Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԼՂՀ


Ինչ հեռանկարներ ունի Մատաղիսի ձկնաբուծարանը

2018—ին առաջին արտադրանքը կհայտնվի շուկայում

Վերջին շրջանում թեեւ Մատաղիսի ձկնաբուծական տնտեսության մասին քիչ է խոսվում, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե Արցախում «կասկածի տակ» է ճյուղի զարգացման հեռանկարը, կամ ծրագրի հեղինակները եւ արտասահմանյան ներդրողները որեւէ «նահանջ» են արձանագրել իրենց ձեռնարկումներում։
Հերքելով 2016թ. ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո շրջանառվող լուրերը, թե իբրեւ «ներդրողները վերանայել են իրենց քայլերը ու այլեւս մտադիր չեն անհարկի գումարներ ծախսել ձկան մսի եւ խավիարի արտադրության մասով, քանի որ զբաղմունքը շահեկան չէ սեփականատերերի համար», ձկնաբուծարանի տնօրեն Արեն Ուլուբաբյանը առաջարկեց ոչ միայն սեփական աչքով տեսնել իրականացվող աշխատանքները, այլեւ համոզիչ տվյալների միջոցով ապացուցեց ճիշտ հակառակը՝ անդրադառնալով տնտեսության զարգացման հնարավորություններին։
Ձկնաբուծարանի տանիքի տակ ավելի քան 300 ջրավազան է կառուցվում, որտեղ լեռնային Թրղե գետից բերված մշտահոս ջրերում խայտում են ձկները։ Տնօրենի խոսքով՝ դրանք մեծամասամբ սիբիրյան եւ ռուսական տեսակի թառափազգիներ են եւ «լավագույնն են համարվում սեւ խավիարի արտադրության համար»։ Ա. Ուլուբաբյանը նշեց, որ դրանք (բեղմնավորված ձկները) Ռուսաստանից եւ Գերմանիայից են ձեռք բերվել ու հասցվել Արցախ։ Որոշ տեղեկություններ հաղորդելով ձկան մսի եւ խավիարի արտադրության փուլերի մասին՝ շեշտեց, թե «նրանք շատ քմահաճ են տեղանքի նկատմամբ» եւ գերզգայուն լինելով հոգատար խնամք ու «բարյացակամ վերաբերմունք են պահանջում»։ Տնօրենը հավաստիացրեց, որ տնտեսությունում բացառապես գործին քաջատեղյակ մասնագետներ եւ բանվորներ են աշխատում, եւ չի եղել դեպք, որ ձկները տուժեն անտարբերությունից։
Վերանվանվել եւ «Ֆիշ—Կ» անվանումն է կրում այսօր Մատաղիս համայնքում գործող ձկնաբուծական ընկերությունը, որը հավակնում է տարեցտարի ընդլայնել արտադրությունը։ Այն հարցին, թե ինչու Մատաղիսն է նախապատվելի դարձել տնտեսության հիմնադրման համար, Արեն Ուլուբաբյանը պատասխանեց, որ մասնագետները հաշվի են առել ինչպես աշխարհագրական դիրքը, այնպես էլ թթվածնով հարուստ մաքուր եւ զուլալ ջուրը, որն ամբողջ տարվա ընթացքում հաստատուն՝ 6—8 ջերմաստիճան է ունենում։ Իսկ դա շատ կարեւոր բաղադրիչ է՝ «առույգ եւ կենսախինդ ձկնկիթներ աճեցնելու համար»։ Նա հավելեց նաեւ, թե «Մատաղիսի պայմանները, ձկնաբուծության եւ սեւ խավիարի արտադրության տեսանկյունից» առավել հարմար են տնտեսապես ու շահավետ։
Ընկերության երիտասարդ ղեկավարը ցավով նշեց, որ ձկների տեղայնացման եւ հարմարվածության գործընթացները նոր էին ավարտվել, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Նորաստեղծ ձկնաբուծարանը ոչ քիչ վնասներ կրեց ռազմագործողություններից։ Բայց դժվարությունները լիովին հաղթահարվեցին, ու ներկայումս ընդարձակ ջրավազաններում ամրապինդ ձկներ են աճում։ Նա ավելորդ չհամարեց եւս մեկ անգամ հավաստիացնել, որ զգայուն կենդանիների խնամքն ու կերակրումը գտնվում են հոգատար ձեռքերում, եւ վերահսկվում է աճեցման ողջ գործընթացը։ Աշխատողները հրաշալի են կատարում իրենց պարտականությունները՝ մի քանի հերթափոխով աշխատելով շուրջօրյա ռեժիմով։
Ըստ ձեռնարկության տնօրենի՝ արդեն փորձարկվել է խավիարի արտադրությունը, եւ, ինչպես ասում են, արդյունքները գերազանցել են սպասելիքները։ «Միջազգային շուկայում սեւ խավիարի վաճառքով զբաղվող մասնագետների հավաստմամբ, արցախյան «պրոդուկտն» իր արտակարգ համով եւ որակով հիացրել է բոլորին,— ասաց է Ա. Ուլուբաբյանը։ — Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին խմբաքանակի արտահանման վերաբերյալ։ Գալիք տարում «Արտադրված է Արցախում» մակնշմամբ սեւ խավիարը եւ ձկան միսը կհայտնվեն շուկայում»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

18-11-2017





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO