Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել եւ անցկացվում են ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին եւ առկա մարտահրավերներին վերաբերող քննարկումներ։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց քննարկման հիմնական ուղղություններն ու շեշտադրումները, մասնավորապես՝ երկու ուղղություններից մեկը վերաբերել է տեղեկատվական անվտանգության շրջանակներում հակահայկական քարոզչության եւ դրա չեզոքացմանն ուղղված համահայկական ջանքերին ու առաջիկա անելիքներին, իսկ երկրորդում քննարկվել է ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու նպատակով «Ազգ—բանակ»—ի՝ որպես զարգացման եւ մեր անվտանգության ապահովման համար կարեւորագույն բանաձեւը։
Ա. Զաքարյանի խոսքով, «Ազգ—բանակ» հայեցակարգը բավականին մեծ ուշադրության է արժանացել սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, բավականին ակտիվ քննարկումներ են եղել գաղափարի, մոդելի առանձնահատկությունների, համահայկական ներուժի մասով, ինչպես նաեւ տարբեր ուղղություններով սփյուռքի կազմակերպությունների մասնակցության հնարավորությունները եւ «Ազգ—բանակը» տեսությունից կյանքի կոչելու քայլերը՝ ի նպաստ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի պաշտպանական համակարգերի զարգացման տնտեսական, ռազմաքաղաքական, ռազմարդյունաբերական եւ համագործակցության տեսանկյուններից։
Որպես «Ազգ—բանակ» հայեցակարգի հինգ ուղղություններ նշվում են ռազմական կրթության եւ ռազմական կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի 21—րդ դարի զինուժի պահանջներին համապատասխան ապահովել բարձր որակի անվտանգություն մեր տարածաշրջանի համար։ Հաջորդը՝ մարտունակության եւ մարտական պատրաստվածության խնդիրների բարելավման միջոցով հասնել պաշտպանության, մարտական հերթապահության եւ մարտական պահպանության նոր մակարդակի՝ առաջնագծի կահավորման, տեխնոլոգիական նորամուծությունների ներդրման եւ շարունակական զարգացման միջոցով։ «Այս խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ ԶՈւ ուշադրության կենտրոնում եւ դրանց իրականացման համար կան նպատակային ծրագրեր»,— մանրամասնեց պաշտպանության նախարարի տեղակալը։ Մյուս ուղղությունը՝ ռազմական դիվանագիտությունն է, որը ժամանակակից աշխարհում ստանում է էլ ավելի կարեւոր նշանակություն։ Կարեւորվել է ռազմական դիվանագիտության միջոցով ռազմարդյունաբերական ոլորտում շուկաների եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ կապերը զարգացնելու միջոցով հասնել նրան, որ ոչ միայն Հայաստանի համար շուկա փնտրեն կամ մատակարարումներ իրականացվեն, այլեւ մեր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հնարավորությունները ներկայացվեն դրսի շուկաներում։ «Փորձելու ենք սփյուռքում առկա ներուժը եւ մեր հայրենակիցների կապերը, նրանց հնարավորությունները, գիտական եւ մասնագիտական կարողությունները եւս ներգրավել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արագընթաց զարգացումն ապահովելու համար։ Դրա համար տեսնում ենք իրական հնարավորություններ եւ ունենք անհրաժեշտ ռեսուրսները։ «Ազգ—բանակ» հայեցակարգը այն բացառիկներից է, որն ընդունելի է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի բոլոր հայրենակիցների համար անկախ հասարակական—քաղաքական մոտեցումներից»,—ընդգծեց Ա. Զաքարյանը։
Անդրադարձ է եղել նաեւ սահմանամերձ համայնքների զարգացման եւ դրանց ամրության ապահովման, դրանցում սոցիալ—տնտեսական, կենցաղային, նաեւ անվտանգային միջավայրի խնդիրներին։ Համաժողովի երկրորդ օրը հանգամանալից քննարկվել են սահմանամերձ բոլոր 38 բնակավայրերում եւ 26 համայնքներում իրականացվող եւ իրականացվելիք աշխատանքները, նաեւ այդ աշխատանքներում սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը։
Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված սփյուռքի ներկայացուցիչների կողմից արդեն իսկ կան գործնական առաջարկներ։ Միաժամանակ նրանց ներգրավվածությունը պայմանավորում եւ կարեւորում են ոչ միայն ֆինասնական կամ բիզնես մոտեցումների ձեւաչափով, այլեւ բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում իրենց ունեցած հնարավորությունների եւ մասնագիտական ներուժի օգտագործմամբ։
Նշենք, որ ՊՆ—ն նախաձեռնել է նաեւ օրենսդրական բարեփոխումներ, որոնք առնչվում են մոտ մեկ տասնյակ օրենքների, այդ թվում՝ նաեւ մայր օրենքներին։
Ա. Զաքարյանը տեղեկացրեց, որ նախագծերն առաջիկայում կներկայացվեն ԱԺ՝ ակնկալելով լայն եւ արդյունավետ քննարկումներ։ Մասնավորեցնելով ասածը՝ նա նշեց, որ նախատեսվում է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան դրույթով ամրագրել պետական բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարագրերում զինվորական ծառայության հետ ունեցած առնչությունները։ «Սրանով մենք կարեւորում ենք մեր հասարակության մեջ զինվորի եւ զինծառայողի դերակատարության արժեւորումը, նաեւ պաշտպանական ընդհանուր համակարգերի զարգացման, ԶՈՒ—ի կայացման, ամրապնդման եւ դրանցում յուրաքանչյուրի ունեցած մասնակցությունը։ Շատ կարեւոր է աստիճանաբար հասնել նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաները զինծառայության անցնելը համարեն իրենց կենսագրության կարեւոր մասը։ Սա ունի ոչ միայն բարոյական, այլեւ իրավական պարտավորության կողմ»,— շեշտեց փոխնախարարը։ Համեմատելով Հայաստանի եւ այլ երկրների բնակչության թվաքանակի եւ զինված ուժերում ներգրավվածությունը, Ա. Զաքարյանը ասաց, որ եթե այլ երկրներում 600—ից, 400—ից, կամ լավագույն դեպքում 150—ից մեկն է ծառայում, ապա մեր երկրում՝ 40—ից մեկը։
Ի դեպ, պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գեներալ—լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նիստի ժամանակ կարեւորել է «Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքահայության ակտիվ ներգրավումը», քանի որ դա «եւ նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ։ Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները՝ դրանք դնելով ի սպաս ամբողջ ազգի, միեւնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան–սփյուռք կապերը՝ նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

20-09-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO