Հայ-ճապոնական մոտիվները՝ նույն միջավայրում


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ-ճապոնական մոտիվները՝ նույն միջավայրում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում երեկ բացվեց միջմշակութային հետաքրքիր մի ցուցահանդես՝ նվիրված հայ—ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին։ Արդեն մեկ տասնամյակ է, ինչ «Էյբիք» հայ–ճապոնական կազմակերպությունը համագործակցում է Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ եւ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպում Ճապոնիայում եւ մեզ մոտ։
Ողջույնի խոսք ասաց կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։ Վերջինիս հրավերով իրենց կարծիքն ու շնորհակալությունը հայտնեցին նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին եւ «Գալերիա գինձա Ի Չոմե» ներկայացուցիչը։ Արվեստաբանական վերլուծությամբ հանդես եկավ նաեւ կենտրոնի փոխտնօրեն Ժենյա Քալանթարյանը, ով գտնում է, որ ուշադիր լինելու դեպքում կարելի այս երկու մշակույթների միջեւ անուղղակի՝ բովանդակային ընդհանրություններ գտնել։
Կենցաղով, ավանդույթներով եւ արժեհամակարգով տարբեր երկու երկրների արվեստագետների աշխատանքների համատեղ ցուցադրությունը հետաքրքիր մտորումների առիթ է ընձեռում։ Ներկայացվող ստեղծագործությունները տարբեր էին եւ ոճով, եւ տեսակով՝ գեղանկար եւ գրաֆիկա, կոլաժներ եւ ֆոտո։ Համեմատելով երկու տարբեր մշակույթներ՝ կարելի է ավելի անկողմնակալ լինել սեփականի հանդեպ, ավելի սթափ գնահատել արժանիքներն ու նվաճումները՝ իհարկե, միեւնույն ժամանակ ծանոթանալով եւ գնահատելով օտարը։ Կարեւոր արժանիք է նաեւ փոխազդեցությունների իրականացումը, մի բան որ միշտ էլ միայն դրական արդյունք է ունենում։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ հոկտեմբերի 25—ը, եւ ցանկացողները կարող են այցելել եւ ինքնուրույն գնահատել հայ—ճապոնական ցուցահանդեսի առավելությունները ։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

12-10-2017





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO