Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում

Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ նախօրեին Հայաստան է ժամանած Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը Ազգային ժողովում ունեցած պաշտոնական հանդիպումներից զատ՝ լրագրողների հետ ճեպազրույցներում պատվիրակության անդամները անդրադարձել են Հայաստանին վերաբերող հարցերի։
«Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի»,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործիչ Աննա Էշուն. «Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը պետք է առաջ շարժվի։ Մենք հավատում ենք, որ դա շատ կարեւոր է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար։ Դա այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է»։
Էշուն մտահոգիչ է համարում Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները՝ մասնավորապես կապված «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով բացահայտումների հետ։
«Այս ամենը բավականին խճճված է, այդ իսկ պատճառով կարեւոր է ուսումնասիրելը։ ԱՄՆ—ի ազգային շահերի տեսանկյունից մենք սա դիտարկում ենք որպես կարեւոր հարց»,—ասել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ—ի կողմից Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը՝ Էշուն նշել է՝ ԱՄՆ—ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Մեզանից շատերը չեն դադարում աշխատել այս ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Դա անցյալի սարսափի մասին է, սակայն ես նաեւ կարծում եմ, որ մեր այցն առնչվում է մեր ապագային ու հայ—ամերիկյան գործընկերությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա ոչ միայն Հայաստանի եւ հայերի, այլեւ Ամերիկայի շահերից է բխում»,–ասել է ԱՄՆ կոնգրեսականը։
ԱՄՆ—ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ԱՄՆ կոնգրեսականների հետ նույնպես Հայաստանում է, լավատեսորեն է տրամադրված Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Նրա հավաստմամբ՝ գործընթացը սովորաբար երկարատեւ է, սակայն անհրաժեշտության եւ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հնարավոր է կարգավորել։
«Այս պայմանագիրը գործադիրի տիրույթում է, եւ մենք քննարկեցինք դա… Մենք պայմանավորվեցինք, որ պետք է շարունակենք աշխատել գործադիրի հետ, ԱՄՆ գանձապետարանի հետ, որպեսզի այս գործընթացն արագացվի։ Գիտեք, պիտի ասեմ, որ սովորաբար այն երկրները, որոնց հաջողվում է այդ պայմանագիրը ստորագրել, անցնում են 1—3 տարվա գործընթացով։ Կարծում եմ, որ անհրաժեշտության մասին երկու կողմերի հետ էլ խոսեցինք։ Եթե կա անհրաժեշտություն եւ քաղաքական կամք, մնացածն արդեն տեխնիկական հարց է, որը ես եւ իմ ամերիկյան գործընկերը պետք է փորձենք արագացնել»,–ասել է Գրիգոր Հովհաննիսյանը։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

20-09-2017





18-01-2018
«Միասին մենք ուժեղ կլինենք»
ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ ...


 
18-01-2018
Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով
Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների ...


18-01-2018
Հանցագործության ռոմանտիզացիա
Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ...


18-01-2018
Հայերի ցեղասպանությունը Բաքվում
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. ...


18-01-2018
Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է
Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ ...


 
18-01-2018
Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի ...


18-01-2018
Օրենսդրական նախագիծն ընդունվել է
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը




18-01-2018
Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում
Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ...

18-01-2018
Համահայկական թվային գրադարան
2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ...

18-01-2018
Ներդնել կառավարման նոր մշակույթ
Եվ առողջապահության ոլորտում էապես ...

18-01-2018
Կրթամշակութային նորոգ օջախներ
Տոնական արարողությունը եզրափակվեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +4... +6

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO