Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.04.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ այցելել է Կոտայքի մարզի մի շարք ընկերություններ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժից։
Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ Աբովյան քաղաքում այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ, ծանոթացել սնկի արտադրության պայմաններին, փաթեթավորման եւ պահեստավորման գործընթացին, եղել սնկի պահածոյացման արտադրամասում։
Ընկերությունն արդեն 13 տարի զբաղվում է սնկի արտադրությամբ, հիմնական ուղղությունն արտահանումն է։ Արտադրում են թարմ շամպինյոն, պորտոբելլո, կախասունկ, ունեն նաեւ վերամշակված արտադրանք։ Ընկերության խորհրդի նախագահ Արեգ Ազոյանի խոսքով՝ թարմ սունկն արտահանվում է հիմնականում ԵԱՏՄ եւ Մերձավոր Արեւելքի երկրներ, իսկ վերամշակված արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում։ 2016 թվականին այստեղ արտադրվել է մոտ 1500 տոննա սունկ, որից մոտ 350 տոննան արտահանվել է, արդեն այս տարի արտահանման ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի, հետագայում նախատեսում են արտահանման մասնաբաժինը հասցնել մոտ 90 տոկոսի։
Նախարարի հաջորդ կանգառը հենց «ՕՌՎԱԿՕ» հայ—նորվեգական համատեղ ձեռնարկությունում էր, որտեղ նա հանդիպել է աշխատակիցների հետ, ծանոթացել որդակոմպոստացման գործընթացին։
Այստեղ ներկայումս արտադրվում է չորս անուն օրգանական պարարտանյութ։ Աշխարհում միակ ընկերությունն է, որտեղ սնկարտադրության օգտագործված կոմպոստը վեր են ածում օրգանական պարարտանյութի՝ արտադրական ծավալներով։ Ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանը նշում է, որ համալիր օրգանիկ պարարտացման շնորհիվ պտուղը ստացվում է ավելի խոշոր, համեղ, նաեւ երկար պահունակություն է ունենում, հիվանդությունների նկատմամբ ավելի կայուն է դառնում, վնասատուներն ավելի քիչ վնաս են հասցնում, եւ ամենակարեւորը՝ ստացվում է սպառման համար անվտանգ մթերք։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է օրգանական պարարտանյութերի, այդ թվում՝ նաեւ ընկերության կողմից ստեղծված էկոլոգիապես մաքուր կենսահումուսի, տորֆի եւ կոմպոստի խառնուրդ հանդիսացող «ՕՐԳԱՆՈՄԻՔՍ» կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութի հանդեպ հետաքրքրության աճ, սակայն դեռեւս կարծրացած մտածելակերպ կա գյուղացիների շրջանում՝ բավարարվում են միայն ազոտական պարարտանյութով, այնինչ այն միակողմանի պարարտացում է։
Այնուհետեւ նախարար Իգնատի Առաքելյանն ուղեւորվել է Զորավան համայնք՝ օրգանիկ մոշի եւ ազնվամորու մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով։
Տնօրեն Հարություն Փախչանյանը հայտնել է, որ իրենց նպատակն է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ այստեղ բարձր արտադրողականությամբ ազնվամորու եւ մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել։ Այժմ այստեղ յոթ սորտ է փորձարկվում, նպատակ ունեն դուրս գալ արտերկրի շուկա, քանի որ հայ սպառողը դեռեւս պատրաստ չէ բարձր գին վճարել օրգանիկ արտադրանքի համար։ Ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ձեռք են բերել տրակտոր՝ անհրաժեշտ կցամասերով, ծրագրի պայմաններից գոհ են, եթե այն չլիներ, տեխնիկայի ձեռքբերումը պետք է հետաձգեին մյուս տարիների համար։ 2018 թվականին նախատեսում են օգտվել նաեւ կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման սուբսիդավորվող վարկերից։
ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է նաեւ Արագյուղ համայնքում գտնվող «Նաիրիան» ընկերություն, որը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ՝ կիրառելով հայկական բարձրավանդակում աճող բույսերը։ Ներկայումս ընկերությունն ունի 4 հեկտար դամասկոսյան վարդի դաշտ եւ եւս 4 հեկտար հողատարածք այլ եթերայուղատու մշակաբույսերի աճեցման համար։ Ընկերության մասնագետները նշում են, որ դամասկոսյան վարդը բոլորովին էլ քմահաճ չէ. ցրտադիմացկուն է, կարկուտից չի վնասվում, շատ քիչ ոռոգում է պահանջում, միեւնույն ժամանակ իր գեղեցկությամբ շատ սրտեր է գրավում. վարդաքաղի սեզոնին ոմանք նույնիսկ դիմում են կամավոր հիմունքներով այստեղ աշխատելու համար։
Ընկերության համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի խոսքով՝ բնական կոսմետիկայի պահանջարկն աշխարհում գնալով ավելանում է, սակայն շատ քիչ ընկերություններ կան, որ այդ ամենը պատրաստում են հենց իրենց արտադրած բնական հումքից, եւ Նաիրիանը հենց դրանով էլ առանձնահատուկ է։
Նախարարը շրջել է դաշտերում, եղել ընկերության գործարանում եւ լաբորատորիայում, հետեւել ռեհանի թորման գործընթացին, ծանոթացել ընկերության ընթացիկ աշխատանքներին։ «Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն՝ սնկից ստանում են օրգանական պարարտանյութ, որն իր հերթին օգտագործվում է ե՛ւ այգեգործության, ե՛ւ այս նոր ոչ ավանդական ուղղության՝ օրգանական կոսմետիկայի համար անհրաժեշտ մշակաբույսերի աճեցման համար։ «Նաիրիան» ընկերությունը շատ լավ նախաձեռնություն է սկսել, արդեն դուրս են եկել միջազգային շուկա։ Նրանց հետ քննարկեցինք այս ուղղությունն ընդլայնելու նպատակահարմարության հարցը։ Նաեւ եղանք հատապտղային ինտենսիվ այգում, որտեղ ընտրում են լավագույն տնկին՝ տվյալ բնակլիմայական պայմաններին համապատասխան մաքսիմալ բերք ստանալու նպատակով»,–ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։
Նախարարը կարեւորել է գյուղատնտեսությունում օրգանական պարտանյութերի կիրառումը եւ արտադրությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը կանի հնարավորը այն խթանելու համար։

20-09-2017





27-04-2018
Դրական ցուցանիշները պետք է պահպանվեն
Քննարկված բոլոր հարցերն ընդունվել են

Երեկ տեղի է ...


27-04-2018
Կառուցողական ուղին՝ լավագույն լուծում
Եվ զգույշ վերաբերմունք՝ տեղեկատվության հանդեպ

Նախորդ տարի ընթացիկ ...


27-04-2018
Քաջության օրինակներն անպակաս են
Վարդենուտցիները դրանց մասին լսել են իրենց մեծերից

Շիրաղալա ...


27-04-2018
Առաջին հանրապետության նախերգանքը
Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային ...


27-04-2018
Օրինականությունը չպետք է խաթարվի
Հնարավոր լուծումների փնտրտուքը շարունակվում է

Երեկ «Իմ քայլը» ...


27-04-2018
Ցանկացած որոշում պետք է բխի երկրի շահերից
ԱԺ խմբակցությունները շարունակում են քննարկումներն ու խորհրդակցությունները

Ազգային ...


 
27-04-2018
Զբոսաշրջիկներին անհանգստացնում է վիճակը
Տուրիստական ընկերությունները որոշակի ազդեցություն նկատում են

Այս օրերին ...



 
27-04-2018
Այլընտրանքային էներգետիկա
Կուտակիչ կայանների հիմնումը կապահովի ...

27-04-2018
Երկրաբանները ստորգետնյա ջուր են որոնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ...

27-04-2018
Կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը
Վանաձորի Զորավար Անդրանիկի խճուղու սկզբնամասում, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO