Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ԱՇԽԱՐՀ


Ավերիչ երկրաշարժ Իրանի եւ Իրաքի սահմանային նահանգներում

Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի

Նախօրեի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9—10 բալ։ Երկրաշարժին հաջորդել է 4.5—5.0 մագնիտուդով չորս հետցնցում։ Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ։
Եվրոպական—միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ—արեւելք ընկած շրջանում։ Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա։
Շուրջ 70 հազար իրանցիներ հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց օթեւանի եւ շտապ կարգով ժամանակավոր կացարանի կարիք ունեն։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին» հայտնել է իրանական Կարմիր խաչի մի աղբյուր։
Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին։ Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ։
Երկրաշարժից տուժել է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում է Տիգրիս գետի վտակի վրա, Սուլեյմանիայի նահանգում։ Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա։
Առավել շատ զոհեր եւ ավերածություններ արձանագրվել են Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում։ Հենց այդ նահանգներին է բաժին ընկել երկրաշարժի հիմնական հարվածը։ «Mehr News»—ի տվյալներով՝ Քերմանշահի նահանգում մինչ այժմ չի գործում բջջային կապը, սակայն առավոտվա դեմ հաջողվել է մասնակիորեն վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը եւ հեռախոսային կապը։
Մի շարք շրջաններում խմելու ջրի մատակարարման ընդհատումներ են սկսվել։ Քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ նահանգում բացել են դաշտային հոսպիտալներ՝ նախատեսված 7 հազար մահճակալի համար։
Տեղական իշխանությունները հաղորդում են ծածկոցների, սննդամթերքի եւ փոխներարկման համար դոնորական արյան կարիքի մասին։ Սարփոլ է Զահաբ քաղաքում, որտեղ ամենից շատ են զոհերն ու ավերածությունները, հոսպիտալը չի կարողանում ընդունել տուժածներին, ուստի նրանց բանակային ուղղաթիռներով ուղարկում են այլ հիվանդանոցներ, այդ թվում՝ Թեհրան, հաղորդել է «ՏԱՍՍ»—ը։
Երեկ, օրվա վերջին իշխանությունները հայտնել են, որ Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 450—ի։ Հաղորդվում է նաեւ 7 հազար տուժածների մասին։
Ավերածություններ ու տուժածներ կան նաեւ Իրաքյան Քուրդիստանում։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան եւ Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրելու աղետի հետեւանքների վերացման գործընթացում։ Անհրաժեշտության դեպքում մեր փրկարարները կմեկնեն Իրան։
Մենք խորապես վշտացած ենք կործանարար երկրաշարժի մասին լուրով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 12—ին Իրանի եւ Իրաքի սահմանին։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ «Twitter»—ի էջում։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ 2 երկրների ժողովուրդներին։ Տուժածներին արագ ապաքինում ենք մաղթում»,–նշել են դեսպանատանը։
Նախնական տվյալներով՝ Իրանում եւ Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան, «Tert.am»—ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Առայժմ տեղեկատվությունը ճշտվում է։ Այդ շրջաններում հայեր չեն բնակվում»,–ասել է նա։

14-11-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO