթեթում առկա կարգավորումների մի մասն ընդունելի է, սակայն անորոշ է, թե ինչ կարգավիճակ է տրվում ճարտարապետների միությանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է, սակայն, ըստ նրա՝ խնդրահարույց դրույթներ փաթեթում դեռեւս կան։ Հրայր Թովմասյանը կարեւորել է փաթեթի քննարկումը, անդրադարձել ճարտարապետներին տրվելիք արտոնագրի գործընթացին, կարեւորել դրա արդյունավետ կազմակերպումը։
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Նարեկ Սարգսյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին եւ հարցերին, տվել պարզաբանումներ։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական բարեփոխումներով։
ՀՀ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա կարեւորել է նախագծի ընդունումը եւ գործընկերներին հորդորել կողմ քվեարկել։
Նիստին ՀՀ ԱԺ պատգամավորները ողջունել են Իսրայելի Պետության Կնեսետի պաշտոնական պատվիրակությանը՝ Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովի գլխավորությամբ։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը։ Նա անդրադարձել է եվրոպական տարբեր երկրներում ապաստան ստացող ՀՀ քաղաքացիների խնդրին։

Առաջարկվում է պարտադիր կիրառումը չտարածել

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը։ Առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա։ Օրենքի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի 3—րդ հոդվածի 3—րդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար ստեղծված խոչընդոտները, ինչպես նաեւ ապահովել համայնքների բյուջեների մուտքերը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Քննարկվել է օրենքի նախագիծը

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվող «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել Վաչե Տերտերյանը։ Նախագծով առաջարկվում է Երեւան համայնքի կարգավիճակի խմբագրում, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում։ Նախագծով գործող օրենքի կամավոր բոլոր լիազորությունները ճանաչվում են ուժը կորցրած, նախատեսվում է կառավարության կողմից Երեւանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքի դադարեցում, օրենքի որոշ դրույթների հստակեցում, կրկնությունների բացառում։ Նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորումների կատարումն ու օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ նախագծին առնչվող խնդիրները, պայմանավորվածության համաձայն, առաջիկայում կքննարկվեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանձնաժողովն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։

Տեսակետներ հարցի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արտակ Զեյնալյանը, մասնավորապես, անդրադարձել են Երեւանի ավագանու խմբակցությանը հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից զրկելուն վերաբերող դրույթին եւ ներկայացրել իրենց մտահոգությունները։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բոլոր առաջարկները կքննարկվեն։

Փոփոխություններ եւ լրացում

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենքը համապատասխանեցվում է նոր Սահմանադրությանը։ Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով։ Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն։ Դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցել ծառայողական համազգեստով։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ռազմականացված մարմիններում ծառայողների՝ հավաքներին մասնակցելիս քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերելու մասով նշել է, որ քաղաքական բնույթի հավաքի մասնակցելիս նրանց քաղաքական չեզոքության խնդիրը կասկածի տակ կդրվի, սակայն բնապահպանական հավաքի մասնակցելու հարցում չկա որեւէ արգելք։ Պարոն Թովմասյանի խոսքով՝ ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը չեզոքության խնդիր կարող է առաջացնել. ծառայողն այդ հավաքին մասնակցում է որպես քաղաքացի։
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը նշել է, որ նախագիծը համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրության դրույթներին, այն կվերաձեւակերպվի, լուրջ փոփոխության կենթարկվի նախագծի նաեւ առաջին հոդվածը։
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 41—րդ հոդվածը։ Հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը։ Սակայն քննչական կոմիտեի աշխատակիցը պետծառայող է եւ որպես սոցիալական փաթեթի շահառուի՝ պետությունը նրա հետազոտումը եւ բուժումն իրականացնում է անվճար։ Այդ իսկ պատճառով օրենքի 41—րդ հոդվածը դառնում է անիմաստ։
Հաջորդիվ խորհրդարանի ուշադրությանն են ներկայացվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բացակայում է հարեւանային իրավահարաբերությունները կարգավորող հատվածը, եւ այդ բացթողման մասին խոսում է նաեւ դատական պրակտիկան։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հարակից զեկույցում օրինակներ է բերել դատական պրակտիկայից եւ նշել, որ իր առաջարկություններն է ներկայացրել, որոնք ընդգրկվել են նախագծում՝ հստակություն մտցնելով այնտեղ։ Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ժամանակ առ ժամանակ օրենսդրությունը կատարելագործելու անհրաժեշտություն է ծագում, եւ դա օրինաչափ ու տրամաբանական է։ Արփինե Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հարեւանային իրավահարաբերություններում առկա անորոշությունը եւ դատական վեճերը կնվազեն։
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է նախագծի դրական կողմերը եւ կարեւորել քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ ավելորդ իրավակարգ կարգավորում է տրվում հարեւանային հարաբերություններին, եւ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կավելանան դատական վեճերը։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր խոսքում նշել է, որ հնարավոր չէ հաշվարկել, թե որքան վեճեր կան ոլորտում, երբ չկա սուբյեկտիվ իրավունքը. այս իրավունքի իրացման դաշտը մեծ է։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորել է գործընկերներին չընկնել ծայրահեղությունների գիրկը, քանի որ նախագծով կարգավորվում են հարեւան հողամասերին առնչվող իրավահարաբերությունները, ոչ թե հարեւանային հարաբերությունները։ Չափանիշներըը սահմանված են, եւ նորմատիվ չափերի ու դրանց գերազանցմանն առնչվող հարցերն օրինագծում հստակեցվել են։
«Վարչարարության հիմունքերի եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող նախագծով հստակեցվում է, թե ով կարող է իրականացնել վարչարարություն, ընդունել վարչական ակտ։
Հարակից զեկույցում Հրայր Թովմասյանը նշել է, որ ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքերի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
Այնուհետեւ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կհստակեցվի եւ առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը եւ դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը։ Կնախատեսվեն նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են համաձայնությամբ նախատեսված ծանուցումներին, ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարեւոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգին, ինչպես նաեւ ծանուցման մեջ նշված գործողության ամբողջությամբ կամ մասնակի կատարմամբ պատշաճ ծանուցվելուն։ Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը։ Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ եւ մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը։ Հարցի քննարկումը կշարունակվի այսօր։
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 124—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։
ՀՀ Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի այսօր։

13-09-2017





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO