Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ԱՅԼՔ...


Մշակել համատեղ գործողություններ

Միջազգային եռօրյա համաժողով Երեւանում

Երեկ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան ընդառաջ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի դահլիճում մեկնարկեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միջեւ տարածաշրջանային երկխոսությունն ու համատեղ գործողությունների մշակումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) մարտահրավերները։ Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ—ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը։
Հայաստանի կողմից առաջարկվող միջազգային այս հարթակը հիանալի հնարավորություն է Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանի բոլոր մասնակիցների համար՝ ներկայացնելու իրենց ազգային քաղաքականությունները, լավագույն փորձը եւ բացահայտված թերությունները։ Համաժողովը նաեւ 2017թ. Մեքսիկայի Կանկուն քաղաքում տեղի ունեցած Գլոբալ պլատֆորմի ընթացքում սկիզբ առած երկխոսության շարունակությունն է։
Համաժողովին մասնակցում էին ազգային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մարզային եւ քաղաքային կառավարությունների, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային եւ տեղական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Եվրոպայի եւ ԱՊՀ մասնակից երկրների, ՄԱԿ—ի ԱՌՆ մասնագետներ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակից երկրների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ իրենց գիտելիքն ու փորձը կիսելու պատրաստակամության համար՝ վստահություն հայտնելով, որ միջոցառումը հրաշալի հնարավորություն է՝ ընդլայնելու տարբեր գործընկերների միջեւ համագործակցության դաշտը։
«Մերօրյա ժամանակներում աշխարհում ծավալվող զարգացման գործընթացները եւ դրանց աննախադեպ արագությունը շարունակաբար մեծացնում են խոցելիությունը տարբեր տեսակի բնական եւ տեխնածին վտանգներից՝ ավելացնելով նորանոր ռիսկեր։ Այս պայմաններում կառավարությունները, խորհրդարանները, մասնավոր եւ գործարար հատվածները, գիտահետազոտական կենտրոնները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձեւաչափերի եւ փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով՝ այս կերպ աջակցելով տարբեր երկրների ազգային անվտանգության ապահովման եւ կայուն զարգացման օրակարգին»,–նշեց նախարարը։
ԱԻ նախարարն իր խոսքում կարեւորեց նաեւ խորհրդարանների եւ պատգամավորների դերը ցանկացած երկրում դիմակայունության մշակույթի ներդրման հարցում՝ նշելով, որ եռօրյա միջոցառումը նշանավորվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում թեմատիկ խորհրդարանական լսումների անցկացմամբ։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում անդրադարձավ տարածաշրջանում աղետների ռիսկի մեծացմանը նպաստող գործոններին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։
«Մենք կարող ենք դիմագրավել աղետներին, եթե համատեղենք մեր ջանքերն ու ծրագրային գործողությունները, եւ որ ամենակարեւորն է՝ այս գործում թիվ 1 աջակիցը դարձնենք հանրությանը»,–նշեց Արծվիկ Մինասյանը
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ողջույնի իր խոսքում հատկապես կարեւորեց համաժողովի դերը տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցության խորացման հարցում՝ ընդգծելով Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած առաջնորդի դերը։
Հաջորդիվ ելույթներ ունեցան եւ համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ՄԱԿ—ի զարգացման ծրագրի Կլիմայի, աղետների, էներգիայի, քաղաքականության եւ ծրագրային աջակցության բյուրոյի մասնագիտական խմբի ղեկավար Ջո Շուոերը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։
Միջազգային կազմակերպությունների եւ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում ընդգծեցին ռազմավարությունների դերը երկրի դիմակայունության բարձրացման եւ կայուն զարգացման հարցում՝ կարեւորելով նաեւ միջազգային համաժողովի անցկացումը՝ որպես ոլորտի խնդիրների քննարկման արդյունավետ ձեւաչափ։
Համաժողովի առաջին աշխատանքային օրվա հաջորդ երկու նիստերի թեմաներն էին՝ Պետական—մասնավոր ոլորտների գործընկերությանն ուղղված ազգային քաղաքականությունները եւ ռազմավարությունները, գործընկերության լավագույն գործելակերպերը Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանի երկրներում, ինչպես նաեւ՝ դիմակայունության ստեղծման առկա գործիքներն ու գործելակերպերը։
Համաժողովի 3—րդ օրը՝ հոկտեմբերի 13—ին, ՀՀ Ազգային ժողովում կկայանան խորհրդական լսումներ, որոնց արդյունքում կներկայացվի առաջարկությունների փաթեթ։

12-10-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO