Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Սանահինի եւ Քոբայրի վանական համալիրներում

Շինարարական աշխատանքների ընթացքից մշակույթի նախարարը գոհ չէ

Հայ ժողովուրդն իր բազմադարյա գոյության ընթացքում ստեղծել է մշակութային արժեքավոր հուշարձաններ, որոնց մի մասն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկ է ընդգրկվել։ Ճարտարապետական այդ ինքնատիպ կոթողներից է Լոռու մարզում գտնվող Սանահինի միջնադարյան վանական համալիրը, ուր այժմ ամրակայման, նորոգման եւ վերականգնման մեծածավալ աշխատանքներ են ընթանում։ Հանրային վերահսկողությունն ապահովելու եւ արված աշխատանքները տեսնելու նպատակով նախօրեին շինհրապարակում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարության աշխատակիցներն ու լրագրողները։
Այս տարվա ծրագրում նախատեսված էր հեռացնել 10—րդ դարի Ամենափրկիչ եկեղեցու արեւելյան հատվածի կենտրոնական ճակտոնի հին ծածկասալերը, տեղադրել նորերը։ Շինարարները գործը սկսել էին սեպտեմբերից, կրկին փոքր—ինչ ուշացումով։ Տարին փակվում է, իսկ տանիքածածկերի զգալի մասում դեռ աշխատանքներ պետք է իրականացնեն։ «Արհովշին» շինարարական կազմակերպության ներկայացուցիչները վստահեցրին՝ նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում պատրաստ են աշխատել, եւ ամենաուշը տասը օրից ավարտել այս տարվա ծրագրերում նախատեսված աշխատանքները։ Նախագծի հեղինակային հսկիչ, ճարտարապետ Հրանտ Հովսեփյանն ասաց, որ լանջերի հին ծածկասալերի մեջ եղել են արժեքավոր զարդանախշերով հատվածներ, որոնց պիտանի մասը նախագծով որոշված է եղել պահպանել. «Այժմ անցել ենք Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնմանը։ Այստեղ գործը կրկին հիմնականում ծածկասալերի վրա է։ Օգտագործվող նյութերի որակից գոհ եմ։ Պատկերը պարզ կլինի վերջում։ Հուսամ՝ մինչեւ դեկտեմբերի 15—ը այս տարվա աշխատանքներն ավարտին կհասցնենք»։
Մի կողմից նորոգվում է, մյուս կողմից՝ կրկին խնամքի պակաս կա։ Վանքի պատերի, գմբեթների, նույնիսկ նոր վերականգնված ծածկասալերի արանքներից կրկին թարմ բուսածածկույթ էր աճում։ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի խոսքերով՝ հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նմանօրինակ խնդիրների լուծման պարտավորությունները դրված են հուշարձանն օգտագործողի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանում Սանահինի պահպանական գոտու տարածքում իրականացված անօրեն թաղումներին, Ա. Սամուելյանի տեղեկացմամբ՝ դա քննվում է Վանաձորի քննչական կոմիտեում։ Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը որոշել է վնասի չափը։ Աշխատանքներում ներգրավված են ներկայացուցիչներ նաեւ արտաքին գործերի նախարարությունից, քանի որ եկեղեցին, ինչպես արդեն նշեցինք, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։ «Ցավալի է, բայց մեզ մոտ այսպիսի դեպքեր շատ կան։ Պատմական փակ գերեզմանոցների տարածքներում իրականացվում են նոր թաղումներ։ Մշակույթի նախարարությունն անընդհատ պայքարում է նման արատավոր դեպքերը կանխելու համար»,—ասաց Սամուելյանը։
Վերակառուցման եւ ամրակայման աշխատանքներ են ընթանում նաեւ 12—րդ դարում կառուցված Քոբայրի վանական համալիրում։ Այստեղ վերջին տարիներին կատարված շինարարական աշխատանքների պատկերն առավել քան տեսանելի է։ 2006 թվականից մինչ օրս համալիրում կատարվել են հսկայական աշխատանքներ։ Վերականգնվել են Մարմարաշեն եկեղեցու զգալի մասը, հարակից փոքրիկ մատուռները, տապանատան զանգակատունը։ Իտալացի մասնագետների մասնակցությամբ ամրակայվել է նաեւ գլխավոր եկեղեցու հարավային պատի մեծարժեք որմնանկարը։ Տարածքում կատարվել են մաքրման ու պեղման աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ուշ միջնադարյան կառույցներ։ Այս տարվա աշխատանքները մեկնարկել էին սեպտեմբերի 6—ից։ Նորոգված տեսանք վանական համալիրի սեղանատան արեւելյան ճակատը։ Նոր նյութերից, ճարտարապետ Գոռ Միքայելյանի խոսքով, շինարարներն օգտագործել են ընդամենը 15 տոկոսը. «Մնացածը հին քարերն են։ Խոյակներն էլ բերվել են ներքեւի գյուղից։ Այժմ շարունակվում են սեղանատան աշխատանքները։ Այս տարվա ծրագրում նախատեսված գործը մինչեւ նոյեմբերի վերջը կավարտենք»։
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ երկու հուշարձաններում էլ ուշացումներ ունենք։ Շինարարական որակի եւ արդյունավերության առումով Քոբայրում պատկերը շատ ավելի լավ է։ Սանահինում ունենք լուրջ բացթողումներ։ Այնպես չէ, որ միայն այս տարի ենք նման իրավիճակի ականատես լինում։ Մշտապես այսպես է եղել։ Ես կարծում եմ, որ մեր հետեւողականությունը պատմամշակութային հուշարձանների ամրակայման եւ նորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունների համար լուրջ հանգամանք կարող է դառնալ՝ գործին ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերելու առումով,–ամփոփելով շրջայցը՝ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։–Այս տարվա փորձը ցույց տվեց, որ հանրային վերահսկողությունը միանշանակ պետք է շարունակենք։ Բարենպաստ եղանակային պայմաններում աշխատելու եւ ժամկետների ուշացումներից խուսափելու համար համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ օրերս կայացած ժողովում հստակ հանձնարարականներ է տրվել, որ եկող տարվա մրցույթի պայմաններն ու նախահաշիվները մինչեւ հունվարի 15—ը ամբողջությամբ պատրաստ լինեն»։ Հանձնարարվել է, որ ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն հետեւողական լինեն աշխատանքների ընթացքին, այլ նաեւ մասնագիտական խորհուրդներ ու աջակցություն ցուցաբերեն շինարարներին։ «Այն, ինչ տեսանք այս տարի, բավարար չեմ համարում։ 2018թ. պարտավոր ենք արձանագրել ավելի դրական ու բարձր ցուցանիշներ»,— ամփոփեց նախարարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

14-11-2017





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO