Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ՄԱՐԶԵՐ


Հասանելի նաեւ մարզերի բնակչությանը

Գյումրիում բացվեց «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը։ Այն «Յանդեքս» ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9—11—րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը եւ իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ։
Դպրոցի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, «Յանդեքս.Տաքսի» ընկերության միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը, «Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը։
Դպրոցում ուսում ստանալու հայտ են ներկայացրել 99 աշակերտներ, որոնցից 27—ը հաջողությամբ անցել են թեստավորման եւ հարցազրույցի փուլերը։ Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4—ին եւ կտեւեն մեկ ուսումնական տարի։ Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին «Python» լեզվի օրինակով։ Այն լայն տարածում ունեցող եւ արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ, օրինակ, «Յանդեքս.Տաքսին», «Յութուբը», «Ֆեյսբուքը» եւ «Ինստագրամը»։
«Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է։ Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները եւ թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը։ Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը»,–ասաց «Յանդեքս.Տաքսի» ընկերության միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը։
Ուսուցումը լինելու է անվճար եւ հայերենով։
«Մի քանի ամիս առաջ Վանաձորում հաջողությամբ մեկնարկեց «Յանդեքս» ծրագրավորման դպրոցը։ Կարեւոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաեւ Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարեւոր է մեր պետության համար։ Հիմնվելով Վանաձորի հաջողությունների վրա՝ վստահ ենք, որ Գյումրիում եւս դրական արդյունք ենք ունենալու։ Համագործակցության ընթացքում խիստ կարեւորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը»,–նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Այս ծրագիրը շատ կարեւոր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները անվճար հիմունքներով ծրագրավորում ուսումնասիրելու եւս մեկ հնարավորություն կստանան եւ կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Կար—որ է նաեւ այն, որ որպես ուսուցիչներ ընտրվել են մասնագետներ Գյումրիից, որոնք կդասավանդեն՝ օգտագործելով «Յանդեքսի» մասնագետների փորձը»,–ասաց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը։

12-10-2017





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO