Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Տոնական անակնկալ ուսանողներին

Ուսանողության միջազգային օրը երեկ էր, բայց հայ երիտասարդների համար մեկ օրը քիչ է։ Ուստի մի ներքին համաձայնությամբ նոյեմբերի 20–ը եւս տոնական օր է հայտարարվում։ Իսկ հայտարարողը «Մեցցո փրոդաքշն» ընկերությունն է, որը Ուսանողության միջազգային օրվա առիթով երաժշտական անակնկալ է պատրաստել։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այդ օրը համատեղ համերգով ելույթ կունենան Սերժ Թանգյանի հայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզան», Ջիվան Գասպարյան—կրտսերը եւ «Capital cities» հանրահայտ խմբի մեներգիչ, «Գրեմմիի» դափնեկիր Սեբուն (Սեպուհ Սիմոնյան)։
Համերգին ընդառաջ «Մեցցո» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ երեկոյի մանրամասները ներկայացրեցին Ջիվան Գասպարյանն ու Սեբուն։ «Ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, որտեղ միաձուլվում են սոցիալականը, հոգեւորն ու մշակութայինը». «Վիզաի» երաժիշտները խմբի գործունեության մասին մեկ արտահայտությամբ այս բնութագրումն են տալիս։ Թեեւ խումբը ռոք է, բայց կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բազմաթիվ տարրերով, այդ թվում նաեւ հայկական դուդուկի հնչողությամբ։ Ջիվան Գասպարյանը տասը տարի է այս խմբում է նվագում։ Գործընկերները մեկ անգամ արդեն եղել են Հայաստանում։ Ասաց, որ նախորդ ելույթի համեմատությամբ այս անգամ բեմում ավելի երկար են մնալու. «Մոտ 45 րոպե։ Ես հանդես եմ գալու նոր կատարումներով։ Չեմ ուզում կրկնել այն, ինչ արդեն արել են մեր վարպետները։ Իմանալը լավ է, բայց նույն բանը նորից ու նորից նվագելը՝ անիմաստ։ Լսարանը նորն է ուզում։ Սեբուի հետ էլ մի քանի նոր գործ ունենք։ Այդ օրը նվագելու ենք, ինձ թվում է՝ կհավանեք»։
Ե՛վ Ջիվանը, ե՛ւ Սեբուն երաժշտության մեջ ոճական զանազանություն են սիրում։ «Համերգի հիմքում երաժշտական տարբեր ժանրերի համադրությունն է։ Հնչելու են հին ու նոր երգեր։ Հանդիսատեսից խելահեղ բաներ չեմ ակնկալում։ Հուսով եմ միայն, որ երաժշտական այս ձեւաչափը նրանց այնքան դուր կգա, որ կներշնչվեն, ոտքի կելնեն ու կպարեն»,–սա Սեբուի սպասելիքներն են։ Հայաստան է եկել ընտանիքի հետ միասին։ Մի քանի ամիս դեռ այստեղ է լինելու։ Արդեն ծրագրել է՝ երկրորդ որդուն էլ պիտի այստեղ մկրտի. «Իմ սուրբ հողում պիտի մկրտության տանեմ նաեւ փոքր որդուս։ Այս օրերին աշխատելու եմ հայ երաժիշտների հետ։ Տաղանդավոր շատ երիտասարդներ կան, միտք ունեմ նրանց հետ նոր ձայնագրություններ անել»։
Կոմիտասի եւ հայ երաժշտության մասին արմատական ուսումնասիրությունները եւս նրա ծրագրերի մեջ են մտնում. «Ստեղծագործելիս ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքն ու բնությունը, Հայաստանը, հայ ժողովուրդը, այն սերը, որ կա, ու վերջապես արվեստը։ Երկարատեւ իմ այս այցը հենց այնպես չի ծրագրված։ Նախկինում այստեղ էի գալիս զբոսաշրջիկի կարգավիճակով։ Հիմա նպատակս այլ է. ուզում եմ հաստատվել, արմատներ գցել մայր հայրենիքում»։
Սեբուի անունը հայաստանյան լսարանին առավել հայտնի դարձավ Սիրուշոյի հետ կատարած «Վույ աման» դուետից հետո։ Այլ երաժիշտների հետ առաջիկայում համագործակցելու ծրագրեր դեռեւս չկան։ Գուցե հետո լինեն, ասում է՝ ժամանակը ցույց կտա. «Շատ եմ սիրում Տիգրան Համասյանին։ Ուրախ կլինեմ նրա հետ համագործակցություն ունենալ։ Կապի մեջ ենք, բայց մասնավոր նախագիծ դեռեւս չկա»։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-11-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO