Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա

Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի երկրորդ օրը շարունակվեցին ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ թեմատիկ քննարկումները՝ «Սփյուռքի գործարար եւ մասնագիտական ցանցերի հնարավորությունները» խորագրի ներքո։
Սփյուռքահայությունը կարող է եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ու զարգացնելու ուղղությամբ։ Նման համոզմունք հայտնեց «Հայկական առեւտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանը (ԱՄՆ)։
«Վստահ եմ, որ միասնական աշխատանքով կպարզենք, թե ինչպես կարող է սփյուռքը ներդրում ունենալ տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներում։ Որպես Հայկական առեւտրային ցանցի ատենապետ, կարող եմ ասել, որ Հայաստանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, այսօր լուրջ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով. բարձրացվել է վստահության մթնոլորտը, հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, պատրաստվում են ներդրումների մասին տեղեկություններ եւ հիմքեր են ստեղծվում, որ ներդրումների մասին տեղեկությունը փոխանցվի ներդրողներին։ Սփյուռքահայը, անկախ նրանից, թե որ երկրից է եւ անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունի, պետք է գործնական քայլեր կատարի Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ»,–ընդգծեց նա։
Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը համոզմունք հայտնեց, որ համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար։ Նա փաստեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կանխատեսած տվյալները ցույց են տալիս, որ ապագայում համաշխարհային տնտեսությունը բավականին կայուն է լինելու, իսկ համախառն ներքին արդյունքի միջին աճը կազմելու է 1,5 եւ 2 տոկոս։
«Կայուն զարգացում է սպասվում Եվրամիությունում, Ռուսաստանում, Չինաստանում եւ այլ երկրներում։ Դա նպաստավոր է Հայաստանի տնտեսության զարգացմանը զարկ տալու համար։ Հայաստանի ՀՆԱ—ի միջին աճը պետք է կազմի առնվազն 7 տոկոս, եւ այն ապահովելու համար պետք է փոփոխություններ իրականացվեն արտաքին քաղաքականությունում, Հայաստան—սփյուռք հարաբերություններում։ Այստեղ խիստ կարեւոր է համահայկական խորհրդի ստեղծումը։ Իսկ սփյուռքի պարտականությունն է միասնական ուժերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,–շեշտեց նա։
Տնտեսական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ են նաեւ համայնքների, մասնավորապես՝ գյուղական համայնքների զարգացման ծրագրեր։
Նման համոզմունք հայտնեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենը։ Նա փաստեց՝ իր գործունեության 14 տարիների ընթացքում հիմնադրամը օգնություն է տրամադրել 44 գյուղերի, որտեղ իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագրեր։ «Այն ժամանակ նկատեցինք, որ երեխաները չունեն միջոցներ իրենց կարողություններն օգտագործելու համար, ուստի մենք տրամադրեցինք այդ միջոցները։ 14 տարվա ընթացքում արդեն 44 գյուղերում այդ աշխատանքները իրականացվել են, սակայն ցանկանում ենք մեր գործունեությունը ընդլայնել այլ գյուղերում։ Դրա համար մենք ստեղծեցինք «ՍՄԱՐԹ» կենտրոնների մոդելը։ Սակայն 20 «ՍՄԱՐԹ» կենտրոն կառուցելու համար անհրաժեշտ է 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն չնչին գումար է մեծահարուստ հայ բարերարի համար, սակայն խիստ անհրաժեշտ գյուղական համայնքներին»,–ընդգծեց նա։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ իր ելույթը սկսեց Հայաստանում ներդրումներ կատարելու կոչով՝ ուղղված սփյուռքահայ գործարարներին։
Հիմնավորելով Հայաստանում ներդրումներ կատարելու արդյունավետությունը՝ Ա. Ղազարյանը նշեց, որ առաջին հերթին Հայաստանում շահութաբերության տոկոսը բարձր է ոչ միայն այն պատճառով, որ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ նաեւ որովհետեւ մենք անցումային տնտեսություն ենք։ «Ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ երկրի նախարարները, վարչապետը, նախագահը խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս։ Մեր անդամակցությունը ԵԱՏՄ—ին ու ՌԴ—ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացումը համընկան, սակայն այսօր արդեն կա նորմալ շուկա, եւ մենք աշխատում ենք։ Այսօր հենց ԵԱՏՄ—ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք է տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան։ Կոչ եմ անում Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ»,– հավելեց Ա. Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօր գործարարները վաճառքի խնդիր չունեն, խնդիրները արտադրական ծավալների մեջ են. «Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել։ Եկեք, փող դրեք եւ աշխատեք։ Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք։ Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա, որտեղ պետք է գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել։ Հայաստանում արտադրեք եւ դուրս եկեք արտաքին շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արեւելք։ Ժամանակն է մեզ դիտարկել որպես լուրջ արդյունաբերական ծառայություններ մատուցող հարթակ տարածաշրջանի համար։ Ժամանակն է համոզել մեր խոշոր ձեռնարկություններին, որ գան այստեղ։ Էդուարդո Էռնեկյանի փորձը մտցնենք բոլորի աչքը՝ լավ իմաստով»։
Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումներն իր զեկույցում ներկայացրեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ—ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Փաստելով, որ Հայաստանը սահմանափակ հնարավորություններ ունի մարդկային կապիտալի, նյութական ռեսուրսների առումով, Հ. Մուսայելյանը նկատեց, որ դա թույլ է տալիս ենթադրություններ անել թռիչքային զարգացումների անհրաժեշտության մասին. «ՏՏ ոլորտի հաջողությունները պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում։ Սա միակ ճյուղն է, որ Հայաստանում վերջին տարիներին 25—30 տոկոս աճ է ապահովում եւ ՀՆԱ—ի մեջ տնտեսական կշիռը կազմում է չորս տոկոս. այդպիսի ցուցանիշներ են արձանագրվում նաեւ զարգացած երկրներում։ Բացի այդ, Հայաստանը ինտերնետ ծածկույթի առումով առաջին տեղը գրավող երկրներից է համարվում. Հայաստանում չկա մի տեղ, որտեղ ինտերնետ ծածկույթ չլինի։ Սա ցույց է տալիս, որ մենք իսկապես կարող ենք որոշակի արգելքներ հաղթահարել, որը խանգարում է մեր զարգացումներին»։
Հ. Մուսայելյանի համոզմամբ՝ հայերի մրցակցային առավելությունները գենետիկայի եւ այլ հարցերի հետ կապված չեն, դա արագ հարմարվել կարողանալու հատկությունն է, ինչը վկայում է նաեւ սփյուռքի պատմությունը. «Մեր ինժեներները շատ արագ կարողանում են հարմարվել նոր տեխնոլոգիաներին։ Սակայն ոլորտի զարգացման համար այս պահին Հայաստանում երկու խոչընդոտ կա։ Առաջինը՝ որակյալ կադրերի պակասն է, քանի որ շուրջ երեք հազար որակյալ կադրի պակաս կա, իսկ բուհերը չեն կարողանում այնպիսի ուսանողներ պատրաստել, որ միանգամից պահանջարկված կլինեն։ Հետեւաբար, կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Իսկ երկրորդ խնդիրը գլոբալ շուկա մտնելուն է վերաբերում, ոլորտում աշխատող հայկական ընկերությունների համար բավականին բարդ է ահռելի մրցակցության պայմաններում անմիջապես իրենց մասին հայտնել գլոբալ շուկաներում»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

20-09-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO