Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՄԽ—ում ոչ ձեւաչափի, ոչ կազմի փոփոխություն չի լինի

Իսկ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը կհասնենք միայն ներքին հզորացմամբ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է»,–լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հարցը մեր համար միջազգային օրակարգում առաջնայիններից է, որովհետեւ խոսքը պարզապես մեր հարեւանների մասին չէ։ Այդ ժողովուրդների հետ մեզ կապում են ոչ միայն միջազգային իրավական փաստաթղթերի փաթեթը եւ պարտավորությունները, այլեւ՝ կյանքը, ճակատագիրը։ Մենք հարյուրամյակներ շարունակ ունեցել ենք ընդհանուր պատմություն։ Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնային է»,—ասել է Մարիա Զախարովան։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, թե ԱՄՆ—ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը, որի պատճառաբանությունը Պետդեպարտամենտի ֆինանսավորման նվազումն է, Զախարովան նշել է, որ այդպիսով կփոխվի նաեւ ՄԽ ձեւաչափը. «Պրակտիկորեն այդ հարցը ես չեմ մեկնաբանի, քանի որ այն ամերիկյան կողմին պետք է ուղղել։ Եթե մեկ համանախագահ պակասի, ապա ձեւաչափը կփոխվի։ Կլինի՞ այդպես կամ ի՞նչ պատճառներով կլինի. այդ հարցը մեզ չպետք է ուղղել, այլ ամերիկյան կողմին»,–նշել է Մարիա Զախարովան։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը յուրահատուկ է։ Այն, անգամ արցախյան հիմնախնդրից անկախ, ՌԴ—ԱՄՆ երկխոսության մի յուրահատուկ հարթակ է»,— լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ձեւաչափի փոփոխության հարցին։ Նա նշել է, որ պետք է գիտակցել՝ թե՛ ՌԴ—ն, թե՛ ԱՄՆ—ն իրենց շահերն ունեն այս հարթակում. «Եթե այդ երկրի շահը լինելու է, որ իրենց այդ համագործակցության վերջին կետն էլ պետք չի, այդ ժամանակ գուցե քայլեր ձեռնարկեն կամ պասիվացնեն, որ այդ ինստիտուտի գործունեությունը այլեւս չլինի։ Սցենարները կարող են տարբեր լինել, բայց այնտեղից դուրս գալուց առաջ պիտի պատճառները նշեն։ Ի՞նչ են ասելու՝ գումար չունե՞ն, կարծես թե երբեւէ ԱՄՆ—ում նման բացատրություն չեն նշել, որ դիվանագետ պահելու գումար չունեն»։ Պողոսյանը նշել է, որ այսօրվա դրությամբ՝ ոչ ԱՄՆ—ին, ոչ ՌԴ—ին, ոչ Ֆրանսիային որեւէ բան չի խանգարում լինել Մինսկի խմբում, հակառակը՝ երեքն էլ ձգտում են մնալ, թույլ չտալ ոչ ավելացում, ոչ պակասեցում, որ կարողանան հասնել իրենց շահերի իրականացմանը։ Պողոսյանի կանխատեսմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ—ում ոչ ձեւաչափի, ոչ կազմի փոփոխություն չի լինի։
ԼՂ հարցով զարգացումներում առանձնակի լուրջ փոփոխությունների սպասելիքներ Թեւան Պողոսյանը չունի, բացի նրանից, որ դեկտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ու կքննարկեն սահմանին լարվածության նվազման մեխանիզմների ներդրման հարցը, որի պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք է բերվել դեռ մեկուկես տարի առաջ։
Պողոսյանի համոզմամբ՝ Հայաստանը կարող է հասնել Արցախի խնդրի լուծմանը միայն ներքին հզորացմամբ, իսկ եթե սկսենք բավարարվել «վայ—վայ» ասելով, ապա կսկսենք սպասարկել ուրիշների շահերը։
Ա. Խ.

18-11-2017





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO