Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բաքվին անկյուն են քշում

ԵԽԽՎ—ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձեւերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները երեկ քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձեւերի նախագծերը։
Ավստրիացի Ստեֆան Շենախի եւ ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի՝ «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15 կետանոց բանաձեւը հաստատվեց քվեների 117 կողմ եւ 18 դեմ հարաբերակցությամբ։
Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձեւի օգտին քվեարկեցին վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114—ը։ Երկրորդ բանաձեւի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման, այսպես կոչված, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին։
Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը եւ թե՛ քաղբանտարկյալների առկայությունը։
«Այսօր մենք երկու բանաձեւ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին։ Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության եւ կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան։ Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին՝ ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը։ Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2.5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար՝ այսպես կոչված «Լվացքատան գործը»։ Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցե՞ն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային»,–հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը։
Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը մեղադրեց Օմտցիգտին հայանպաստ դիրքորոշման համար։
Ադրբեջանցի պատգամավորի համոզմամբ՝ խորհրդարանական վեհաժողովում Բաքվի դեմ քննադատության հերթական ալիքի նախաձեռնողը ոչ միայն հայերն են, այլեւ անձամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ուկրաինուհի Օլենա Սոտնիկը, սակայն, կոչ արեց իր ադրբեջանցի գործընկերոջը դավադրապաշտության գիրկը չընկնել։
Նա ասաց, որ իրենք առաջնորդվում են մարդու իրավունքների կոնվենցիայով եւ ընդունում են մարդու իրավունքները որպես արժեք, օրենքի գերակայությունն ու հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ եւ դավադրություն փնտրել պետք չէ։
Շուրջ մեկուկես ժամ տեւած քննարկման ընթացքում ադրբեջանական պատվիրակության առաջարկած մոտ մեկ տասնյակ լրացումները, որոնց գլխավոր նպատակն էր մեղմացնել բանաձեւերում առկա կոշտ ձեւակերպումների գոնե մի մասը, մերժվեցին։ Փոխարենը, եվրոպացի պատվիրակների առաջարկած եւ խիստ քննադատություն պարունակող մի շարք լրացումները հաստատվեցին քվեների մեծամասնությամբ։

12-10-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO