Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում

Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք hամաժողովում պատասխանելով Ադրբեջանին տարածքներ տալու մասին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ դրանք կարող են լինել միայն այնպիսի տարածքներ, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես հիմնահարցի հանգուցալուծմանը։
Մեկնաբանելով Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ դաշնակցության տեսակետը համընկնում է այն մոտեցման հետ, որն ամրագրել է Արցախի ժողովուրդն իր երկու հանրաքվեների միջոցով։ «Այդտեղ զիջումների մասին խոսվում է, բայց պայմանով, որ վերականգնվի ԼՂՀ տարածքային ամբողջականությունը եւ ճանաչվի ԼՂՀ անկախությունը»,–նշել է Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ դրանց դիմաց Ղարաբաղի ժողովուրդը պատրաստ է զիջումների։
Ռուստամյանը նկատել է, որ որեւէ զիջման մասին խոսք չի լինի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ «Կճանաչի, կսկվեն բանակցություններ, մյուս կողմից էլ չես կարող ասել՝ բացարձակապես ոչ մի զիջում, ոչ մի խոսակցություն, ստատուս քվոն ոնց որ կա, այնպես պետք է պահպանվի։ Այդ պարագայում դու ասում ես՝ ես բանակցություններից դուրս եմ գալիս։ Բանակցությունները չի կարելի վտանգել»,–հավելել է նա։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Aysor.am»—ին ասել է, որ Արցախի բոլոր տարածքներն էլ երկրի անվտանգության առումով մեծ նշանակություն ունեն. «Իհարկե, Նալբանդյանի տեսլականը իրենից կարող եք ճշտել, բայց ես ասեմ հետեւյալը՝ մենք միշտ ընդգծել ենք՝ հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում ավելի մեծ պատերազմ կամ ավելի ողբերգալի իրադարձություններ տեղի չունենան։ Այս առումով, մեզ համար չափազանց կարեւոր է անվտանգության բաղադրիչը»։
Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար՝ կյանքի ու մահվան։ Նա նկատել է, որ 1988—ին ԼՂԻՄ—ի սահմանները եւ 1991—ին ԼՂՀ—ի սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար՝ հարձակվելու հայկական կողմի վրա ու հարցը կարգավորելու ուժային տարբերակով։
«Հիմա այն, ինչ ուզում է Ադրբեջանը՝ վերադառնալ 1988 թվականի սահմաններին։ Ադրբեջանի համար դա գայթակղիչ է, պետք է հարձակվել, ոչնչացնել մեզ։ Եթե մենք չլինեինք այն սահմաններում, ինչպես նախկինում եղել է ԼՂԻՄ—ի սահմաններում, միգուցե թշնամին չէր հարձակվի։ Ասենք՝ Քարվաճառը, որտեղից սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ—ի ջրային պաշարների 85 տոկոսը՝ Արփա եւ Որոտան գետերը, որոնք փրկում են Սեւանա լիճը, իսկ Սեւանը մեր ամենամեծ հարստությունն է։ Լավ, հիմա եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, տիրացավ այդ տարածքին, ի՞նչ է ջրային ահաբեկչությամբ չի՞ զբաղվելու։
Մենք միշտ ասել ենք՝ եթե ուզում են հարցը համապարփակ կարգավորել, եթե Ադրբեջանը պատրաստ է քայլեր կատարել, ընդհանրապես այդ քայլերը պետք է լինեն համարժեք։ Չի կարող լինել փոխզիջում՝ տարածք տալ խոստումի դիմաց։ Խոստումի դիմաց մենք նրան խոստում կարող ենք տալ»,–նշել է Դ.Բաբայանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ադրբեջանին ինչ—որ բաներ զիջելու դիմաց Ղարաբաղին պետք է տրվի կարգավիճակ»,–ասել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Չգիտեմ, թե ինչ տիպի բանակցություններ են ընթանում, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց, հավանաբար, կողմերը գնացել են կոմպրոմիսային ճանապարհով։ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք ու երբեք նորմալ հարաբերություններ չեն ուզում զարգացնել Հայաստանի հետ։ 1915թ.—ից սկսած հայերի նկատմամբ իրականացված եղեռնը նրանց ծրագրերում շարունակվում է»,–ասել է նա։
«Եթե որեւէ բան պետք է տրվի, շատ զգույշ պետք է լինենք, որովհետեւ մարդիկ ուզում են Ղարաբաղը գրավել ու չեն էլ թաքցնում դա, ասում են՝ ամեն մի ադրբեջանցի մի ղարաբաղցու վիզ պետք է կտրի, իսկ հետո իմաստուն դեմքով հայտնագործություններ են անում, որ Երեւանը, Հայաստանը Ադրբեջանի տարածք է, պետք է դրանք ազատագրեն»,–նշել է Արման Նավասարդյանը։
Վերջինս ասել է, որ փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ։ Նա նշել է, որ եթե Ադրբեջանին «մի բան տրվելու է, դրա դիմաց պետք է ստանալ ստատուս քվո, կարգավիճակ, որը կլինի անկախ Ադրբեջանից, դրանից հետո կարելի է խոսել, ինչ—որ բաներ տալու մասին, եթե անվտանգությունը ապահովված կլինի»։
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի մասնակիցներից մեկը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է՝ ո՞ր տարածքների մասին է խոսել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար։
Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանը նկատել է, որ իր համար այդ իրարանցումն անհասկանալի է. «Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է։ Այսինքն՝ երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված են միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը։ Բայց ներկայացնելով այդ տարրերը՝ երկու դեպքում, այն էլ մինչեւ այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա, որ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որեւէ մի զենքի համար անվտանգ եւ հուսալի լինի, որ որեւէ մի զենքի համար հասանելի չլինի։ Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը։ Այսինքն՝ ըստ էության այն, ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»։
Շավարշ Քոչարյանը ընդգծել է՝ ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս. «Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները։ Ինչո՞ւ է դա այդպիսի իրարանցում առաջացրել, չեմ հասկանում։ Ավելին, միշտ հիշենք, որ խոսքը վերաբերում է փաթեթին։
Հիշենք նաեւ այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, եւ այդ համաձայնությունների էությունը հետեւյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջեւ։ Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ եւ այլն։ Ավելին, ինչը նաեւ երեկ ասաց նախարարը, առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության։ Սա է եղել ասվածը»։
Ա. Խ.

20-09-2017





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO