Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում

Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության զարգացումը մեծապես կախված է նաեւ հարկային ու մաքսային համակարգերում իրականացվող շարունակական բարեփոխումներից, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը համաշխարհային հայտնի մասնագետների հետ քննարկում է երկու համակարգերում բարեփոխումներ անցկացնելու հարցը։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին։ Նա նշեց, որ բարեփոխումներն իրականացվելու են փաթեթային եղանակով։
«Եթե նկատել եք, մենք այս տարի աննախադեպ մի քայլ ենք արել։ Անցած տարվա վերջին, հաստատելով 2017թ. բյուջեն, մենք բյուջեի մուտք ենք նախատեսել։ Քիչ կառավարություններ կան, որոնք նման համարձակություն են ունենում։ ՀՀ կառավարությունը հստակ ձեւակերպել է անելիքները՝ ցույց տալով դոնորներին, միջազգային կազմակերպություններին, որ աշխատում է ստվերը վեր հանել եւ բյուջեի մուտքեր ապահովել, ինչի դեպքում հնարավորություն կլինի ձեւավորելու ավելի մատչելի ու տրամաբանական հարկային համակարգ»,–նշեց գործադիրի ղեկավարը։
Կ. Կարապետյանը պատասխանեց նաեւ 2018—ից հետո ՀՀ վարչապետի թեկնածուի մասին լրագրողի հարցին՝ հայտնելով, որ ՀՀԿ—ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի. «Եկեք այսպես ասենք. մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել։ Երբ կլինի ՀՀԿ—ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք։ Այդ թեմայով կխոսեմ այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի hանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը»։
Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցության արդյունքում այլ շուկաների հետ համագործակցությանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ ՀՀ անդամակցությունը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը։ Նա ընդգծեց՝ ԵԱՏՄ—ում Հայաստանը համագործակցում է ոչ ի վնաս այլ հարաբերությունների. «ԵԱՏՄ—ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, ակումբ, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին։ Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հանդիսանում են հենց այդ քաղաքականության հետեւանք։ Հայաստանը մեծ շուկայի մաս է կազմում, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա։ Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս։ Ունենք արտահանման մեծ աճ ե՛ւ դեպի Իրան, ե՛ւ դեպի Եվրամիություն»։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պոտենցիալ ներդրողների հետ շփվելիս նրանց բացատրում են, որ ներդրումները միայն Հայաստանի 3—միլիոնանոց շուկա չեն մտնում. «Մենք նրանց ասում ենք, որ Հայաստանում ներդրում կատարելով իրենք մտնում են կամ Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա, կա՛մ Իրանի 80 միլիոնանոց շուկա, կա՛մ Եվրոպական միության շուկա։ Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որպեսզի Եվրասիական տնտեսական միության շուկա մտնեն։ Ավելին, ԵԱՏՄ—ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որպեսզի մեր «GSP+» համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն կամ Իրանի հարթակն օգտագործեն»։
Կ. Կարապետյանը լիովին հնարավոր համարեց 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծեց՝ ճիշտ աշխատանքներ իրականացնելու դեպքում դա հնարավոր է. «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր։ Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»։
Ինչ վերաբերում է արտագաղթի առկայությանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա, այն լիովին չի դադարելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում։ Սակայն, ըստ գործադիրի ղեկավարի, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր։
Հարցադրմանն ի պատասխան, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի մասին, Կ. Կարապետյանն ասաց. «Սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ գնահատականներ։ Շատերն, անհաջողակ լինելով բիզնեսում, չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել եւ ձախողվել։ Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել։ Բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»։
Լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը հարց ուղղեց վարչապետին՝ ասելով, թե արդյոք Կարեն Կարապետյանը հաջորդ տարի կշարունակի պաշտոնավարել։
«Մեկ տարի առաջ ես Ձեզ ասել էի, որ վստահությունը Հայաստանի հանդեպ նվազել է, սակայն Դուք կարողացաք այնպես անել, որ այդ վստահությունը վերականգնվի։ Դուք լավ շախմատ խաղալ գիտեք, քանի որ շախ ըրիք, մատ ցույց տվիք եւ ճանապարհը մաքրեցիք շատերից։ Հիմա՝ մեկ բառով կուզեի պատասխանեիք՝ կփափագե՞ք մնալ Ձեր պաշտոնին»,—ասաց Մարտիրոսյանը։
«Այո»,–պատասխանեց վարչապետը։
Վերջում ՀՀ վարչապետը հայտնեց, որ այլ երկրներում Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ կառավարությանը հաշվետվություն կներկայացնեն՝ Հայաստանում ներդրումներ ապահովելու համար կատարված աշխատանքների վերաբերյալ. «Մենք տնտեսական բաղադրիչներ եւ հայտանիշներ ենք սահմանել, որոնց հիման վրա մեր դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու։ Ընդ որում, դեսպանատները մենք դասակարգել ենք ըստ երկրների մեծության եւ հետաքրքրությունների, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»։
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ

20-09-2017





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO