Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Լավ մոռացված հինը

Երեւանում կկայանա գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

Աշխարհի 50 երկրի ավելի քան 228 արվեստագետ հոկտեմբերի 25—ին կժամանեն Հայաստան՝ մասնակցելու գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեին։ Միջոցառումը ոլորտում գործող արվեստագետների համար միջազգային մի նոր հարթակ է, որը տալիս է փորձի ու գաղափարների փոխանակման հնարավորություն։ Բիենալեն իրականանում է «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի, Հայաստանում Էստոնիայի, Գերմանիայի ու Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ։
«Լեհաստանից մասնակցում է 33 արվեստագետ, Չինաստանից՝ 32, Գերմանիայից՝ 26, ԱՄՆ—ից եւ Հայաստանից՝ 13—ական, Ֆրանսիայից՝ 10։ Նրանցից յուրաքանչյուրը երկու—երեք աշխատանք է ներկայացրել։ Ընդգծեմ, որ այս բիենալեն կազմակերպվում է մեր հիմնադրամի հնգամյակի կապակցությամբ»,–նշեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, բիենալեի միջազգային ժյուրիի անդամ Սոնա Հարությունյանը։
Փառատոնի կազմկոմիտեի անդամ, նկարիչ Արթուր Հակոբյանի խոսքերով՝ հետաքրքրությունը արվեստի այս ճյուղի հանդեպ բավականին մեծ է։ Դիմողները շատ են եղել, ընտրություն կատարելը՝ դժվար։ Ընտրվել են լավագույնները։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 448 աշխատանք. «Գեղարվեստական տպագրությունը նոր արվեստ չէ։ Բավականին հին է, պարզապես զարգացում չի ունեցել, թեեւ փորձառու գրաֆիկներ շատ են եղել։ Այն այսօր նորովի է ընկալվում ժամանակակից արվեստագետների կողմից։ Ցուցադրվելիք աշխատանքների քանակն ու որակն աննախադեպ են Հայաստանի համար։ Հուսով եմ, որ նկատելի հաջողություններ կունենանք»։
«Մշակութային երկխոսություն» հիմնադրամը նմանատիպ նախաձեռնություններ էր սկսել դեռեւս 2013 թվականից, երբ գեղանկարչության բնագավառում ստեղծագործող հայ նկարիչները հնարավորություն ունեցան աշխատել Գերմանիայի, Իտալիայի եւ Շվեյցարիայի ժամանակակից տեխնիկաներով հագեցած արվեստանոցներում։ «Մեր հիմնադրամը մշտապես հետեւողական գործունեություն է ծավալել գեղարվեստական տպագրության ոլորտում։ Սա արվեստի այն ճյուղն է, որը մյուսների համեմատ շատ քիչ է կիրառվում։ Մեր նպատակն է, որ այն հնարավորինս ուսումնասիրվի ու լայն տարածում գտնի հայկական մշակույթում»,–ասաց հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
Փառատոնի կազմկոմիտեի մեկ այլ անդամ՝ նկարիչ Արման Վահանյանը, ասաց, որ գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեների պատմությունը սկսվում է 20—րդ դարի երկրորդ կեսից։ Ավանդույթները լավ են գործել հատկապես Էստոնիայում, ապա տարածում գտել նաեւ մերձբալթյան երկրներում։ Հայաստանում այն գրեթե չի կիրառվել։ Փոխարենը լայն տարածում են ունեցել գեղանկարչությունն ու կերպարվեստի մյուս ոլորտները։ Արտասահմանյան երկրների գեղարվեստական տպագրության փորձն այստեղ բերելու առաջին քայլն արդեն արված է, նկարիչն այդպես է կարծում. «Մենք ունեցել ենք բավականին հայտնի գրաֆիկներ, որոնք մասնակցել են նմանօրինակ բիենալեների, բայց դա հիմնականում անհատական բնույթ է կրել։ Այս փառատոնով արվեստագետները աշխատելու ավելի լայն հնարավորություն կունենան։ Զարմացած ենք, որ այսքան արվեստագետներ դիմեցին»։
Յուրաքանչյուրը ներկայացնելու է երկուսից երեք աշխատանք։ Միջազգային ժյուրիի որոշմամբ կընտրվի դրանցից լավագույնը։ Որոշ աշխատանքներ կարժանանան պատվոգրերի, իսկ պատվավոր տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան մրցանակներ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

12-10-2017





 
20-01-2018
Նախագահը պետք է օժտված լինի կարեւոր որակներով
Արմեն Սարգսյանը հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի ...


 
20-01-2018
Մրցանակը նոր պատասխանատվություն է
Այն պարտավորեցնում է չբավարարվել ձեռք բերածով

«Տուր ձեռքդ, ...


20-01-2018
Դրամաշնորհային նոր պայմանագրեր
Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնություն



20-01-2018
Գնահատված լինելը կարեւոր է ցանկացած մարդու համար
Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ պետական մրցանակների հանձնման ...


20-01-2018
2017թ. պետական բյուջեն գերակատարվել է
Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ...


20-01-2018
Ծանոթացել է ջրտնտպետկոմի գործունեության արդյունքներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ ...


20-01-2018
Զինծառայողները՝ հոգատարության ներքո
Այցելել են Երեւանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երեւանի քաղաքապետ ...



 
20-01-2018
Պահպանել դրական միտումը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է ...

 
20-01-2018
Պարարվեստի առաջընթացն անհրաժեշտ է
Արմեն Ամիրյանը հանդիպել է պարարվեստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO