Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային օրվա առթիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է.
«Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդները յուրաքանչյուր երկրի ապագան են։ Բայց ես նաեւ համակարծիք եմ այն պնդմանը, որ երիտասարդները նաեւ մեր ներկան են։ Ամեն օր մեր երիտասարդներն ապացուցում են, որ ի զորու են մեծ գործերի՝ սկսած մեր առաջնագծում կանգնած տղաներից, վերջացրած միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներով, գիտնականներով, շինարարներով, գործարարներով եւ կառավարիչներով։ Ես վստահ եմ, որ դուք կարող եք աշխարհը փոխել։ Ավելին, ես վստահ եմ, որ միայն ձեր միջոցով մենք կարող ենք թռիչքային զարգացումներ ունենալ։
Մեր քաղաքականությունն ուղղված է նրան, որ մաքսիմալ ձեր ներուժն օգտագործենք։ Այսօր իսկ կառավարությունում շատ պատասխանատու պաշտոններում աշխատում են եռանդուն, ստեղծագործ եւ, ամենակարեւորը, հայրենասեր երիտասարդներ։ Շատ ոլորտներ կան մեր երկրում, որ մեզ համար լրիվ նոր են, եւ այդ տեղերում չափազանց կարեւոր է, եթե չասեմ անհրաժեշտ է՝ կաղապարներից դուրս մտածելը, ստեղծագործ եւ համարձակ լինելը։ Մենք նախաձեռնել ենք հավակնոտ ծրագրեր, որոնք որակապես եւ արմատապես փոխելու են մեր երկրի զարգացման վեկտորը։ Այս համատեքստում ես վստահ եմ, որ ինչքան շատ կարողանանք եւ հաջող կարողանանք ինտեգրել մեր երիտասարդների մասնակցությունը մեր կառավարման համակարգում եւ մեր առօրյայի մեջ, այնքան ավելի առաջանցիկ տեմպերով կարող ենք զարգանալ։
Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ,
Չափազանց շահագրգռված եմ եւ ուզում եմ ձեզ առաջարկել՝ գնահատեք ձեր երիտասարդ լինելը, ժամանակը ռացիոնալ օգտագործեք, սովորեք, զարգացեք, սպորտով զբաղվեք, ընկերություն արեք, քեֆ արեք, սիրեք, սիրահարվեք եւ, ամենակարեւորը, մեր երկրին ծառայեք։
Մեջքներդ միշտ պինդ պահեք, մի վախեցեք ունենալ սեփական կարծիք, արտահայտեք այն, պաշտպանեք այն, բայց ձեր բոլոր նախաձեռնություններում գերադասեք երկրի շահը. այն վեր է անձնականից, ընտանեկանից, ընկերականից։
Չկա մի հաջողակ մարդ, որն իր կյանքի ընթացքում չի ունեցել բազմաթիվ ոչ հաջող փորձեր։ Մի վախեցեք դրանից, ուղղակի այդ փորձը մաքսիմալ էֆեկտիվ օգտագործեք։ Այսօր խելացի մարդու օր է։ Յուրաքանչյուր ոք կարող է փոխել աշխարհն իր շուրջ՝ բարի խոսքով, հանդուրժողականությամբ, խելացիությամբ եւ ջանասիրությամբ։
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չափազանց շահագրգռված ենք եւ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր եւ զարգացմանն ուղղված ձեր ծրագրերում»։

18-11-2017





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO